Սերկէյ Միքայէլեան

Սերկէյ Գերասիմի Միքայէլեան (1 Նոյեմբեր 1923(1923-11-01), Մոսկուա, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 10 Դեկտեմբեր 2016(2016-12-10)[1], Սեն Փեթերսպուրկ, Ռուսիա), ֆիլմի եւ թատրոնի խորհրդային բեմադրիչ, սենարիստ, ֆիլմի նկարիչ, ՌԽՖՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1976), ՌԽՖՍՀ ժողովրդական արուեստագէտ (1983

Սերկէյ Միքայէլեան
Ծնած է 1 Նոյեմբեր 1923(1923-11-01)
Ծննդավայր Մոսկուա, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն
Մահացած է 10 Դեկտեմբեր 2016(2016-12-10)[1] (93 տարեկանին)
Մահուան վայր Սեն Փեթերսպուրկ, Ռուսիա
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Ռուսիա
Ուսումնավայր Ռուսաստանի թատերական արուեստի համալսարան
Տեսակ սոցիալիստական ռեալիզմ?
Մասնագիտութիւն ժապաւէնի բեմադրիչ, հեղինակ, բեմադրիչ

Կենսագրութիւն

Խմբագրել

Սերկէյ Միքայէլեան, ծնած է 1923 թուականին Մոսկուայի մէջ։ Մասնակցած է Երկրորդ համաշխարհային պատերազմին, վիրաւորուած է Ռժեւի ճակատամարտին։ 1951 թուականին աւարտած է Մոսկուայի Ա․ Լունաչարսքիի անուան Թատերական արուեստի պետական հիմնարկի բեմադրիչի բաժինը՝ Պորիս Զախաւայի, Մարիա Քնեպելի եւ Ա․ Փոփովի արուեստանոցը։ 1959 թուականին յաճախած է Մոսֆիլմին կից բեմադրիչի դասընթացները։

Ներկայացումներ բեմադրած է Սարաթովի, Կորքիի (ներկայիս՝ Թուէր) թատրոններուն մէջ, 1954-1956 թուականներուն եղած է Թաշքենթի Մաքսիմ Կորքիի անուան ռուսական թատրոնի գլխաւոր բեմադրիչը։

1956 թուականէն Լենֆիլմ, 1959-1961 թուականներուն՝ Մաքսիմ Կորքիի անուան սթուտիոներու բեմադրիչը եղած է։ 1989 թուականին դարձած է Պետրոպոլ ստուդիայի գեղարուեստական ղեկավարը։ Անոր ֆիլմերուն մէջ նկարահանուած են յայտնի դերասաններ Անտրէյ Մեախքովը, Օլեկ Եանքովսքին, Եւկենի Լեոնովը եւ այլն[2]։

Մրցանակներ եւ պարգեւներ

Խմբագրել

Թատերական աշխատանքներ

Խմբագրել

Ֆիլմագրութիւն

Խմբագրել

Դերերը

Խմբագրել
Տարեթիւ Ֆիլմ Դեր
1993 Պահանջկոտ փեսացուն տաքսիստ Նեապոլի մէջ
1990 Արիւն դրուագ

Մասնակցութիւն՝ ֆիլմերու մէջ

Խմբագրել
Տարեթիւ Ֆիլմ
2008-2009 Լենֆիլմի պատմութիւններն ու լեկենտները
  • Սիրահարուած սեփական ցանկութեամբ

(ինչպէս նկարահանուած է ֆիլմը)

  • կ՝երթամ դէպի ամպրոպը

(ինչպէս նկարահանուած է ֆիլմը)

2008 Կղզիներ
  • Սերգէյ Միքայէլեան
2002 Որպէսզի յիշեն․․․
  • Լէոնիտ Դիաչկով

Բեմադրիչ

Խմբագրել
Տաեթիւ Ֆիլմ
2006 Ձմրան քամի
2000 Իմ սիրելի աստղիկ
1994 Ֆրանսական վալս
1993 Պահանջկոտ փեսացուն
1989 Հարիւր զինուոր եւ երկու աղջիկ
1985 Չուերթ 222
1982 Սիրահարուած սեփական ցանկութեամբ
1979 Կիսով չափ սիրով
1976 Այրիները
1974 Մրցանակ
1972 Գրոսմայստեր
1971 Պատմէ ինձ քու մասին
1969 Ընդամէնը մէկ կեանք
1965 Կ՝երթամ դէպի ամպրոպը
1963-1965 Կ՝ընդունեմ Մարտը
1960 Բազմագոյն քարեր

Սենարիստ

Խմբագրել
Տարեթիւ Ֆիլմ
2000 Իմ սիրելի աստղիկ
1994 Ֆրանսական վալս
1993 Պահանջկոտ փեսացուն
1989 Հարիւր զինուոր եւ երկու աղջիկ
1985 Չուերթ 222
1982 Սիրահարուած սեփական ցանկութեամբ
1965 Կ՝երթամ դէպի ամպրոպը

Նկարիչ

Խմբագրել
Տարեթիւ Ֆիլմ
1994 Ֆրանսական վալս

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 https://news.am/arm/news/362076.html
  2. «Սերգեյ Միքայելյանի մասին avproduction.am կայքում»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-09-27-ին։ արտագրուած է՝ 2018-02-19 

Արտաքին յղումներ

Խմբագրել