Ուոլթ Ուիթմըն
Ուոլթ Ուիթմըն (31 Մայիս 1819[1][2][3][…], Ուեսթ Հիլզ, Սաֆոլկ շրջան, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4]
Լոնգ Այլենդ, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[5] - 26 Մարտ 1892[1][2][3][…], Քեմդեն, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[6][5]), ամերիկացի գրող, թղթակից եւ ակնարկագիր։ Ուիթմըն Ամերիկայի ամէնէն կարեւոր գրողներէն մէկն է, եւ կոչուած է «Ազատ Բանաստեղծութեան Հայրը»: Սկիզբը իր գրութիւններուն մասին մեծ վիճաբանութիւններ ծագած են, մանաւանդ «Լիվզ աֆ Կրաս» (Leaves Of Grass) բանաստեղծութեան վրայ։
Ուոլթ Ուիթմըն անգլերէն՝ Walt Whitman | |
---|---|
| |
Ծննդեան անուն | անգլերէն՝ Walter Whitman |
Ծնած է | 31 Մայիս 1819[1][2][3][…] |
Ծննդավայր |
Ուեսթ Հիլզ, Սաֆոլկ շրջան, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4] Լոնգ Այլենդ, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[5] |
Մահացած է | 26 Մարտ 1892[1][2][3][…] (72 տարեկանին) |
Մահուան վայր | Քեմդեն, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[6][5] |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ[7] |
Մայրենի լեզու | անգլերէն |
Կրօնք | Միաստուածութիւն[8] |
Ազդուած է | Տանթէ Ալիկիէրի, Պիեր Ժան Բերանժե?, Ջեյմս Ֆենիմոր Կուպեր?, Չարլզ Տիքընզ, Ռալֆ Ուալտօ Էմըրսըն, Հոմերոս, Հենրի Տէյվիտ Թորօ, Ժորժ Սանդ? եւ Ուիլիըմ Շէյքսփիր |
Երկեր/Գլխաւոր գործ | Խոտի տերեւներ եւ Օ՜, կապիտա՛ն, իմ կապիտան? |
Մասնագիտութիւն | ատաղձագործ, գրագէտ, հրատարակիչ, ակնարկագիր, տպագրիչ, Հիւանդապահ, դպրոցի ուսուցիչ, լրագրող, բանաստեղծ, վիպասան |
Աշխատավայր |
Բրուքլին Իգլ? Բրուքլին թայմս յունիոն? |
Ծնողներ | հայր՝ Walter Whitman, Sr.?[9] |
Ստորագրութիւն |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է 31 Մայիս, 1819-ին, Հոնթիկթըն, Լոնկ Այլընտ։ Ունի 8 քոյր եւ եղբայր։ 4 տարեկան հասակին, ընտանիքը փոխադրուած է Պրուքլին, եւ նիւթական պատճառներով ապրած է տխուր մանկութիւն մը։ 11 տարեկանին օրինաւոր դպրոց սկսած է յաճախել։ Իբրեւ օգնական աշխատած է գրասենեակի մը մէջ, ուր գրաշարութիւն սորված է։
Աւելի ուշ՝ աշխատած է «Լոնկ Այլընտ Սթար» թերթին մէջ։ Թատրոններ յաճախած է եւ իր գրութիւնները ծածկանունով մը հրատարակած՝ «Նիւ Եորք Միրրըր» թերթին մէջ։
16 տարեկանին Նիւ Եորքի մէջ խմբագիրի պաշտօն վարած է։ Մայիս 1836-ին վերադարձած է Լոնկ Այլընտ իր ընտանիքին մօտ։ Մինչեւ 1838 ուսուցչութեամբ զբաղած է, բայց հրաժարելով վերադարձած է Նիւ Եորք։
Նիւ Եորքի մէջ հիմնած է իր անձնական թերթը, որ կոչուած է «Տը Լոնկ Այլընտըր»: Զբաղած է նաեւ հրատարակութեամբ, տպագրութեամբ, նոյնիսկ՝ տունէ տուն թերթիկներ բաժնելով։ 10 ամիս ետք իր թերթը ծախած է E. O. Crowell-ի եւ մեկնած՝ Ճըմէյքա աշխատելու։ Քանի մը տարի ետք, որոշած է բանաստեղծ դառնալ։ 1850-ին սկսած է գրել «Լիվզ աֆ Կրաս» բանաստեղծութիւնը:
1855-ին ան հրատարակած է «Լիվզ աֆ Կրաս» բանաստեղծութիւնը, բայց իր եղբայրը՝ Ճորճը ըսած է, թէ «Անիկա կարդալը չ'արժեր», Ուիթմըն հրատարակած է 795 օրինակ, բայց իր անունը մէկ անգամ յիշած է բանաստեղծութեան տողի մը մէջ։ Աւելի ուշ՝ գիրքին անունը փոխած է «Սոնկ աֆ Մայսելֆ»ի: Բանաստեղծութիւնը ճանչցուած է տարբեր բանաստեղծերու կողմէ եւ դարձած հանրայայտ։
Ստեղծագործութիւններ
Խմբագրել- Ֆրենքլին Էվանզ (1842) (Franklin Evans)
- Տը հաֆ Պրիտ (1846) (The Half-Breed)
- Լայֆ էնտ Էտվէնչըրզ աֆ Ժագ Էնկըլ (1852) (Life and Adventures of Jack Engle)
- Լիվզ աֆ Կրաս (1855) Leaves of Grass
- Մէյնլի Հելթ էնտ Թրէյնինկ (1858) (Manly Health and Training)
- Տրամ Դէփս (1865) (Drum taps )
- Տէմոքրադիկ Վիսդազ (1871) (Democratic Vistas)
- Մէմորանտա Տյիւրինկ Տը Ուոր (1876) Memoranda During the War
- Սփէսիմէն Տէյզ (1882) Specimen Days
Մահ
Խմբագրել26 Մարտ, 1892-ին Ուիթմըն կը մահանայ շնչահեղձութեան պատճառով: Անոր մահուան առիթով տեղի կ'ունենան բազմաթիւ հանդիսութիւններ[10] :
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Allen G. W., Jeffares A. N. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.waltwhitman.org/about/about-wwba/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 6,0 6,1 6,2 Уитмен Уолт // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ https://whitmanarchive.org/item/encyclopedia_entry626
- ↑ 9,0 9,1 Geni — 2006.
- ↑ Callow, Philip. From Noon to Starry Night: A Life of Walt Whitman. Chicago: Ivan R. Dee, 1992. ISBN 0-929587-95-2 Kaplan, Justin. Walt Whitman: A Life. New York: Simon and Schuster, 1979. ISBN 0-671-22542-1 Loving, Jerome. Walt Whitman: The Song of Himself. University of California Press, 1999. ISBN 0-520-22687-9 Miller, James E., Jr. Walt Whitman. New York: Twayne Publishers, Inc. 1962 Reynolds, David S. Walt Whitman's America: A Cultural Biography. New York: Vintage Books, 1995. ISBN 0-679-76709-6 Stacy, Jason. Walt Whitman's Multitudes: Labor Reform and Persona in Whitman's Journalism and the First Leaves of Grass, 1840–1855. New York: Peter Lang Publishing, 2008. ISBN 978-1-4331-0383-4