Լուսիկ Գէորգի Քոշեան (2 Ապրիլ 1921(1921-04-02), Պաքու, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն - 26 Հոկտեմբեր 1984(1984-10-26), Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ ժողովրդական երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արուեստագէտուհի (1961

Լուսիկ Քոշեան


Կենսագրութիւն Խմբագրել

Ծնած է Պաքուի մէջ: 1938-1961 թթ. եղած է հայկական ժողովրդական երգի-պարի համոյթի առաջատար մենակատարուհի, 1961-1984 թթ.` Հայֆիլհարմոնիայի մենակատարուհի: Կատարողական վարպետութիւնը ձեւաւորուեր է համոյթի մէջ՝ Թաթուլ Ալթունեանի, Իլիա Արպատովի, Է. Մանուկեանի ղեկավարութեամբ: Իր կատարմամբ լայն ճանաչում գտած են «Բինկիոլ», «Մաճկալ», «Ես պուճուր եմ», «Լուսնեակ գիշեր», «Ջաղացս պատիկ-պատիկ» ժողովրդական, գուսաններ Ջիվանու, Շերամի, Հավասու, Աշոտի, Շահէնի երգերը։ Հանդէս եկած է ԽՍՀՄ քաղաքներու ինչպէս նաեւ արտերկիրներու մէջ։ Պարգեւատրուած է Պատուոյ շքանշանով։[1] 1961 թուականին արժանացեր է ՀԽՍՀ ժողովրդական արուեստագէտուհիի կոչմանը։ Մահացեր է Երեւանի մէջ[2]:

Երգեր՝ Լուսիկ Քոշեանի կատարումներէն Խմբագրել

[3]

  1. Մաշինեն եկաւ (Արի մի գնա)
  2. Ես պուճուր եմ
  3. Երկու քոյր ենք - Լուսիկ Քոշեան (Թաթուլ Ալթունեանի երգի եւ պարի անսամպլ համոյթ)
  4. Խռոված էր (Այսօր ես իմ եարին տեսայ) -
  5. Բինկիոլ -
  6. Ջաղացս պատիկ-պատիկ -
  7. Օսաննա - Լուսիկ Քոշեան եւ Հովհաննէս Պատալեան
  8. Տղա ջան ջուրն անցուր -
  9. Նուպար, Նուպար -
  10. Հարս եմ գնում -
  11. Շարմաղ աղջիկ - Լուսիկ Քոշեան եւ Վաղարշակ Մամիկոնեան
  12. Թաք տանէին -

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. «ԼՈՒՍԻԿ ՔՈՇԵԱՆ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-07-21-ին։ արտագրուած է՝ 2020-07-21 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երեւան, 2007 
  3. Լուսիկ Քոշեանի երգերը

Արտաքին յղումներ Խմբագրել


Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։   

Ստորոգութիւնա:Հայ երգչուհիներ