Մարաթոն Էանդիտա

Մարաթոն Էանդիտա կամ Մարաթոնաս, Մարաթոնիա (յուն․՝ Μαραθώνας Αιαντίδας, հին յուն․՝ Μαραθών)․ Ատիկէ, Յունաստան։ Հնադարեան բնակավայր-քաղաք եւ Էանդիտայի քաղաքապետութիւն (հին Ատիկէի շրջան եւ հին Աթէնքի տոհմացեղախումբերէն՝ ֆիլի/ֆիլես φυλή/φυλές)։ Հռչակ կ՛ունենայ երբ Աթենացիներն ու Փլաթէեսները Ք․Ա․ Օգոստոս-Սեպտեմբեր 490-ին Մարաթոնի ճակատամարտին ընթացքին պարսիկներուն կը յաղթեն, ինչպէս նաեւ երբ Ֆիտիփիտիս (Ք․Ա․ 6-րդ դար) միօրեայ առասպելական վազքովը կը ներշնչէ համանուն մրցումը՝ Մարաթոնի վազքը։

Մարաթոն Էանդիտա
Մարաթոն Էանդիտա
Μαραθώνας Αιαντίδας
Մարաթոն էանդիտա
Երկիր Ատիկէ, Յունաստան
Ազգային կազմ յոյներ
Տեղաբնականուն Մարաթոնիոս
Ատիկէի հին քաղաքները

Անուանում Խմբագրել

Անունին համար կան հետեւեալ տարբերակները․-

  • Յառաջ եկած է առասպելական հերոս Մարաթոն կամ Մարաթօ։ Ըստ Փաֆսանիասին, զաւակն ու թոռն էր Էփոփէա Սիքիոնացիին (Սիքիոնա՝ հին Կորնթոսի արեւմտեան մասին կառուցուած հին քաղաք) եւ կամ Փոսիտոնաս աստուծոյ ծոռը։ Մարաթոս Ատիկէ կ՛ապաստանի հօրը խստութեան պատճառով։ Ըստ Փլութարհոսին, Մարաթոնն էր որ Տիոսքուրիներուն կ՛առաջնորդէ Ատիկէ, որպէսզի ազատագրեն իրենց փոքրիկ քոյրը՝ Գեղեցիկ Հելենը, զոր Թիսէաս Փիրիթոոս բարեկամին հետ առեւանգած էին։
  • Մարաթօ բոյսին անունէն ու շրջանը տարածուած էր։

Հին քաղաքին վայրը Խմբագրել

Մարաթոն Էանդիտա կը գտնուի Փենտելի եւ Փարնիթա լեռներուն միջեւ, Աթէնքէն 40 քլ․ հիւսիս-արեւելք, Ատիկէի արեւելեան ծովափներուն։

Պատմական ակնարկ Խմբագրել

Թեթրափոլիս Խմբագրել

Մարաթոն Էանդիտա Փրովալինթոս, Ինոի եւ Թրիքորիթոս քաղաքներուն հետ Ատիկէի Թեթրափոլիս կը կազմէին (թեթրափոլիս=չորս քաղաք)։ Ինոի, Թրիքորիթոս եւ Մարաթոն կը պատկանէին Էանդիտա տոհմացեղախումբին։ Իսկ ասոնցմէ Մարաթոն կը սեպուէր «սաֆոս» σαφώς, այսինքն՝ ամենակարեւորը։ Առասպելը կը պատմէ թէ Թեթրափոլիսի հիմնադիրը Ատիկէի առասպելական Քեքրոփաս թագաւորն է (Ք․Ա․ 3000)։ Հետագային, Թիսէաս զայն Աթէնքին կը միացնէ։

Հին Խորհրդարանի կազմին մէջ Խմբագրել

Մարաթոն, իբրեւ «Էանդիտա ֆիլիս»ի մաս, հին 500-անդամեայ Խորհրդարանի առաջին (Ք․Ա․ 508 - Ք․Ա․ 307/306) եւ երկրորդ (Ք․Ա․ 307/306 - Ք․Ա․ 224/223) շրջաններուն 10 անդամներով կը մասնցակէր։ Երրորդ շրջանին (Ք․Ա․ 224/223 - Ք․Ա․ 201/200)՝ 600-անդամեայ խորհրդարանին մէջ 13 անդամներով։ Չորրորդ (Ք․Ա․ 201/200 - Ք․Ա․ 126/127) եւ հինգերորդ (Ք․Ա․ 126/127 - Գ․րդ դար) շրջաններուն անծանօթ է մասնակցողներուն թիւը։

 
Փաֆսիմահիի դամբանին սիւնը․ ան կողմնացոյց կը բռնէ եւ աջին՝ Թերափենիտա։ Ք․Ա․ 375-350, գտնուած է Մարաթոն

Մարաթոնի բնակիչները Խմբագրել

Մարաթոնի բնակիչը Մարաթոնիոս կը կոչուէր։ Քաղաքի կառուցման մասին յստակ թուական չկայ։ Սակայն Հոմերոսին Ոդիսականին մէջ բնակավայրին մասին նշումներ կան։

Մարաթոնի ճակատամարտը Խմբագրել

Ք․Ա․ 490-ին, Մարաթոնի դաշտին մէջ պարսիկներուն Յունաստան առաջին արշաւանքի ընթացքին, տեղի կ՛ունենայ նշանաւոր Մարաթոնի ճակատամարտը։

Հնաբանական պեղումներ Խմբագրել

Հնաբանական պեղումներէն յայտնաբերուած են․-

  • Նախայունական գերեզմանատուն,
  • Մարաթոնի ճակատամարտին ընթացքին Փլաթէեսներուն (Աթենացիներուն դաշնակիցներ) թումբը,
  • Մարաթոնացի զինեալներուն թումբը,
  • «Սորոս», աթենացիներուն թումբը,
  • Մարաթոնացի պատանին Ք․Ա․ 340-330,
  • Տիոնիսոս աստուծոյ նուիրուած երկու տաճարներ,
  • Միջին Պղնձադարի ժամանակաշրջանի գերեզմանատուն։

Յայտնաբերուած հնաբանական իրերը կը հիւրասիրուին Մարաթոնայի Հնաբանական եւ Աթէնքի Հնաբանական Ազգային Թանգարաններուն մէջ։

[1] [2] [3] [4][5] [6] [7] [8] [9] [10] [11] [12] [13]

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. Ուիքի աղբիւր, Ոդիսական,տ․80 (յունարէն)΅
  2. Ուիքի աղբիւր, Փաֆսանիաս, Քորինթիաքա(յունարէն) 1.1: [... "ἡ δὲ Κορινθία χώρα μοῖρα οὖσα τῆς Ἀργείας ἀπὸ Κορίνθου τὸ ὄνομα ἔσχηκε. Διὸς δὲ εἶναι Κόρινθον οὐδένα οἶδα εἰπόντα πω σπουδῇ πλὴν Κορινθίων τῶν πολλῶν: Εὔμηλος δὲ ὁ Ἀμφιλύτου τῶν Βακχιδῶν καλουμένων, ὃς καὶ τὰ ἔπη λέγεται ποιῆσαι, φησὶν ἐν τῇ Κορινθίᾳ συγγραφῇ--εἰ δὲ Εὐμήλου γε ἡ συγγραφή--Ἐφύραν Ὠκεανοῦ θυγατέρα οἰκῆσαι πρῶτον ἐν τῇ γῇ ταύτῃ, Μαραθῶνα δὲ ὕστερον τὸν Ἐπωπέως τοῦ Ἀλωέως τοῦ Ἡλίου φεύγοντα ἀνομίαν καὶ ὕβριν τοῦ πατρὸς ἐς τὰ παραθαλάσσια μετοικῆσαι τῆς Ἀττικῆς, ἀποθανόντος δὲ Ἐπωπέως ἀφικόμενον ἐς Πελοπόννησον καὶ τὴν ἀρχὴν διανείμαντα τοῖς παισὶν αὐτὸν ἐς τὴν Ἀττικὴν αὖθις ἀναχωρῆσαι, καὶ ἀπὸ μὲν Σικυῶνος τὴν Ἀσωπίαν, ἀπὸ δὲ Κορίνθου τὴν Ἐφυραίαν μετονομασθῆναι". [...]]
  3. Ուիքի աղբիւր, Փաֆսանիաս, Քորինթիաքա(յունարէն) 6.5: [... "Λαμέδων δὲ βασιλεύσας ἔγημεν ἐξ Ἀθηνῶν γυναῖκα Φηνὼ Κλυτίου: καὶ ὕστερον γενομένου οἱ πολέμου πρὸς Ἄρχανδρον καὶ Ἀρχιτέλην τοὺς Ἀχαιοῦ συμμαχήσοντα ἐπηγάγετο Σικυῶνα ἐκ τῆς Ἀττικῆς, καὶ θυγατέρα τε συνῴκισεν αὐτῷ Ζευξίππην καὶ ἀπὸ τούτου βασιλεύσαντος ἡ γῆ Σικυωνία καὶ Σικυὼν ἀντὶ Αἰγιάλης ἡ πόλις ὠνομάσθη. Σικυῶνα δὲ οὐ Μαραθῶνος τοῦ Ἐπωπέως, Μητίονος δὲ εἶναι τοῦ Ἐρεχθέως φασίν. ὁμολογεῖ δέ σφισι καὶ Ἄσιος, ἐπεὶ Ἡσίοδός γε καὶ Ἴβυκος, ὁ μὲν ἐποίησεν ὡς Ἐρεχθέως εἴη Σικυών, Ἴβυκος δὲ εἶναι Πέλοπός φησιν αὐτόν". [...]]
  4. Սրապոն, Աշխարհագրական գիրք Η, 7.1 (յունարէն)"Ξοῦθος δὲ τὴν Ἐρεχθέως θυγατέρα γήμας ὤικισε τὴν τετράπολιν τῆς Ἀττικῆς, Οἰνόην Μαραθῶνα Προβάλινθον καὶ Τρικόρυνθον".
  5. Աթէնք քաղաքի հնաբանութիւն - Մարաթոն(յունարէն)
  6. Փլաթէեսներուն թումբը(յունարէն)
  7. Մարաթոն, Վրանաս վայր - Փլաթէեսներուն թումբը(յունարէն)
  8. LSJ Αἰαντίς Էանդիտա(յունարէն)
  9. Մարաթոնաս․ Ատիկէի վայրը, ուր Նեմեսիս կ՛ապրէր(յունարէն)
  10. academic - Էանդիտա Ֆիլի(յունարէն)
  11. Մարաթոն․ «Սորոս», աթենացիներուն թումբը(յունարէն)
  12. Մարաթոնացի զինեալներուն թումբը(յունարէն)
  13. Մարաթոն, Հնաբանութիւն, Ցեփի (յունարէն)