Մեռեալներու Օր (Տօն)

Մեռեալներու օր (սպ.՝ Día de Muertos), մեքսիքական տօն, կը նշուի ամբողջ Մեքսիքոյի մէջ, յատկապէս կեդրոնական եւ հարաւային շրջաններուն մէջ։ Տօնակատարութեան ժամանակ ընտանիքի անդամները, ընկերները կը հաւաքուին, կ՚աղօթեն եւ կը յիշեն ընտանիքի մահացած անդամները եւ ընկերները։ 2008-ին այս աւանդոյթը ընդգրկուած է ԵՈՒՆԵՍՔՕ-ի ոչ նիւթական մշակութային արժէքներու ցանկին մէջ[1]։ Ըստ հաւատալիքներու՝ այս օրերուն մահացածներու հոգիները կ՚այցելեն հարազատի տուն։ Աւանդոյթը կու գայ ացտեկներէն, մայաներէն, որոնք նուիրատուութիւններ կ՚ընէին Միքդլանսիվադլին[2] եւ պատերը կը զարդարէին գանկերով[2] ։ Տօնակատարութիւնը կը համընկնի երկու կաթողիկէ տօներու՝ Բոլոր Սուրբերու օրուան (1 Նոյեմբեր) եւ Բոլոր Հոգիներու օրուան (2 Նոյեմբեր) հետ։ Այս օրերուն կը կազմակերպուին փառատօներ, կը պատրաստուին գանկերու տեսքով քաղցրաւենիքներ, կանացի հագուստով կմախքէ կերպարներ, որոնք կը յիշեցնեն Կատրինին։

Մեքսիքոյի մէջ Մեռեալներու օրուան ամենայայտնի կերպարներէն մէկը՝ Քալաւերա Քաթրինան

2004-ին Մեքսիքոյի ազգային ինքնավար համալսարանի ուսանողները շաքարէ եւ տուրմէ պատրաստած են 5667 գանկերէ պատ, որ 2667 գանկով գերազանցած է նախորդ պատին։ Գանկերով պատի այս ցուցանիշը գրանցուած է Կինէսի ցուցանիշներու գիրքին մէջ[3]։

Մեռեալներու օրուան ընդառաջ գերեզմանատունը կը զարդարեն ժապաւէններով ու ծաղիկներով, մահացածներու տան ճանապարհներուն վրայ հարազատները մոմեր կը տեղադրեն, որպէսզի հանգուցեալը կարողանայ գտնել տան ճանապարհը։

Պատկերներ Խմբագրել

Գրականութիւն Խմբագրել

  • Brandes Stanley (2006-12-15)։ Skulls to the Living, Bread to the Dead։ Blackwell Publishing։ էջ 232։ ISBN 1-4051-5247-8 
  • "The Day of the Dead, Halloween, and the Quest for Mexican National Identity". Journal of American Folklore 442 (1998)։ 359–80.
  • "Sugar, Colonialism, and Death: On the Origins of Mexico's Day of the Dead". Comparative Studies in Sociology and History 39.2 (1997)։ 270–299.
  • "Iconography in Mexico's Day of the Dead". Ethnohistory 45.2(1998)։ 181–218.
  • Cadafalch, Antoni. The Day of the Dead. Korero Books, 2011. ISBN 978-1-907621-01-7
  • Carmichael, Elizabeth; Sayer, Chloe. The Skeleton at the Feast: The Day of the Dead in Mexico. Great Britain: The Bath Press, 1991. ISBN 0-7141-2503-2
  • Conklin, Paul. "Death Takes a Holiday". U.S. Catholic 66 (2001)։ 38–41.
  • Garcia-Rivera, Alex. "Death Takes a Holiday". U.S. Catholic 62 (1997)։ 50.
  • Haley, Shawn D.; Fukuda, Curt. Day of the Dead: When Two Worlds Meet in Oaxaca. Berhahn Books, 2004. ISBN 1-84545-083-3
  • Lomnitz, Claudio. Death and the Idea of Mexico. Zone Books, 2005. ISBN 1-890951-53-6
  • Roy, Ann. "A Crack Between the Worlds". Commonwealth 122 (1995) : 13–16.
  • Andrade, Mary J. "Day of the Dead A Passion for Life – Día de los Muertos Pasión por la Vida". La Oferta Publishing, 2007. ISBN 978-0-9791624-04

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. «Indigenous festivity dedicated to the dead»։ UNESCO։ արտագրուած է՝ հոկտեմբերի 31, 2014 
  2. 2,0 2,1 «1 и 2 ноября Мексика празднует Дни мертвых»։ Travel.ru։ 2007-10-22 
  3. «Ко Дню усопших в Мексике возвели стену из черепов»։ Travel.ru։ 2007-11-01