Էլէն Սեկարա (ֆրանսերէն՝ Hélène Ségara, ծնած՝ 26 Փետրուար, 1971-ին, Սի-Ֆուր-Լէ-Փլաժ, Վան արուարձան, Ֆրանսա), ֆրանսացի երգչուհի, երգահան, որ յայտնի է «Փարիզի Աստուածամօր տաճարը» (Notre-Dame de Paris) երաժշտական թատերգութեան մարմնաւորած Էսմերալտայի դերով, «Անասթասիա» ֆիլմի շարքերուն կատարած է "Loin du froid de decembre" երգը։

Էլէն Սեկարա

Կենսագրութիւն Խմբագրել

Մանկութիւն Խմբագրել

Էլէն Սեկարան ծնած է 1971 թուականին, Ֆրանսայի հարաւ-արեւելքի Վան արուարձանի Սի-Ֆուր-Լէ-Փլաժ բնակավայրին մէջ։ Հայրը՝ Պերնար Ռիցցոն, իտալացի է, մայրը՝ Թերեզա Գասպարեանը՝ հայուհի: Հելէնի հայազգի մեծ մայրը Մուշէն փախած եւ ապաստան գտած է Ֆրանսայի որբանոցներէն մէկուն մէջ։ Աղջկան հիմնական դաստիարակութեամբ կը զբաղէին հայազգի մեծ մայրն ու մեծ հայրը։ 11 տարեկան հասակին կատարած է L'amour en heritage (Սիրոյ ժառանգութիւն) երգը եւ ստացած է առաջին մրցանակը։ 15 տարեկանին ձգած է ուսումը եւ շարունակած է երգել ֆրանսական ակումբներու, ճաշարաններու մէջ։

Կեանքը Փարիզի Մէջ Խմբագրել

1993 թուականին թողարկած է առաջին «Լօին» ալպոմը, որ յաջողություն չէ ունեցած։ 1996 թուականին որդիի՝ Ռաֆայէլի հետ տեղափոխուած է Փարիզ, ուր ծանօթացած է արտադրող Օրլանտօ Ճիլիոթթիի հետ (երգչուհի Տալիտայի եղբայրը), որ դարձած է իր արտադրողը։ Նոր «Je vous aime adieu» մեներգութիւնը իրեն յաջողութիւն բերած է եւ արժանացած է շարք մը մրցանակներու։ Այդ եւ մի քանի այլ երգեր տեղ գտած են իր «Ապակիէ Սիրտ» (1999) ալպոմին մէջ, որուն երգերէն մէկուն հանդէս եկած է Անտրէա Պոչելլիի հետ։ Ձայներիզէն վաճառուած է ավելի քան 600.000 օրինակ։ 1997 թուականին իրեն մեծ յաջողութիւն եւ փառք բերած է Էսմերալտայի դերը «Փարիզի աստուածամօր տաճարը» երաժշտական ֆիլմին մէջ, որմէ ետք երգած է «Անասթասիա» ֆիլմի շարքերուն երգը։ 1999 թուականին ստիպուած եղած է լքել երաժշտական ֆիլմը՝ Քէպէքի շրջագայութեան ընթացքին ձայնի կորուստի պատճառով։

Նոր սկիզբ Խմբագրել

Ձայնի վերականգնումէն ետք, թողարկել է ավելի քան 10 ձայնասկաւառակ և շուրջ 25 մեներգութիւն։ 2000 թուականին Սեկարան արժանացած է Victoires de la Musique «Տարուն արուեստագէտ» և NRJ «Տարուան ֆրանսալեզու բացահայտում» մրցանակներուն։

Իր երգերը տարբեր տարիներու գլխավորած են Ֆրանսայի, Զուիցերիոյ, Պելճիքայի երաժշտական հիթ-շքերթները։ 2011 թուականին ձայնագրած է հայկական «Տլէ Եաման» երգը, չնայած չի տիրապետեր հայերէնին[1]: Quand l'éternité ալպոմը թողարկուած է 2006 թուականին։ Ալպոմը իր ոճով կը տարբերի միւսներէն ռոք երաժշտությամբ Սեկարայի խօսքերով։ Թողարկուելէն ետք վաճառուած է ալպոմի 200 000 օրինակ։ 2014 թուականին «Իլ Տիւօ» քառեակի հետ «Կատուներ» երաժշտական ֆիլմին մէջ կատարած է «Յիշողութիւն» երգը։

Ընտանիք Խմբագրել

18 տարեկանին լոյս աշխարհ բերած է որդին՝ Ռաֆայէլը։ 2003 թուականին ամուսնացած է երաժիշտ Մաթիօ Լըքայի հետ, որ իր միւս երկու զաւակներուն Մաթիոյի (ծնած՝ 2003) և Մայայի (Հոկտեմբեր, 2004) հայրն է։

Մեներգութիւններ Խմբագրել

  • 1993: "Loin"
  • 1996: "Je vous aime adieu"
  • 1996: "Une voix dans la nuit"
  • 1997: "Les Larmes" (ռեմիքս)
  • 1997: "Auprès de ceux que j'aimais"
  • 1997: "Vivo per lei (je vis pour elle)" (զուգերգ Անտրէա Պոչելլիի հետ)
  • 1998: "Loin du froid de Décembre" (Անասթասիա ֆիլմի շարքերուն երգը)
  • 1998: "Vivre" («Փարիզի Աստուածամօր տաճարը» երաժշտական ֆիլմին երգը)
  • 1999: "Les Vallées d'Irlande"
  • 1999: "Il y a trop de gens qui t'aiment"
  • 2000: "Elle, tu l'aimes..."
  • 2000: "Parlez-moi de nous"
  • 2001: "Tu vas me quitter"
  • 2001: "Au nom d'une femme" (ռեմիքս)
  • 2001: "Mrs Jones" (2000)
  • 2002: "Donner tout"
  • 2003: "L'Amour est un soleil"
  • 2003: "Encore une fois"
  • 2003: "On n'oublie jamais rien, on vit avec" (զուգերգ Լաուրա Փաուսինի հետ)
  • 2004: "Humaine"
  • 2004: "On ne dit pas"
  • 2004: "Ailleurs comme ici"
  • 2006: "Méfie-toi de moi"
  • 2007: "Rien n'est comme avant"
  • 2007: "Tu ne seras jamais libre"
  • 2007: "Father"
  • 2008: "La Moitié de nous" (զուգերգ Պրունօ Փելետիերի հետ)
  • 2008: "Qu'est-ce qu'on faire avec ce monde (Sodad)"
  • 2009: "Danse à Nouveau"
  • 2011: "La vie avec toi"
  • 2011: "A la renverse"
  • 2013: "Et si tu n'existais pas" (զուգերգ Ժօ Տասենի հետ)
  • 2014: "Memory" (զուգերգ Իլ Տիւօ խումբին հետ)

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. «Էլէն Սեկարայի մասին AV Production կայքէջին վրայ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-01-30-ին։ արտագրուած է՝ 2016-04-02 

Արտաքին յղումներ Խմբագրել