Բացել գլխավոր ցանկը

Իտալական խոհանոց (իտալ.՝ Cucina italiana), Իտալիոյ ազգային խոհանոցը, որ տարածուած է ամբողջ աշխարհի մէջ, ի շնորհիւ այնպիսի ճաշատեսակներու, ինչպէս՝ բիցցան, ռիզոտոն եւ սպակէթիին[1]:Իտալական խոհանոցը բազմատեսակ է, իսկ Իտալիոյ իւրաքանչիւր շրջանն ունի իրեն բնորոշ ճաշատեսակները:

Իտալական աղբիւրները կը վկայեն, որ այս խոհանոցին մէջ մեծ փոփոխութիւններ տեղի ունեցած է հատկապէս այն ժամանակ, երբ բացահայտուած է Նորաշխարհը: Անոնցմէ ետք իտալական ճաշատեսակներուն մէջ հայտնուած են լոլիկը, գետնախնձորը, եգիպտացորենը, որոնք ներկայիս կը հանդիսանան իտալական ճաշատեսակներու անբաժանելի մասը[2][3]:

Իտալական խոհանոցը տարբեր ժամանակներուն մէջ իր վրայ կրած է հռոմեացիներու, յոյներու, արաբներու, ֆրանսացիներու եւ այլ ազգութիւններու մշակութային ազդեցութիւնը[4] , որ հիմքը դարձած է ժամանակակից իտալական խոհանոցի ձեւավորման համար[5][6]: Իտալական խոհանոցը աշխարհի ամենատարածուած եւ հայտնի խոհանոցներէն մեկն է[7]: ԱՄՆ-ի մէջ իր տարածուածութեամբ երկրորդն է՝ զիջելով միայն ամերիկեան խոհանոցին[8]:

Բնորոշ ՄթերքներԽմբագրել

Իտալական խոհանոցին բնորոշ են միջերկրածովեան թարմ մթերքները,որ արդիւնաւետորեն կը տարբերի իտալական խոհանոցը ցանկացած կրկնօրինակումէն[9][10][11]: Իտալական խոհանոցը կը համարուի նաեւ աշխարհի «ամենաբուրումնաւետ» խոհանոցներէն մէկը[12]:

Բնորոշ մթերքներու ցանկին մէջ են՝

  • բանջարեղէն (լոլիկ, սմբուկ, դդում, հազար, արտիճուկ)
  • ալիւր(կը պատրաստեն խմոր,մատնաքաշ)
  • պանիր (բարմեզան,գորգոնձոլա,մոցարելլա,մասկարպոնվ,ռիկոտա)
  • Ձթենի եւ ձիթապտուղի ձէթ
  • համեմունքներ (ռեհան, սխտոր, հազրեվարդ,պղպեղ, կծու պղպեղ, խնկածաղիկ)
  • ձուկի տեսակներ
  • բրինձ
  • թռչունի միս
  • Կովու միս
  • ընդեղէն (ոսպ)
  • պտուղներ (նարինջ, դեղձ)
  • ճերմակ սունկ
  • գինի, իտալական լիգորներ

Հայտնի ճաշատեսակներ եւ խմիչքներԽմբագրել

 
Իտալական պաղպաղակ
  • Սպակէթի եւ մատնաքաշի այլ տեսակներ: Մատնաքաշը կը մատուցուի համեմունքի տարբեր տեսակներով: Համեմունքով պատրաստուած մատնաքաշը իտալացիները կ'անուանէն բասթա (իտալ.՝ pasta): Բասթա բառը այսօր կիրարկուի ոչ միայն իտալերէնով, այլ նաեւ այլ լեզուներով: Բասթաներու հայտնի տեսակներ են՝ Spaghetti Napoli , որ կը մատուցուի լոլիկի համեմունքով, Spaghetti Aglio e Olio, որ կը մատուցուի ձիթապտուղի տաք ձէթով եւ անոր մէջ տապակուած սխտորով:
  • Բիցցա՝ ամբողջ աշխարհի մէջ հայտնի ճաշատեսակ,կը պատրաստուի հետեւեալ ձեւով՝ կլոր խմորի վրայ կը քսեն ձեթ, լոլիկի համեմունք, վրան կ'աւելցնեն պանիր, միս, երշիկ, ձիթապտուղ, լոլիկ, պղպեղ եւ այլ մթերքներ: Իտալիոյ իւրաքանչիւր քաղաք ունի բիցցայի իր աւանդական տեսակը: ԱՆոնց շարքին մէջ կարելի է առանձնացնել «Մարկարիտան», որ արտաքին տէսքը նման է Իտալիոյ դրոշին: Այսպէս, մոցարելլա պանիրը ունի ճերմակ գոյն, լոլիկի համեմունքը՝ կարմիր, իսկ ռեհանը՝ կանաչ[13]:
  • Ռիզոտո՝ բրինձէ պատրաստուած ճաշատեսակ, որ կ'եփեն արգանակի մեջ: Ռիզոտոյի հայտնի տեսակներ են Risotto alla milanese , որու մէջ կ'աւելցնեն նաեւ սոխ :
  • Լազանիա՝ շերտաւոր մատնաքաշ պանիրով
  • Ռավիոլի եւ թորթելլինի
  • Մինեստրոնվ բանջարեղէնային ապուր
  • Պանչետա՝ խոզի կրծքամիս պանիրով
  • Ֆրիտատա՝ բանջարեղէնով օմլէթ
  • Պրուսկետա` իտալական աւանդական չոր հաց
Անուշեղէններ
  • Դիրամիսու եւ Սաբայոմ
  • Բաննա Գոտտաժ (իտալ.՝ Panna cotta)՝ իտալական ամենահայտնի անուշեղէներէն մէկը[14]:
  • Իտալական պաղպաղակ
Խմիչքներ
  • Իտալական գինի եւ ուժեղ ալգոհոլային խմիչքներ
  • Սուրճ (Գաբուչինո,էսբրեսո)

ԾանոթագրութիւններԽմբագրել

  1. «Italian Food | Italy»։ www.lifeinitaly.com։ արտագրուած է՝ 2017-05-15 
  2. «The Making of Italian Food...From the Beginning»։ Epicurean.com։ արտագրուած է՝ 24 April 2010 
  3. Del Conte, 11-21.
  4. «Italian Cooking: History of Food and Cooking in Rome and Lazio Region, Papal Influence, Jewish Influence, The Essence of Roman Italian Cooking»։ Inmamaskitchen.com։ արտագրուած է՝ 2010-04-24 
  5. «Italian Food – Italy's Regional Dishes & Cuisine»։ Indigoguide.com։ արտագրուած է՝ 24 April 2010 
  6. «Regional Italian Cuisine»։ Rusticocooking.com։ արտագրուած է՝ 24 April 2010 
  7. «How pasta became the world's favourite food»։ bbc։ 15 June 2011։ արտագրուած է՝ 28 September 2014 
  8. Freeman Nancy (2 March 2007)։ «American Food, Cuisine»։ Sallybernstein.com։ արտագրուած է՝ 24 April 2010 
  9. Related Articles (2009-01-02)։ «Italian cuisine - Britannica Online Encyclopedia»։ Britannica.com։ արտագրուած է՝ 2010-04-24 
  10. «Italian Food - Italy's Regional Dishes & Cuisine»։ Indigoguide.com։ արտագրուած է՝ 2010-04-24 
  11. «Regional Italian Cuisine»։ Rusticocooking.com։ արտագրուած է՝ 2010-04-24 
  12. «Cooking World » The most popular cuisines of the world (Part 1)»։ Cooking-advices.com։ 2007-06-25։ արտագրուած է՝ 2010-04-24 
  13. Рецепт пиццы маргарита на Проекте Италия
  14. «Паннакотта, панакота, паннакота, панакотта, панна котта»։ www.gastronom.ru։ արտագրուած է՝ 2017-07-19 

ԳրականութիւնԽմբագրել

  • Capatti, Alberto and Montanari, Massimo. Italian Cuisine: a Cultural History. New York: Columbia University Press, 2003. ISBN 0-231-12232-2.
  • Anna Del Conte The Concise Gastronomy of Italy. USA: Barnes and Noble Books, 2004. ISBN 1-86205-662-5.
  • Dickie, John, Delizia! The Epic History of Italians and Their Food (New York, 2008).
  • Evans, Matthew; Cossi, Gabriella; D'Onghia, Peter, World Food Italy. CA: Lonely Planet Publications Pty Ltd, 2000. ISBN 1-86450-022-0.
  • Faccioli, Emilio. L'Arte della Cucina in Italia. Milano: Einaudi, 1987 (in Italian).
  • Marcella Hazan, Essentials of Classic Italian Cooking, Alfred A. Knopf (October 27, 1992), hardcover, 704 pages, ISBN 978-0394584041.
  • Koplan, Steven; Smith, Brian H.; Weiss, Michael A.; Exploring Wine, New York: Van Nostrand Reinhold, 1996. ISBN 0-471-35295-0.
  • Piras, Claudia and Medagliani, Eugenio. Culinaria Italy. Cologne: Könemann Verlagsgesellschaft mbh, 2000. ISBN 3-8290-2901-2.
  • Gillian Riley (2007). The Oxford Companion to Italian Food. Oxford University Press. ISBN 978-0-19-860617-8.
  • The Italian Academy of Cuisine (Accademia Italiana della Cucina) (2009)։ La Cucina: The Regional Cooking of Italy։ Trans. Jay Hyams։ New York: Rizzoli։ ISBN 978-0-8478-3147-0։ OCLC 303040489  The longest and most extensive Italian cookbook with over 2000 recipes, including background information regarding each recipe.
  • Thoms, Ulrike: From Migrant Food to Lifestyle Cooking: The Career of Italian Cuisine in Europe, European History Online, Mainz: Institute of European History, 2011, retrieved: 22 June 2011.