Էրեբունի-Երեւան (օրհներգ)


Երեւանի օրհներգ 2004 թուականէն որպէս Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք Երեւանի խորհրդանիշ սահմանուած օրհներգն է։ Օրհներգին բառերու հեղինակը Պարույր Սևակն է, երաժշտութիւնը՝ Էտկար Յովհաննիսեանի:

Օրհներգի բառերը Խմբագրել

Երեւան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դուին, մեր նոր Անի,
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարէ կարօտ, մեր քարէ նազանք:

կրկներգ :
Երեւան դարձած իմ Էրեբունի,
Դարէր ես անցել, բայց մնացել ես պատանի,
Քո Մասիս հորով, քո Արաքս մօրով,
Մեծանաս դարով, Երեւան:

Մենք արեան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչէր ունենք դեռ շատ,
Մեր կանչն առանց քեզ` իզուր կը կորչի,
Առանց քեզ` մեր տաք տենչն էլ կսառչի:

Կեանքում ամէն սէր լինում է տարբեր,
Բայց մենք բոլորս ենք քեզնով հարբել,
Տաք է սէրը մեր` շէկ քարերիդ պէս,
Հին է սէրը մեր` ձիգ դարերիդ պէս:

Տե՛ս նաեւ Խմբագրել