Դամասկոս
Դամակոս, (արաբերէն՝ دمشق), Սուրիոյ Արաբական Հանրապետութեան մայրաքաղաք։ Միաժամանակ կը հանդիսանայ երկու մարզերու՝ Դամակոսի եւ Ռիֆ Տիմաշքի վարչական կեդրոնը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Դամասկոս | |||
արաբերէն՝ دمشق | |||
| |||
![]() | |||
Երկիր |
![]() | ||
Քաղաքապետ | Bishr Al Sabban? | ||
Առաջին յիշատակում | 2500 BCE | ||
Տարածութիւն | 105 քմ² | ||
ԲԾՄ | 680±1 մեթր | ||
Պաշտօնական լեզու | Արաբերէն | ||
Բնակչութիւն |
1 754 000 մարդ (2011), 1 834 741 մարդ (2010), 1 553 201 մարդ (2003), 1 431 821 մարդ (1998), 1 394 322 մարդ (1994), 1 112 214 մարդ (1981), 836 668 մարդ (1970), 789 800 մարդ (1960), 2 503 000 մարդ (2022) | ||
Խտութիւն | 14 864,41 մարդ/քմ² | ||
Կը գտնուի ափին | Պարատա | ||
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 | ||
Հեռախօսային ցուցանիշ | 011 | ||
Պաշտօնական կայքէջ | damascus.gov.sy | ||
Դամասկոս աշխարհի հնագոյն քաղաքներէն է, առաջին անգամ յիշատակուած է Ք.Ա. 2500-ին։ Եղած է Օմայեան խալիֆայութեան մայրաքաղաքը 661-750 թուականներուն։ Հին քաղաքը յայտնի է եօթ դռներով, որոնց մեծ մասը պահպանուած եւ վերանորոգուած է։ Անոնցմէ նշանաւորներն են Պապ Շարքի (արաբերէն՝ باب شرقي)՝ արեւելեան դուռ) եւ Պապ Թուման (արաբ․՝ باب توما՝ Թովմասի դուռ)։
ԱշխարահագրութիւնԽմբագրել
ՀամայնքներԽմբագրել
Դամասկոս քաղաքը բաժնուած է 15 շրջաններու կամ համայնքներու (արաբ․՝ بلدية Պալատիա) իսկ շրջանները կը բաժնուին 95 թաղամասերու (արաբ․՝ بلدية)։
Դամասկոս բաժանուած է 15 վարչական շրջաններու՝
- Հին Դամասկոս (արաբ․՝ دمشق القديمة)
- Սարուժա (արաբ․՝ ساروج)
- Քանաուաթ (արաբ․՝ القنوات)
- Ժոպար (արաբ․՝ جوبر)
- Ալ-Միտան (արաբ․՝ الميدان)
- Ալ-Շաղուր (արաբ․՝ الشاغور)
- Ալ-Քատամ(արաբ․՝ القدم)
- Քաֆր Սուսա (արաբ․՝ كفر سوسة)
- Մազզէ (արաբ․՝ المزة)
- Տումմար (արաբ․՝ دمر)
- Պառզէ (արաբ․՝ برزة)
- Ալ-Քապուն (արաբ․՝ القابون)
- Ռուքն Էլտին (արաբ․՝ ركن الدين)
- Ալ-Սալիհիա (արաբ․՝ الصالحية)
- Մուհաժիրին (արաբ․՝ حي المهاجرين)
ԲնակչութիւնԽմբագրել
Կրթութիւն եւ մշակոյթԽմբագրել
Դամասկոս ընտրուած է 2008-ի արաբական մշակութային մայրաքաղաք[1]։ Տօնախմբութեան նախապատրաստումը սկսած է Փետրուար 2007-ին[2]։
ՀամալսարաններԽմբագրել
Դամասկոս քաղաքին մէջ կը գտնուի Սուրիոյ ամենամեծ եւ ամենահին համալասրանը։ Կը գործեն նաեւ յատուկ մասնագիտութիւններու համալսարաններ եւ հիմնարկներ քաղաքին շրջակայ տարածքներուն մէջ.
Անոնցմէ են՝
- Սուրիոյ հիմնական համալսարանը,
- Գիտութիւներու եւ Արուեստագիտութիւններու միջազգային համալսարանը,
- Սուրիոյ յատուկ մասնագիտութիւններու համալսարանը,
- Արաբական միջազգային համալսարանը:
ԹանգարաններԽմբագրել
- Դամասկոսի ազգային թանգարան,
- Ազեմի պալատ,
- Ռազմական թանգարան,
- Հոկտեմբերեան պատերազմի համայնապատկերներու թանգարան,
- Արաբական գեղագրութեան թանգարան,
- Նուր ալ-Տին Պիմարիստան:
Տեսարժան վայրերԽմբագրել
- Մատայա - լեռնային քաղաք Սուրիոյ արեւմուտքը, յայտնի է իր առողջարաներով։
- Պլուտան - փոքր քաղաք Սուրիոյ մէջ, կը գտնուի Դամասկոսէն 51 քմ հիւսիս արեւմուտք, բարեխառն կլիման բազմաթիւ զբօսաշրջիկներ կը գրաւէ։
- Ալ-Զապատանի - քաղաքը կը գտնուի Լիբանանի սահմանին։ Քաղաքին մեղմ եղանակը, տեսարժան վայրերը եւ առողջարաները կը զարգացնեն երկրին զբօսաշրջութիւնը:
- Մաալուլա - ուխտատեղի քաղաք, որ տարեկան հազաւոր ուխատաւորներ կ'ընդունի։
- Սայտնայա - քաղաքը կը գտնուի ծովու մակերեսէն 1500 մեթր բարձրութեան վրայ։ Նախապէս քաղաքը եղած է Եպիսկոպոսանիստ Անտիոքի պատրիարքութեան։
ԾանօթագրութիւնԽմբագրել
- ↑ «Դամասկոս ընտրուած է արաբական մշակոյթի մայրաքաղաք»։ damascus.org.sy
- ↑ «Դամասկոս իբրեւ մշակութային քաղաք, կը պատրաստուի միջոցառումներուն»։ damascus.org.sy