Բագրատ Ստեփանի Արազեան (1 (13) Սեպտեմբեր 1879[1], Երեւան, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] - 16 Յունիս 1957(1957-06-16)[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]), ճարտարապետ։

Բագրատ Արազեան
Ծնած է 1 (13) Սեպտեմբեր 1879[1]
Ծննդավայր Երեւան, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1]
Մահացած է 16 Յունիս 1957(1957-06-16)[1] (77 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
 Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[1]
Ուսումնավայր Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան?[1]
Երկեր/Գլխաւոր գործ Ալեքսանդր Սպեդիարեանի Անուան Օփերայի Եւ Պալէթի Ազգային Ակադեմիական Թատրոն
Մասնագիտութիւն ճարտարապետ

Կենսագրութիւն Խմբագրել

1911-ին աւարտած է Ս. Փեթերսպուրկի Քաղաքական ճարտարագէտներու հիմնարկը։ Նախագծած եւ կառուցած է բնակելի ու հասարակական շէնքեր Երեւանի մէջ («Ջանփոլադեան թատրոնի» վերակառուցումը, 1906-1907-ններուն), Պաքուի եւ այլ քաղաքներու մէջ։ 1928-1936-ններուն՝ Հայբնակշինկոոպ միաւորման գլխաւոր ճարտարագէտ։

1920-էն Արազեանի նախագիծերով կառուցուած են Երեւանի կեդրոնի բնակելի տուներու համալիրը (1934-1945), գլ-խկինոպրակատի վարչութեան շէնքը (1952), հիւրանոցներ՝ Արթիկի, Սեւանի եւ այլ շրջաններու մէջ։ 1926-ին Երեւանի ժողովրդական տան (այժմ՝ Օփերայի եւ բեմապարի թատրոն) նախագիծի համամիութենական մրցոյթին 2-րդ դիդքը գրաւած է[2]։

 
«Արարատ» տրեստի բնակելի տուներու համալիր

Ծանօթագրութիւններ Խմբագրել