Բացել գլխավոր ցանկը

Շարլ տը Կոլ (ֆր.՝ Charles de Gaulle, 22 Նոյեմբեր 1890[1][2], Լիլ[3][4]9 Նոյեմբեր 1970, Քոլոմպէ լէ Տէոզ Էկլիզ), Ֆրանսայի մեծագոյն քաղաքական եւ ռազմական գործիչներէն: Ֆրանսայի նախագահն էր 1959-էն 1969-ը:

Շարլ տը Կոլ
ֆր.՝ Charles de Gaulle
Bundesarchiv B 145 Bild-F010324-0002, Flughafen Köln-Bonn, Adenauer, de Gaulle-cropped.jpg
Ծննդեան անուն ֆր.՝ Charles André Joseph de Gaulle Maillot
Նաեւ յայտնի է որպէս Charles de Lugale
Ծնած է 22 Նոյեմբեր 1890
Ծննդավայր Լիլ
Վախճանած է 9 Նոյեմբեր 1970
Վախճանի վայրը Քոլոմպէ լէ Տէոզ Էկլիզ
Քաղաքացիութիւն Flag of France.svg Ֆրանսա
Ազգութիւն ֆրանսիացիներ
Մայրենի լեզու Ֆրանսերէն
Կրօնք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ուսումնավայր Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր
Փարիզի Ստանիսլասի քոլեջ
Ազդուած է Անրի Ֆիլիպ Պետեն եւ Charles Maurras
Մասնագիտութիւն Սպայ, պետական գործիչ, մեմուարագիր, ռազմական տեսաբան, քաղաքական գործիչ, զինծառայող
Վարած պաշտօններ Ֆրանսայի նախագահ, Ֆրանսիայի նախարարների խորհրդի նախագահ, president of the Provisional Government of the French Republic, Անդորրայի իշխան, Անդորրայի իշխան, ընկերության նախագահ եւ Minister of National Defence
Պարգեւներ եւ
մրցանակներ
«Մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ Ազատության միաբանության կավալեր Սեն Սիրի Հատուկ ռազմական դպրոցի խթանման հովանավոր Կամբոջայի թագավորական շքանշան Աննամ վիշապի շքանշան Թագավորական վիկտորիանական շղթա Ֆինլանդական Սպիտակ Վարդի շքանշան Փղի շքանշան Order of the Royal House of Chakri Ռազմական խաչ 1939—1945 թթ. Մարտական խաչ 1914-1918 Մայրու ազգային շքանշանի մեծ ժապավեն Պատվո լեգեոն շքանշանի մեծ վարպետ
Կուսակցութիւն Դեմոկրատների միություն հանուն Հանրապետության եւ Ֆրանսիայի ժողովրդի հանրահավաք
Ամուսին Իվոն տը Կոլ
Ծնողներ հայր՝ Անրի դը Գոլ, մայր՝ Ժաննա Մելո
Երեխաներ Anne de Gaulle, Philippe de Gaulle եւ Élisabeth de Gaulle
Ստորագրութիւն
Charles de Gaulle Signature 2.svg
Շարլ տը Կոլին կինը՝ Իվոն տը Կոլը, 1868 թուականի լուսանկար

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ չհամաձայնեցաւ Ֆրանսայի անձնատուր ըլլալ, հեռացաւ Լոնտոն եւ կազմակերպեց «Ազատ Ֆրանսա» դիմադրութեան շարժումը: Մեծ Բրիտանիան, յետագային նաեւ` ԱՄՆ-ը ու ԽՍՀՄ-ը ճանչցան անոր «Վտարանդի կառավարութիւն»-ը:

Ֆրանսայի ազատագրումէն ետք՝ 1944-1946-ին, ղեկավարած է ժամանակաւոր կառավարութիւնը: Երկու անգամ ընտրուած է նախագահ: Ընդունած է նոր սահմանադրութիւն, զարկ տուած տնտեսութեան, բարձրացուցած երկրի միջազգային հեղինակութիւնը:

ՄահափորձերըԽմբագրել

Ոչ մէկ նախագահի նկատմամբ այդքան մահափորձ չէ կատարուած, որքան՝ տը Կոլի: Անոր հանդէպ կազմակերպուած է 30 մահափորձ, եւ ամէն անգամ այդ «յաջողակ սատանայ»-ն կը յաջողէր անվնաս մնալ: Ամենաաղմկոտ մահափորձը 1962 Օգոստոսին էր: Ինքնաշարժի վրայ, ուր նստած էին զօրավարն ու անոր տիկինը, կրակ բացած են 15 ինքնաձիգաւոր: Հանելուկ է, թէ ամուսինները ինչպէս ողջ մնացած էին: Բայց տը Կոլ ոչ այնքան մահափորձի փաստէն վրդոված էր (ան արդէն վարժուած էր անոնց եւ կը համարէր նախագահութեան անխուսափելի մասը), որքան այն բանէն, որ աւազակախումբի ղեկավարը` ֆրանսական բանակի փոխգնդապետ Պասդիէն Դիէրին, վրիպած էր: Անոր բանակի պաշտօնաթող սպան կրակել չէր գիտեր: Տը Կոլ անձամբ ստորագրեց անոր մահապատիժին դատավճիռը:

 
Տը Կոլ ամուսիններուն եւ անոնց աղջկան գեևեզմանը, Քոլոմպէ

Քաղաքականութենէն հեռանալն ու մահըԽմբագրել

Տը Կոլի քաղաքական գործունէութիւնը աւարտեցաւ 1969-ին, երբ ծերակոյտի վերակառուցման եւ երկրի վարչատարածքային կառուցուածքի բարեփոխման համար, իր իսկ նախաձեռնած հանրաքուէին ձախողեցաւ: Տը Կոլ՝ առանց վարանելու, հրաժարական տուաւ եւ վերջնայանապէս հեռացաւ քաղաքական ասպարէզէն, որմէ մէկ տարի ետք, 1970Նոյեմբեր 9-ին, Գոլոմպէ լէ Տէոզ Էկլիզ գիւղին մէջ, թղթախաղի պահուն։

Փարիզի մէջ, զօրավար Շարլ տը Կոլի անունով հրապարակ կայ:

ԾանօթագրութիւններԽմբագրել

Արտաքին յղումներԽմբագրել