Ճէյմս Ֆիլիփ Պաղեան (անգլերէն՝ James Philipp Bagian, 22 Փետրուար 1952(1952-02-22), Ֆիլատելֆիա, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), Ամերիկահայ երկրաչափ, մարզիկ, բժշկագէտ, առաջին հայ տիեզերագնացը։

Ճէյմս Պաղեան
Ծնած է 22 Փետրուար 1952(1952-02-22) (72 տարեկան)
Ծննդեան վայր Ֆիլատելֆիա, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Գործատու ՆԱՍԱ
Կրթութիւն Տրեքսելի համալսարան
Թոմաս Ճեֆըրսըն Համալսարան
Անդամակցութիւն Ճարտարագիտական ազգային կաճառ
Պարգեւներ եւ
մրցանակներ
«Սքութ Իկըլ» շքանշան

Կենսագրութիւն

Խմբագրել

Ծագում

Խմբագրել

Ճէյմս Ֆիլիփ Պաղեան ծնած է 22 Փետրուար 1952-ին, ԱՄՆՓենսիլվենիա նահանգինՖիլատելֆիա քաղաքին մէջ։ Նախնիներուն մականունը եղած է Կունտեպաղեան, բայց ԱՄՆ-ի ներգաղթային ծառայութեան աշխատակիցները կրճատած են եւ դարձուցած՝ Պաղեան[1]։

Ճէյմս Պաղեանի հօր մեծ հայրը՝ Նազարէթ Կունտեպաղեան, Միացեալ Նահանգներ գաղթած է 1913-ին Արաբկիրէն։ Ամուսնացած է ԱՄՆՄալատիա նահանգին մէջ, աւելի շուտ՝ (1908-ին), գաղթած Սաթենիկին հետ։ Ճէյմս Պաղեանի հայրը՝ Ֆիլիփը, ինչպէս նաեւ անոր եղբայրներն ու քոյրերը հարիւր տոկոսով հայ են, ծնած ԱՄՆ-ի մէջ։ Ճէյմսին մայրը Գերմանուհի է[1]։

Հայրը օդաչու եղած է։

Կրթութիւն

Խմբագրել

Յաճախած է Ֆիլատելֆիոյ կեդրոնական միջնակարգ դպրոցը։

1969-1973 թուականներուն ուսած է «Drexel» համալսարանին մէջ՝ ստանալով երկրաչափի դիրքը։ Ապա ուսումը շարունակած է «Thomas Jefferson» համալսարանին մէջ եւ 1977-ին, ստացած է բժշկական գիտութիւններու բժիշկի կոչումը։

Աշխատանքային գործունէութիւն

Խմբագրել
  • 1974-1978 թուականներուն մասնակած է բազմաթիւ մրցոյթներու, իսկ 1982-ին ներառուած է ԱՄՆ-ի տիեզերագնացներու խումբին կազմին մէջ։
  • 1973-ին իբրեւ երկրաչափ աշխատանքի անցած է Պրիսթոլ քաղաքի «3Մ» գործարանին մէջ։
  • 1976-1978 թուականներուն ԱՄՆ ռազմածովային փորձարարական կեդրոնին (Մերիլենտ նահանգ) երկրաչափը եղած է։
  • 1978-ին իբրեւ վիրաբուժ եւ բժիշկ, աշխատած է Լէոնիտ Ճեքսընի անուան կեդրոնին մէջ՝ միաժամանակ ուսանելով ԱՄՆ Ռազմական ուժերու թռիչքային վիրաբուժութեան եւ ԱՄՆ Ռազմական ուժերու տիեզերական բժշկութեան դպրոցներուն մէջ։
  • 1986-ին ստացած է մասնագիտական երկրաչափի դիրքը, իսկ 1987-ին՝ տիեզերանաւի բժիշկի դիրքը։
  • Յուլիս 1980-ին, իբրեւ տիեզերագնաց սկսած է աշխատիլ ՆԱՍԱ-ին մէջ (Ամերիկեան ազգային տիեզերական գործակալութիւն)։
  • Պաղեան ունեցած է տիեզերական բժշկութեան տիտղոսը, եղած է ՆԱՍԱ-ի Օդաչու-վիրաբուժներու միութեան, Ամերիկացի երկրաչափ միութեան, Ալֆա եւ օմեկա Տիեզերագնացներուն եւ այլ կազմակերպութիւններու անդամ։

Թռիչք տիեզերանաւով

Խմբագրել

13-18 մարտ 1989-ին, որպէս բժշկակենսաբանական մասնագէտ, առաջին անգամ թռիչք կատարած է ամերիկեան տիեզերանաւով։ Ան մարդկային գործօններու, շրջակայ միջավայրի եւ տիեզերանաւորդներու բժշկութեան վերաբերեալ բազմաթիւ աշխատութիւններու հեղինակ է։

Ճէյմս 337 ժամ անցուցած է տիեզերքի մէջ։

Այժմ Պաղեանը կը զբաղի կենսաբժշկական աշխատանքներով եւ կը ղեկավարէ «բուսակերներու առողջութեան պահպանման» ազգային կեդրոնը։

Ընտանիք

Խմբագրել

Հայ տիեզերագնացը ամուսնացած է ամերիկացի Տանթ Պենսընին հետ։ Ունին չորս զաւակ։

Պարգեւներ

Խմբագրել
  • Իր գործունէութեան համար Պաղեան պարգեւատրուած է ՆԱՍԱ-ի մետալով,
  • տիեզերագնացութեան միջազգային վկայականով,
  • տիեզերական հիւանդութիւններու բուժման ձեւերու մշակման մետալով,
  • 1989 եւ 1991 թուականներուն դէպի տիեզերք կատարած թռիչքներուն համար՝ ՆԱՍԱ-ի մրցանակներով։
 
  «Տիսքաւըրի» (STS-29),
(ձախէն-աջ՝) Ճէյմս Պաղեան (Թռիչքի ծրագիրին թիւ 1 մասնագէտ), Ճ. Պլահա, Ռ. Սփինկըր, Մ. Քոուտս եւ Ճ. Փակլի

«Դիսքավերի» (STS-29) «Տիսքաւըրի» (STS-29)

Խմբագրել

Թռիչք՝ 13 Մարտ, 1989-ին, 14։57։00 UTC
Վայրէջք՝ 18 Մարտ, 1989-ին 14։35։51 UTC

Անձնակազմ

  •   ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Մայքլ Քոուտս (2) - հրամանատար,
  •   ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ճոն Պլահա (1) - օդաչու,
  •   ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ճէյմս Պաղեան (1) - թռիչքին ծրագիրին մասնագէտ - թիւ 1,
  •   ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ճէյմս Պակլի (3) - թռիչքին ծրագիրին մասնագէտ - թիւ 2,
  •   ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ռոպuրթ Սպինկեր (1) -թռիչքին ծրագրի մասնագէտ -թիւ 3:

STS-29 ի անձնակազմը լրիւ յանձնուած էր 61-H արշաւախումբի կազմին, բայց 1988-ին, թռիչքին ծրագիրին թիւ 1 մասնագէտը կը նշանակուի Ճէյմս Պաղեանը։

«Կոլումպիա» (STS-40) «Քոլումպիա» (STS-40)

Խմբագրել
 
  «Քոլումպիա» (STS-40),
(ձախէն-աջ՝) Է, Կեֆֆնի, Պ. Օ' Քոննոր, Մ. Հիւզ-Ֆուլֆորտ, Թ. Ճերնիգան, Մ. Սետտոն, Ս. Քուտիերրես եւ Ճէյմս Պաղեան

Թռիչք՝ 5 Յունիս, 1991-ին 13։24։51 UTC
Վայրէջք՝14 Յունիս, 1991-ին 15։39։11 UTC

Անձնակազմ

  •   ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Պրայըն Օ' Քոննըր (2) - հրամանատար,
  •   ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Սիտնի Քուտիերրես (1) - օդաչու,
  •   ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ճէյմս Պաղեան (2) - թռիչքի ծրագիրի մասնագէտ - թիւ 1,
  •   ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Թամարա Ճերնիգան (1) - թռիչքի ծրագիրի մասնագէտ - թիւ 2,
  •   ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Մարկարեդ Սետտոն (2) - թռիչքի ծրագիրի մասնագէտ - թիւ 3,
  •   ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Էնտրիւ Կեֆֆնի (1) - օգտակար բեռներու մասնագէտ - թիւ 1,
  •   ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Միլլի Հիւզ-Ֆուլֆորտ (1) - օգտակար բեռներու մասնագէտ - թիւ 2:

Ծանօթագրութիւններ

Խմբագրել

Արտաքին յղումներ

Խմբագրել