Եկատերինա Կապաշվիլի
Եկատերինա Ռեւազ Կապաշվիլի, (16 Յունիս 1851[1], Կորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[2] - 7 Օգոստոս 1938[2][1], Ախալքալաքի (Կասպի շրջան), Վրացական Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), վրացի գրող եւ հասարակական գործիչ, առաջին ֆեմինիստներէն ու կանանց իրաւունքներու համար պայքարողներէն մէկը[3]:
Եկատերինա Կապաշվիլի վրաց.՝ ეკატერინე გაბაშვილი | |
---|---|
| |
Ծնած է | 16 Յունիս 1851[1] |
Ծննդավայր | Կորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[2] |
Մահացած է | 7 Օգոստոս 1938[2][1] (87 տարեկանին) |
Մահուան վայր | Ախալքալաքի (Կասպի շրջան), Վրացական Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Վրաստանի Դեմոկրատական Հանրապետութիւն Խորհրդային Միութիւն |
Տեսակ | արձակ |
Մասնագիտութիւն | գրագէտ, յուշագրող, ակնարկագիր |
Կենսագրութիւն
ԽմբագրելԵկատերինա Կապաշվիլի ծնած է ազնուական ընտանիքի մէջ։ Իշխանական տոհմի ներկայացուցիչ է։
Եկատերինա Կապաշվիլի վրացական քննադատական ռէալիզմի ակնառու ներկայացուցիչներէն է։ Ան առաջիններէն մէկն է, որ սկսած է ստեղծագործել փոքր արձակի ժանրի մէջ՝ գրելով փոքր պատմուածքներ, էսսէներ։ Անոր գրական հայեացքները ձեւաւորուած են ռուս յեղափոխական ժողովրդապետութիւններու ու 19-րդ դարու վաթսունականներու ազդեցութեամբ։ Անոր ստեղծագործութեան վրայ յատկապէս մեծ ազդեցութիւն ունեցած է Իլիա Ճաուճաուաձէն:
Մահացած է 1938 թուականին։ Թաղուած է Թիֆլիսի Դիդուբէի գերեզմանատունը։
Ստեղծագործութիւն
ԽմբագրելԵկատերինա Կապաշվիլիի առաջին արձակ ստեղծագործութիւնները տպագրուած են 1870 թուականին «Դրոեբա» («Ժամանակ») թերթին մէջ։ Հեղինակ է շարք մը սենդիմենդալ վէպերու ու պատմուածքներու, որոնց մէջ պատկերուած է գիւղական ուսուցիչներու դժբախտութիւններն ու գիւղացիներու կեանքը մինչեւ յեղափոխական Վրաստանի օրերը։
Իր ստեղծագործութիւններուն մէջ պատկերած է գիւղացիներու իրաւազրկութիւնը, վրացական գիւղին մէջ տիրող սոցիալական ու տնտեսական անիրաւութիւնները (պատմուածքեր «Սիրավէպ Դիդիխեւի մէջ», 1881, «Կոնա», 1881, «Օրենա ու Կուչէ», 1883), ստեղծած է գիւղական մտաւորականութեան ներկայացուցիչներու կերպարներ, որոնք իրենց կրցած չափով կ'օգնեն աշխատաւոր գիւղացիութեան(վիպակներ «Գիւղական ուսուցիչ», «Գամարջվեբուլի Նիկօ» եւ այլն): Անոր շարք մը վէպերուն մէջ պատկերուած է ընկերային անհաւասարութեան պայմաններուն մէջ ապրող կանանց ողբերգական ճակատագիրը («Տարբեր հարսանիքներ», 1881, «Թեւերը կտրածը» — «Պրտեբդագլեջիլի», 1912), վրացական ֆէոտալական ազնուականութեան անկումը («Օթեակ № 3», 1898):
Եկատերինա Կապաշվիլին հեղինակած է նաեւ մանկական պատմուածքներ («Մագդանայի Լուրջան», «Մշիերաձէի ընտանիքը», «Թինաս Լեկուրի», «Չուէնի կակլիս խէ» եւ այլն):
Կեանքի վերջին տարիներուն Եկատերինա Կապաշվիլի հրատարակած է յուշեր, ընտրեալ երկերու քանի մը ժողովածուներ։
1955 թուականին Կապաշվիլիի պատմուածքներէն մէկուն հիման վրայ բեմադրիչներ Թենգիզ Աբուլաձէն ու Ռեզօ Չխեիձէն նկարահանած են «Մագդանայի Լուրջան» գեղարուեստական ֆիլմը, որ Կաննի (1956) ու Էտինպուրկի (1956) ֆիլմի փառատօներուն արժանացած է մրցանակներու։
Գրականութիւն
Խմբագրել- Хаханов А. С., Очерки по истории грузинской словесности, в. 4, М., 1906.
- Барамидзе А., Радиани Ш., Жгенти Б., История грузинской литературы, Тб., 1958.
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 (unspecified title)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Габашвили Екатерина Ревазовна // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Габашвили Екатерина Ревазовна, Габашвили Екатерина Ревазовна // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 27-ին 2015