Ատէլ Լորի Պլու Էթքինզ (5 Մայիս 1988(1988-05-05)[1][2][3][…], Տոտենհեմ, Հարինգի), անգլիացի երգչուհի, երգահան, Կրեմմիի բազմակի մրցանակակիր։

Ատէլ
անգլերէն՝ Adele Adkins
Adele 2016.jpg
Ծննդեան անուն անգլերէն՝ Adele Laurie Blue Adkins
Նաեւ յայտնի է իբրեւ Adele
Ծնած է 5 Մայիս 1988(1988-05-05)[1][2][3][…] (32 տարեկան)
Ծննդավայր Տոտենհեմ, Հարինգի
Քաղաքացիութիւն Flag of the United Kingdom.svg Միացեալ Թագաւորութիւն
Մայրենի լեզու անգլերէն
Ուսումնավայր ԲՐԻԹ դպրոց?
Տեսակներ փոփ երաժշտութիւն[4], կապուտաչյա սոուլ?, Ռիթմ եւ պլուզ, սոուլ?, Ճազ եւ ռոք?
Մասնագիտութիւն Հեղինակ ու կատարող, երգչուհի, կիթառահար, դաշնակահար, թմբկահար, երաժիշտ
Պարգեւներ եւ
մրցանակներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ? Գրեմմի լավագույն նոր արտիստի համար? Օսկար լավագույն երգի համար? Grammy Award for Best Pop Solo Performance? Գրեմմի տարվա ձայնագրության համար? «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն երգի համար? Գրեմմի տարվա ալբոմի համար? Brit մրցանակ բրիտանական կին մենակատարի համար? Grammy Award for Best Female Pop Vocal Performance? Գրեմմի տարվա ալբոմի համար? Գրեմմի լավագույն փոփ վոկալային ալբոմի համար? Գրեմմի լավագույն երաժշտական տեսահոլովակի համար? Գրեմմի տարվա երգի համար? Grammy Award for Best Pop Solo Performance? Grammy Award for Best Song Written for Visual Media? Գրեմմի լավագույն փոփ վոկալային ալբոմի համար? Գրեմմի տարվա ձայնագրության համար? Գրեմմի տարվա երգի համար? Grammy Award for Best Pop Solo Performance?
Ամուսին Simon Konecki?
Երեխաներ Angelo Adkins?
Կայքէջ adele.com(անգլերէն)

Աւարտած է Լոնտոնի ներկայացման արուեստի եւ արուեստագիտութեան դպրոցը։ 2006-ին, ան ստորագրած է ձայնագրութեան պայմանագիր մը Էգս Էլ Ռիքորտինկզի հետ երբ իր ընկերներէն մէկը Մայսփէյսի վրայ տեղադրած էր անոր ձայնագրութեան բաժին մը։ 2007-ին ան ստացաւ Պրիթի քրիթիքս չոյսը եւ շահած է Պիպիսի 2008-ի ձայնը։ Անոր առաջին ձայնասկաւառակը՝ «19»-ը, լոյս տեսաւ 2008-ին։ Այս ձայնասկաւառակը արժանացած է 4 անգամ փլաթինում տիտղոսի՝ Անգլիոյ մէջ եւ երկու անգամ Միացեալ Նահանգներուն մէջ։ Ան Միացեալ Նահանգներուն[5][6] մէջ 51-րդ Կրեմմիի ընթացքին ստացաւ լաւագոյն արուեստագէտի տիտղոսը, ինչպէս նաեւ տարուան լաւագոյն իգական փօփ ներկայացումի արուեստագէտ տիտղոսը։

Ատէլ հրապարակեց իր երկրորդ ձայնասկաւառակը՝ «21»-ը, 2011-ին։ Այս ձայնասկաւառակը ստացաւ շատ մեծ ժողովրդականութիւն եւ արժանացաւ զանազան գնահատանքներու 2012-ին, որոնց մէջ ամենակարեւորը անոր վեց անգամ շահած Կրեմմին է` երկու հատ Պրիթ, եւ երեք հատ Ամերիկեան Բառեր: Այս ձայնասկաւառակը Անգլիոյ մէջ 16 անգամ արժանացաւ փլաթինում տիտղոսին, իսկ Միացեալ Նահանգներուն մէջ մնաց ամենաբարձր դիրքին վրայ, երեւոյթ մը, որ 1985-էն ի վէր չէր պատահած։ Հետեւեալ ձայնասկաւառակը սպառեց 30 միլիոն կրկնօրինակ աշխարհին վրայ։ Երգչուհին ընդհանուր առմամբ սպառած է 40 միլիոն ձայնասկաւառակ եւ 50 միլիոն մէներգեր։

«21» ձայնասկաւառակին յաջողութիւնը Կիննէսի մէջ նոյնիսկ նշուեցաւ որպէս պատմութեան մէջ Պիլպորտ հոթ 100-ի մէջ երեք հետեւողական լաւագոյն երգեր ունեցած առաջին կին։

2012-ին Թայմզ ամսաթերթը Ատէլին նշած է որպէս տարուան աշխարհին ամենէն ազդեցիկ կինը։ 2013-ին ան ստացաւ երեք աշխարհային գնահատանքներ Սքայֆոլ երգի գերազանց յաջողութեան համար։

22 Հոկտեմբեր 2015-ին Ատէլ hրապարակեց իր նոր խտասալիկին՝ «Ատէլ 25»-ին առաջին երգը՝ «Հէլլո»ն։

ԾանօթագրութիււններԽմբագրել

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank
  4. (unspecified title)
  5. «Certified Awards Search»։ British Phonographic Industry։ արտագրուած է՝ 1 March 2011 
  6. «Recording Industry Association of America»։ RIAA։ արտագրուած է՝ 29 June 2012