Նայիրի Զարեան
հայ բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր եւ թարգմանիչ
Նայիրի Զարեան (13 (26) Յունուար 1901, Քարակիւնտիւզ - 12 Յուլիս 1969, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն[1]), հայ բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր եւ թարգմանիչ։
Նայիրի Զարեան | |
---|---|
| |
Ծննդեան անուն | Հայաստան Եղիազարեան |
Ծնած է | 13 (26) Յունուար 1901 |
Ծննդավայր | Քարակիւնտիւզ |
Մահացած է | 12 Յուլիս 1969 (68 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն[1] |
Քաղաքացիութիւն |
![]() |
Ուսումնավայր |
Երևանի թեմական դպրոց? Երեւանի Պետական Համալսարան Ի. Ե. Ռեփինի անուան գեղանկարչութեան, քանդակագործութեան եւ ճարտարապետութեան հիմնարկի |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, հրապարակախօս, արձակագիր, թատերագէտ, թարգմանիչ |
Աշխատավայր | Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Երեխաներ | Ռոմիկ Զարեան |
Բուն անունով «Հայաստան Եղիազարեան»։ Ծնած է Վանի Խառակոնիս գիւղը։ 1915-ի Մեծ Եղեռնին կը կորսնցնէ ծնողքը։ Կ'անցնի Երեւան, ուր որբանոց կը մտնէ։ 1918-ին կը մասնակցի Սարդարապատի ճակատամարտին։ Բարձրագոյն ուսումը ստացած է Երեւանի, Մոսկուայի եւ Լենիկրատի (այժմ՝ Փեթերսպուրկ) մէջ։
Գլխաւոր գործերըԽմբագրել
- «Ջրանցքի Կապոյտ Երկրում», բանաստեղծութիւններու ժողովածու, 1926։
- «Հրանուշը», 1925։
- «Նոյեմբերեան Օրերին», պոէմ, 1926։
- «Ռուշանի Քարափը», պոէմ, 1930։
- «Սաքօ Միկինեան», պոէմ, 1935։
- «Հացաւան», վէպ, 1937, վերամշկուած՝ 1949։
- «Մարտակոչ», 1941։
- «Վրէժ», 1942։
- «Շիկացած Հոգով», 1943։
- Լսէք, դարեր, 1943։
- «Ձայն Հայրենական», պոէմ, 1943։
- «Արա Գեղեցիկ», ողբերգութիւն, 1946։
- «Պարոն Պետրոսն Ու Իր Նախարարները», վէպ, 1958։
- «Երկրորդ Կեանք», յուշագրութեան գիրք, 1982։
- «Տնամերձ Այգի», 1947։
- «Աղբիւրի Մօտ», 1950։
- Փորձադաշտ, 1953։
- Արտաւազդ Եւ Կլեոպատրա, ողբերգութիւն-պոէմ, 1968։
- «Սասնայ Դաւիթը», վերապատում, 1966։
- «Սպասում Եմ Քեզ», բանաստեղծութիւններու ժողովածու, 1968։
ՊարգեւներԽմբագրել
1935 թուականի Յունուարին «Ստալին» բանաստեղծութեան համար արժանացած է պետական բարձրագոյն պարգեւին՝ Լենինի շքանշանի։
ԳրականութիւնԽմբագրել
- Սուրէն Աղաբաբեան, Նայիրի Զարեան, Երեւան, Հայպետհրատ, 1954, 220 էջ։
- Սուրէն Աղաբաբեան, Նայիրի Զարեան, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 132 էջ։
- Սովետահայ գրականութեան պատմութիւն, երկրորդ հատոր (1941-1964, հատորին մէջ զետեղուած է «Նայիրի Զարեան» հօդուածը, որ գրած է Սուրէն Աղաբաբեանը), Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
- Դարոնեան Ս., Նայիրի Զարեան։ Կեանքը եւ գործունէութիւնը, Ե., 1982։
- Սաֆարեան Վ., Նայիրի Զարեան։ Կեանքը եւ գործունէութիւնը, Ե., 1985։
ԾանօթագրութիւններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Зарьян Наири // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.