Հայկական Վարդ
Հայկական Վարդ, Արեւելեան վարդի (Rosa orientalis) եւ բրդոտ վարդի (R. tormenlosa) նմանութեամբ վարդի տեսակ է հայկական վարդը (R. armena), որ կ՛աճի Բաբերդի (Մեծ Հայք), Ասլան Տաղի (Փոքր Հայք), Պոնտոսի եւ Կիլիկիոյ տարածքներուն մէջ։
Նոր Բայազիտցիները (Հայաստան) իրենց գործածած հայերէն մաքուր բառերուն մէջ ունին հայավարդ բառը, որ հաւանաբար հայկական վարդն է։