Գրիգոր Զամպաքճեան

Գրիգոր Յակոբ Զամպաքճեան (6 Փետրուար, 1889, Քոնսթանցա18 Փետրուար, 1962, Պուխարեսթ), հայ հանգանակիչ, արուեստաբան։ Ռումանիոյ ակադեմիոյ թղթանդամ (1948)։ Ռումանիոյ եւ արտասահմանի մէջ գնած է արուեստի բազմաթիւ գործեր, հիմնած է Զամպաքճեան Թանգարանը։

Գրիգոր Զամպաքճեան
Ծնած է 6 Փետրուար 1889
Ծննդավայր Քոնսթանցա
Վախճանած է 18 Փետրուար 1962 (73 տարեկանին)
Մահուան վայր Պուխարեստ, Ռումանիա
Քաղաքացիութիւն Կաղապար:Դրոշավորում/Ռումինիա
Ազգութիւն հայ
Մասնագիտութիւն արուեստագէտ

ԳործունէութիւնԽմբագրել

Ծնած է Ռումանիոյ Կոնստանցա քաղաքին մէջ։ 1948-ին եղած է Ռումանիոյ ակադեմիոյ թղթակից անդամ։ 1947-ին Զամպաքճեանի հաւաքածուի հիման վրայ, Պուխարեսթի մէջ ստեղծուած է անոր անուան պետական թանգարան (այժմ՝ Արուեստի գործերու թանգարանի Զամպաքճեան բաժին

Հեղինակ է «Արուեստի էջեր» (1943), «Նիկոլայէ Գրիգորեսկու» (1946), ինքնակենսագրական՝ «Մի արուեստասերի նշումներ» (1957), «Կոռնելիու Բաբա» (1958) եւ այլ աշխատութիւններու։ Եղած է Պուխարեսթի «Հայ մշակոյթի տան» առաջին նախագահը, աշխատակցած է «Անի» ռումաներէն հայագիտական հանդէսին, յօդուածներ գրած է հայկական ճարտարապետութեան եւ կիրառական արուեստի մասին։ Խորհրդային Հայաստանին նուիրած է XVI—XIX դարերու ֆրանսական եւ ֆլամանդական նկարիչներու գործեր։

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է Հայկական սովետական հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։