Աբրահամ Պետրոս Ա. Արծիւեան

Աբրահամ Պետրոս Ա. Արծիւեան (1679 - 1749 թթ.) Լիբանանի մէջ առաջնորդ հայ-հռոմէական (կաթողիկէ) հասարակութեան եւ առաջին կաթողիկոս-պատրիարք Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ 1742-էն մինչեւ վախճանումը 1749-ին։

Աբրահամ Պետրոս Ա. Արծիւեան
Աբրահամ Արք. Արծիվյանի ծննդյան 300 ամյակին նվիրված հուշամեդալ
Ծնած է 12 Ապրիլ 1679(1679-04-12)
Ծննդավայր Այնթէպ, Հալէպի գաւառ, Aleppo Eyalet, Օսմանեան Կայսրութիւն
Մահացած է 1 Հոկտեմբեր 1749(1749-10-01) (70 տարեկանին)
Կրօնք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] եւ Հայ Կաթողիկէ Եկեղեցի
Մասնագիտութիւն Կաթոլիկ քահանայ, Կաթոլիկ եպիսկոպոս
Վարած պաշտօններ Armenian Catholic bishop? եւ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք

Կենսագրութիւն Խմբագրել

Ծնած է 1679-ին, ։ Կը ձեռնադրուի Սիսի հայ առաքելական հայոց կաթողիկոսութեան միաբան, ապա Տրապիզոնի եպիսկոպոս՝ Սիսի Պետրոս կաթողիկոսի ձեռամբ։ 31 տարեկանին, 1710-ին, կը դառնայ Բերիոյ Թեմի (Հալէպի) առաջնորդ, լաւ քարոզիչ եւ բեմասաց։

Քարոզելով կաթոլիկ հաւատքը հայ առաքելական եկեղեցւոյ կողմէն հալածուելով, իբրեւ հերձուածող կ'ապաստանի Լիբանան անջատուելով Սիսի կաթողիկոսական աթոռէն։ Եղած է հիմնադիրը Լիբանանի Սուրբ Փրկիչ վանքի միաբանութեան, ապա Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ։

Պաշտօնապէս Հայ Կաթողիկէ Եկեղեցին սկիզբ առած է, որպէս ինքնավար հոգեւորական հանրութիւն 1742 թուականին, երբ Հռոմի Պենետիքթոս ԺԴ Սուրբ Պապը Աբրահամ Արծիւեանին կը նշանակէ Կիլիկիան Հայաստանի Պատրիարք, այսպիսով փաստօրէն կը դառնայ Հայ Կաթողիկէ առաջին կաթողիկոս-պատրիարքը։

1979 թ. Լիբանանում թողարկվել է 50 մմ տրամագծով հուշամեդալ, հուշադրամ, նվիրված Կաթողիկե հայերի կաթողիկոս-պատրիարք Աբրահամ Արք. Արծիվյանի ծննդյան 300 ամյակին։

  1. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.