Կիպրոս (յուն.՝ Κύπρος, պաշտոնապես՝ Կիպրոսի Հանրապետութիւն, մայրաքաղաքը՝ Նիկոսիա (յուն․՝ Κυπριακή Δημοκρατία), կղզի պետութիւն Արեւելեան Միջերկրականում եւ երրորդ խոշորագոյն[5] ու երրորդ ամենաբնակեցված[6] կղզին Միջերկրական ծովում, որը տեղակայուած է Թուրքիայի հարաւում, Սիրիայի եւ Լիբանանի արեւմուտքում, Իսրայելի ու Պաղեստինի հիւսիս արեւմուտքում, Եգիպտոսի հիւսիսում եւ Հունաստանի հարաւ արեւելքում։

Կիպրոս
Կիպրոսի Հանրապետութեան դրօշը Զինանշանը


Կը ներառնէ Ֆամակուսթա, Կիրենիա, Լառնագա, Լիմասոլ, Նիկոսիա եւ Փաֆոս
Պետական լեզու յունարէն[1], թրքերէն[2] եւ Յունարէն
Մայրաքաղաք Նիկոսիա
Օրէնսդիր մարմին Կիպրոսի Հանրապետութեան Խորհրդարան
Երկրի ղեկավար Nicos Christodoulides?
Կառավարութեան ղեկավար Nicos Christodoulides?
Ազգաբնակչութիւն 1 344 976 մարդ (2023)[3]
Օրհներգ Երգն Ազատութեան
Կարգախօս Cyprus in your heart եւ Cyprus yn dy galon
Հիմնադրուած է 16 Օգոստոս 1960 թ.
Արժոյթ Եւրօ
Ազգային տօն Անկախութեան Օր եւ 1 Ապրիլ
Ժամային համակարգ UTC+2
Հեռաձայնային համակարգ +357
Համացանցի յղում .cy
Մարդկային ներուժի զարգացման թիւ 0,896[4]
cyprus.gov.cy(անգլերէն)

Անուանում

Խմբագրել

Կ'ենթադրուի որ կղզին իր անուանումը ստացած է այնտեղ եղած նոճիի պուրակների պատճառով (Նոճին ժամանակ մը այստեղ բերուած է Լիբանանէն):[7]

Պատմական ակնարկ[8]

Խմբագրել

Մ.թ.ա. 15-րդ դարի վերջին եւ 11-րդ դարին Կիպրոսը գաղութացրին աքայացիները, 9-րդ դարին՝ փյունիկեցիները։ Կիպրոսը Կրետեմիկենեան մշակույթի կենտրոններից էր։ 8-րդ դարի վերջին կղզին նվաճեց Ասորեստանը, 6-րդ դարի կեսին՝ Աքեմենեան Պարսկաստանը։ 333-323 թվականներին Կիպրոսը մտել է Ալեքսանդր Մակեդոնացու պետութեան, 294-58 թվականներին՝ Պտղոմեոսեան Եգիպտոսի կազմի մեջ, մ.թ.ա 58 թվականին նվաճել է Հռոմը։ Հռոմեական կայսրութեան բաժանումից հետո Կիպրոսն անցել է Բյուզանդիային, 648 թվականին գրավել են արաբները, 965 թվականին՝ Բյուզանդիան։ Բյուզանդական տիրապետութեան շրջանում Կիպրոսում զարգացել են ֆեոդալական հարաբերութիւնները։ 1191 թվականին կղզին զավթել են խաչակիրները։ 1192 թվականին ստեղծվել է Կիպրոսի Թագավորութիւնը (գոյատեւել է մինչեւ 1489 թվականը)՝ Լուսինեանների ֆեոդալական տան գլխավորութեամբ։ 1489-1571 թվականներին Կիպրոսը պատկանել է Վենետիկին, 1571 թվականին նվաճել են թուրքերը։ 19-րդ Կիպրոսում սկիզբ է առեել Հունաստանի հետ միավորվելու շարժումը։ 1878 թ-ի անգլո-թուրքական գաղտնի համաձայնագրով Անգլիան օկուպացրել էր Կիպրոսը, 1914 թվականին բռնակցել։ 1925 թ-ից Կիպրոսը անգլիական գաղութ էր։ 1926 թվականին ստեղծված Կիպրոսի Կոմկուսը գլխավորել է աշխատավորների ազգային-ազատագրական շարժումը, որը հատկապես ուժեղացավ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1955 թվականին Կիպրոսում մտցվեց արտակարգ դրութիւն, արգելվեց Կիպրոսի աշխատավոր ուժի առաջադիմական կուսակցութեան գործունեութիւնը։ Սակայն Կիպրոսի ժողովրդի չդադարող պայքարը գաղութարարներին ստիպեց բանակցութիւններ սկսել Կիպրոսին անկախութիւն տալու շուրջը։ 1959 թվականի Ցյուրիխ-Լոնդոնեան համաձայնագրով Կիպրոսի անկախութեան երաշխավորների միջեւ (Հունաստան, Անգլիա, Թուրքիա) ճանաչվեց Կիպրոսի անկախութեան իրավունքը, բայց Անգլիան ստացավ կղզում ռազմական բազաներ (Ակրոտիրի եւ Դեկելիա) ունենալու, իսկ Հունաստանը եւ Թուրքիան՝ զորամասեր պահելու արտոնութիւն։ 1960 թվականի օգոստոսին դիվանագիտական հարաբերութիւններ հաստատվեցին Կիպրոսի եւ Խորհրդային Միութեան միջեւ, սեպտեմբերին Կիպրոսը դարձավ ՄԱԿ-ի անդամ։

 
Կիպրոսի առաջին նախագահ Մակարիոս IIIը։

Նախագահ Մակարիոս III-ի կառավարութիւնը հռչակեց «դրական չեզոքութիւն» եւ բոլոր երկրների հետ բարեկամական կապեր զարգացնելու քաղաքականութիւն։ 1963 թվականին զինված ընդհարում սկսվեց հունական եւ թուրքական համայնքների միջեւ, որի հետեւանքով երկրում սկիզբ առավ քաղաքական սուր ճգնաժամ։ 1964 թվականին կղզի մտցվեցին ՄԱԿ-ի զորքերը։ 1974 թվականի հուլիսին հունական զինվորականութիւնն ու ներքին այլ ուժեր խռովութիւն բարձրացրին կառավարութեան դեմ՝ պահանջելով կղզին միացնել Հունաստանին։ Դրան հաջորդեց թուրքական զորքերի ներխուժումը կղզի, որոնք 1974 թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում զավթեցին Կիպրոսի տարածքի մոտ 40%-ը (հիւսիսում)։ 1975 թվականի փետրվարին կղզու թուրքական համայնքի ղեկավարութիւնը միակողմանիորեն հայտարարեց Կիպրոսի թուրքական դաշնային պետութիւն ստեղծելու մասին, որն ավելի սրեց դրութիւնը կղզում եւ նոր դժվարութիւններ հարուցեց Կիպրոսեան հարցի լուծման ճանապարհին։ 1977 թվականի փետրվար-մարտ ամիսներին նախագահ Մակարիոսի եւ թուրքական համայնքի ղեկավար Դենքթաշի միջեւ պայմանավորվածութիւն ձեռք բերվեց՝ միջհամայնքային բանակցութիւնների միջոցով հարցը դաշնային, միասնական, երկհամայնք եւ անկախ Կիպրական պետութիւն ստեղծելու հիման վրա լուծելու շուրջը։ Սակայն թուրքական համայնքի ջանքերով բանակցութիւնները ձախողվեցին։ 1977 թվականի օգոստոսին վախճանվեց Մակարիոսը եւ նույն թվականի սեպտեմբերին նախագահ ընտրվեց Սպիրոս Կիպրիանուն։ Նա հայտարարեց, որ հարազատ կմնա նախկին նաղագահ Մակարիոսի ներքին եւ արտաքին քաղաքականութեանը։

Պետական կարգ

Խմբագրել

Կիպրոսը հանրապետութիւն է։ Ըստ 1960-ի սահմանադրութեան, պետութեան գլուխը նախագահն է։ Նախագահը պէտք է ըլլայ ազգութեամբ Յոյն իսկ փոխ նախագահը՝ Թուրք: Օրէնսդրական իշխանութեան բարձրագոյն մարմինը միապալատ խորհրդարանն է՝ ներկայացուցիչներու պալատը (35 երեսփոխան կ'նտրուի յոյն, 15-ը՝ թուրք համայնքէն): 1963-էն ի վէր Կիպրոսի խորհրդարանի, կառավարութեան եւ պետական այլ հաստատութիւններու աշխատանքներու ժամանակ թուրքական համայնքի ներկայացուցիչները չեն մասնակցիր։ 1967-էն ի վէր ստեղծուած է թուրքական գործադիր վարչակազմը, իսկ 1975-էն սկսեալ միակողմանիորէն հռչակված է Թուրքական Դաշնային պետութիւնը։ Կիպրոսի Հանրապետութեան դատական բարձրագոյն ատեանը գերագոյն դատարանն է։

Աշխարհագրութիւն

Խմբագրել

Կղզիի ափերը ցած դիրք ունին, թոյլ կտրտուած, մակերեւոյթը լեռնային է։ Հիւսիսային ափի երկայնքով կը գտնուի Քիրենիա լեռնաշղթան(առավելագոյն բարձրութիւնը՝ 1023 մ), կեդրոնական եւ հարաւային մասին մէջ կը գտնուի Դրոտոս լեռնազանգուածը (առավելագոյն բարձրութիւնը՝ 1951 մ)։ Անոնց մէջտեղը Մեսաորիա հարթավայրն է (բարձրութիւնը մոտ 200 մ)։ Օգտակար հանածոյներէն կան մերձարեւադարձային, երկաթ, պղինձ, կտաւաքար։ Կլիման մերձարեւադարձային միջերկրածովեան է։ Ամառը տաք է(25-35C), ձմեռը՝ մեղմ (10-15C) ։ Տարեկան տեղումները հարթավայրերուն մէջ 300-500 մմ են, լեռները՝ 100-1300 մմ։ Գետահունները ջուրով կը լէցուին միայն ձմեռային անձրեւներէն ետք։ Մինչեւ 500 մ բարձրութիւնները կը գերակշռէն մշտադալար թուփերուն մացառուտները, ավելի բարձր կաղնիի, նոճիի, հալեպեան սոճիի անտառները (կը գրաւէն Կիպրոսի տարածքին մոտ 20 %-ը)։

Արդիւնաբերութիւն

Խմբագրել

Զարգացած են արդիւնաբերութեան հանքարդիւնահանող(պղինձ, քրոմ, երկաթ) եւ գիւղատնտեսական հումքի վերամշակող (ծխախոտ, գինի, միրգ պահածոներ եւայլն) ճիւղերը։ Կայ նաեւ տնայնագործական եւ արհեստագործական արտադրութիւն (գորգեր, ձեռագործ, խեցեղէն)։ Կը մշակէն ցորեն, գարի, ընդեղէն, բոստանային բոյսեր, խաղող, ցիտրուսներ, ծխախոտ, նշէնի։ Կան ձիթենիի եւ ընկուզէնիի պուրակներ։ Զարգացած է շերամապահութիւնը, ափամերձ շրջաններուն մէջ՝ ձկնորսութիւնը։

Գրականութիւն

Խմբագրել

Կիպրոսի գրականութիւնը հիմնականում հունարենով եւ թուրքերենով է։ Հունարենով գրականութիւնն ստեղծվել ու զարգացել է հունական գրականութեան սերտ փոխներգործութեամբ։ Կիպրոսի առաջին հուշարձաններն են Ստասինի «Կիպրական ասքեր»-ը (մ.թ.ա. 7-10 դդ.), եւ Աֆրոդիտեին նվիրված «Հոմերոսեան հիմներ»-ը։ Աստիճանաբար ձեւավորվել է Կիպրոսի բարբառը, որով արձանագրվել են «Ակրիտեան երգեր»-ը(8-10-րդ դդ.)։ 15 դ. գրի են առնվել Լ. Մախերասի պատմական ժամանակագրութիւնները։ Թուրքական նվաճումով (1571) կասեցվեց Կիպրոսի գրականութեան զարգացումը։ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին այն նոր վերելք է ապրել։ 30-ական թթ. հետո Կիպրոսի գրականութեան մեջ հնչում են ազգային ինքնորոշան համար պայքարի մոտիվները (Կ. Լիսիոտիս, Ա. Պերնարիս, Ա. Իոանու, արձակագիրներ Կ. Պրուսիս, Ա. Ինդիանոս եւ այլն)։ Գեղարուեստական նոր լուծումների որոնումները բնորոշ են Պ. Միխանիկոսի, Ս. Լազարոսի եւ ուրիշների պոեզիային։ Պատմվածքի ժանրը մշակում են Պ. Իոաննիդիսը, Լ. Մալենիսը։ 50-60-ական թվականներին աչքի են ընկնում արձակագիրներ Ա. Խրիստոֆիդեսը, Իվի Մելեագրուն եւ ուրիշներ, բանաստեղծներ Ա. Պաստելասը, Մ. Պասիարդիսը։ Ձեւավորվում է առաջադեմ գրողների երիտասարդ սերունդը (բանաստեղծներ Ա. Պիլիոտիս, Գ. Կոնստանդիս, արձակագիրներ Պ. Պեոնիդիս, Լ. Սոլոմոնիդու, Ն. Ռոսսիդի)։ Կիպրոսի թուրքերենով գրականութիւնը ներկայացված է գլխավորապես պոեզիայով։ Թուրք համայնքում հայտնի են Օզքեր Յաշինը (ծնվել է 1932 թ.-ին), Ֆիքրեթ Դեմիղրաթը(ծնվել է 1940 թ.-ին), Օղուզ Քուզետողլուն (ծնվել է 1928 թ.-ին)։ Ժամանակակից դրամատուրգներ են Ֆադլ Քորքուտը, Յուններ Ոլուտուգը։ Հայտնի է արձակագիր Հիքմեթ Աֆիֆ Մապոլարը (ծնվել է 1919 թ.-ին)

Ճարտարապետութիւն եւ կերպարուեստ

Խմբագրել

     

Վաղ քարի դարի շրջանի սալարկված փողոցով, հատակագծում շրջանաձեւ բնակարաններով Խիրոկիտիյա բնակավայրում (մ. թ. ա. VI հազարամյակ) հայտնաբերվել են քարե անոթներ, պրիմիտիվ կուռքեր, խեցեղեն։ Ուշ բրոնզի դարի (մ. թ. ա. 1400—1050) կիպրամիկենեան արուեստի ծաղկման շրջանի նկարազարդ սափորները, արձանիկները, բրոնզյա իրերը, ոսկե զարդերը, փղոսկրյա բարձրաքանդակները կերտված են էգեեան եւ արեւելեան մշակույթների համադրումով։ էնգոմիում հայտնաբերվել է փողոցների ուղղանկյուն ցանցով քաղաք։ Կիպրոսեան արխաիկայի շրջանում (մ. թ. ա. 700—475) ծաղկել է երկգոյն (կարմիր, սեւ) սափորանկարչութիւնը, թրծակավե քանդակագործութիւնը։ Կրաքարե մոնումենտալ արձանագործութիւնը մ. թ. ա. VI դ. վերջին կրել է հունական արխաիկայի ազդեցութիւնը։ Վունիի պալատի (մ. թ. ա. V դ. սկիզբ) հատակագծային հորինվածքում զուգորդվել են արեւելեան պալատների եւ հունական մեգարոնի ճարտարապետական առանձնահատկութիւնները։ Մ. թ. ա. IV դ.—մ. թ. IV դ. Կիպրոսիի արուեստը եւ ճարտարապետութիւնը զարգացել են հունական դասական եւ հելլենիստական, ապա նաեւ հռոմեական արուեստի ազդեցութեամբ (Պաֆոսի, Կուրիոնի, Սալամիսի հուշարձանները)։ Կիտին եւ Լիտրանգոմին մերձ եկեղեցիներում պահպանվել են VI—VII դդ. վաղ բյուգանդական բարձրարուեստ խճանկարներ։ XIII դ. գոթական ոճի հուշարձաններից են Նիկոսիայի եւ Ֆամագուստայի տաճարները, Սուրբ Իլարիոնի դղյակը եւ այլն։ Թուրքերի օրոք կառուցվել են մզկիթներ, անգլիացիների տիրապետութեան ժամանակ՝ կլասիցիզմի եւ ժամանակակից ճարտարապետական ոգով վարչական շենքեր։ 1960-ական թվականներից զարգանում են ճարտարապետութիւնը (ճարտարապետներ՝ Ս. Իկոնոմու, Մհխաիլիդիս եղբայրներ, Թ. Դիմիտրիոս), գեղանկարչութիւնն ու գրաֆիկան (նկարիչներ Ա. Դիամանդիս, Գ. Գեորգիու, Տ. Կանտոս)։ Կիպրոսի ժողովրդական արուեստի ճյուղերն են՝ փայտի քանդակազարդումը, խեցեգործութիւնը, արծաթի դրվագումը, ժանեկագործութիւնը, ասեղնագործութիւնը։

Մամուլ, ռատիօ, հեռուստատեսութիւն

Խմբագրել

Կիպրոսի մէջ լոյս է տեսած է շուրջ 30 թերթ, ամսագիր (յունարէն, անգլերէն, թրքերէն)։ Խոշորագոյններն են (յուն., 1951-էն ի վէր) «Ալիթիա» շաբաթաթերթը, (1960-էն ի վէր) «Մախի», (1964-էն ի վէր) «Ագոն», (1969-էն ի վէր) «Նեա», (1955-էն ի վէր) «Ֆիլելեւթերոս», (1956-էն ի վէր) «Խարավգի», (1942-էն ի վէր թուրքերէն) «Հալքըն սեսի» օրաթերթը։ Հայերէն լոյս կը տեսնեն «Տեղեկատու», «Կիպրահայ տեղեկատու», «Արձագանգ», «Հայեացք», «Փարոս» պարբերականները։ Ռատիօհաղորդումները ` 1953-էն ի վեր (յուն., անգ., թուրք., հայ.,), հեռուստատեսային հաղորդումները` 1957-էն ի վէր։

Բնակչութիւն

Խմբագրել

Կիպրոսի բնակչութեան մեծամասնութիւնը (մոտ 80 %) յոյներ են, որոնց նախնիները այստեղ բնակութիւն հաստատած են ավելի քան 3 հազար տարի առաջ, 18 %-ը թուրքեր են, որոնք այստեղ մուտք գործած են XVI դարին։ Յունաստանի հետ յոյն-կիպրացիներու միաւորումը շարունակաբար խոչընդոտ եղած է կղզիի փոքրաթիվ թրքական համայնքը[9]։

Հայերը Կիպրոսի Մէջ

Խմբագրել

Հայերը Կիպրոսի մէջ կը բնակէին հնագոյն ժամանակներէն ի վէր։ Ըստ Հայ սփիւռք հանրագիտարանի՝ դեռեւս միջնադարին (4-5-րդ դդ.) Կիպրոսի մէջ եղած են առանձին հայ պաշտոնեաներ, զինուորականներ, առեւտրականներ։ Հայկական համայնքը այստեղ ձեւաւորուած է 12-րդ դարին։ Կիլիկիայի Հայոց թագաւորութեան անկումէն (1375 թ.) եւ Հայոց ցեղասպանութիւննէրէն (1915-23 թթ.) հետոյ Կիպրոսի մէջ հայերու թուաքանակը ստուարացած է։ Ներկայ ժամանակին մէջ կիպրահայերուն թիւը կը կազմէ 4.000 մարդ որոնք կ'ապրին Նիքոսիա, Լառնաքա, Լիմասոլ, [[Ֆամակուսթա], Պաֆոս քաղաքներուն մէջ։ Կիպրոսի հայ համայնքի թուաքանակին մասին նմանատիպ ցուցանիշ հրապարակուած է նաեւ Կիպրոսաբնակ հայութեան համացանցային հանգոյցին մէջ։ Հայկական սփիւռքի ավանդական կառոյցները (դպրոց, եկեղեցի, մամուլ) միշտ աշխուժ կը գործադրէն՝ ըլլալով հայ համայնքի ինքնակազմակերպման եւ հայապահպանութեան արդիւնաւէտ ազդակներ։ Հայերը՝ որպես Կիպրոսի Հանրապետութեան քաղաքացիներ, լիովին մասնակցած են այդ երկրի հասարակութեան եւ աշխուժ մասնակցութիւն կը ցուցաբերէն հատկապէս հասարակական-քաղաքական կեանքին։ Անոր լաւագոյն վկայութիւնը, թերեւս, այն է, որ սոյն թուականի 6 Մարտին հայազգի Մարիոս Գարոեանը ընտրուեցաւ Կիպրոսի խորհրդարանի (Ներկայացուցիչներու պալատ) նախագահ։ Ան 22 Հոկտեմբեր 2006-ին Կիպրոսի առաջատար քաղաքական կուսակցութիւններուն մէկուն՝ Ժողովրդավարական կուսակցութեան նախագահն է։ Կիպրոսաբնակ հայութիւնը ունի կրօնական համայնքի կարգավիճակ։ Հայ համայնքը Ներկայացուցիչներու պալատին մէջ ունի 1 ներկայացուցիչ։ Կիպրոսի խորհրդարանի մէջ հայ համայնքի ներկայացուցիչն է նշանավոր գործարար եւ հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Մահդեսեան ը։ Կիպրական հասարակութեանը հայերու մխրճումին մասին է կը վկայէ այն, որ ս.թ. 5 Նոյեմբերին Կիպրոսի նախագահ Տիմիթրիս Քրիստոֆիասը գլխաւորած է ի մէջ հայկական դպրոցի բացման արարողութիւնը։

Վարչական բաժանում

Խմբագրել
Կիպրոսի քարտէսը Շրջան Յունարէն Թրքերէն
 ՆիկոսիաԼառնագաԼիմասոլՊաֆոսԱքրոդիրիԿիրենիաՖամակուսթաՏեքելիա
Ֆամակուսթա    Αμμόχωστος (Famagusta)    Կիրենիա Κερύvεια (Kyrenia) Լառնագա Λάρνακα (Larnaca) Լիմասոլ Λεμεσός (Limassol) Նիկոսիա Λευκωσία (Nicosia) Պաֆոս Πάφος (Paphos)

Զբօսաշրջութիւն

Խմբագրել
 
Լողափ Այիա-Նապայում
 
Լարնակա
 
Պրոտարաս

Կիպրոսը երրորդ ամենամեծ կղզին է Միջերկրականում եւ ամենասիրված շրջաններից մեկն է զբոսաշրջիկների համար։ Կղզին զբոսաշրջիկներին գրավում է իր մեղմ կլիմայով, տաք ծովով, հրաշալի լողափերով, որոնք ամբողջ տարին մարդաշատ են, Տրոոդոսի լեռնային առողջարանով, ինչպես նաեւ բազմաթիվ ու եզակի պատմական հուշարձաններով։ Տարեկան ավելի քան 2,4 միլիոն զբոսաշրջիկ է այցելում այդ երկիրը։

         

Տես նաեւ

Խմբագրել

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. 3 // http://mjp.univ-perp.fr/constit/cy1960.htm
  2. http://mjp.univ-perp.fr/constit/cy1960.htm
  3. 3,0 3,1 https://data.who.int/countries/196
  4. Human Development ReportՄիավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
  5. «Biggest Islands In The Mediterranean Sea By Area»։ WorldAtlas (անգլերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018 թ․ մայիսի 12-ին։ արտագրուած է՝ 2018 թ․ մայիսի 11 
  6. «The Most Populated Islands In The Mediterranean Sea»։ WorldAtlas (անգլերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018 թ․ մայիսի 12-ին։ արտագրուած է՝ 2018 թ․ մայիսի 11 
  7. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
  8. (հայերեն) Կիպրոս, 2024-12-14, https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%AB%D5%BA%D6%80%D5%B8%D5%BD, վերցված է 2025-02-28 
  9. Հայկական մանկական հանրագիտարան
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 10,20 10,21 10,22 10,23 10,24 10,25 10,26 10,27 10,28 10,29 10,30 10,31 10,32 10,33 10,34 10,35 10,36 10,37 10,38 10,39 10,40 10,41 10,42 10,43 10,44 10,45 10,46 10,47 10,48 10,49 10,50 10,51 10,52 10,53 Համաշխարհային բանկի տվյալների բազաՀամաշխարհային Դրամատուն.