Շիրին պինթ Շամուն
Շիրին պինթ Շամուն (արաբ․՝ شيرين بنت شمعون, - 7-րդ դար), եգիպտացի ուղղափառ ղպտի, Մարիա ալ-Կիպտիայի քոյրը, Մուհամմատ մարգարէի հարճը, Հասսան իպն Սապէթի կինը:
Շիրին պինթ Շամոնղւն | |
---|---|
Ծնած է | 7-րդ դար |
Մահացած է | 7-րդ դար |
Կրօնք | Իսլամ |
Մասնագիտութիւն | Մուհատիս |
Ամուսին | Հասան Իպն Սապէթ |
Կենսագրութիւն
ԽմբագրելՇիրինի հ0րը կը կոչէին Շամուն, անհեղինակաւոր ղպտի քրիստոնեաներէն մէկն էր։ Մայրը ունէր հռոմէական ծագում[1]:
627-ին (Հիճրայի 6-ին) Մուհամմատ մարգարէն նամակ ուղարկած է Մերձաւոր Արեւելքի իշխանաւորներուն, որով անոնց տեղեկացուցած է նոր հաւատքի յայտնուելու մասին եւ հրաւիրած միանալ անոր: Եգիպտոսի տիրակալ Մուքաուքիսին նամակը հասցուցած էր Հատիպ իպն Ապու Պալտան: Ի պատասխան նամակին՝ Մուքաուքիսն ուղարկած է նուէրներ, որոնցմէ եղած են երկու ստրկուհիներ (Մարիա եւ Շիրին), Մապուր անունով ստրուկը, հազար միսքալ ոսկի, ատլասէ քսան հագուստ, Տալտալ անունով ջորի եւ Եաֆուր անունով աւանակ[1]: Մետինայի ճանապարհին Հատիպ իպն Ապու Պալտան զրուցած է ստրուկներուն հետ: Երկու աղջիկներն ալ ընդունած են իսլամն ու Մետինա մտել որպէս մահմետական հաւատացեալներ[2]: Նոյն թուականին մետինացի բանաստեղծ Հասսան իպն Սապէթը մասնակցած է Մուհամմատ մարգարէի կնոջ՝ Աիշա պինթ Աբու Պաքրի զրպարտութեան պատմութեան[3]: Սաֆուան իպն Մուքատիլը յարձակուած է Հասսանի վրայ, վերջինս վնասուածք ստացած: Որպէս փոխհատուցում Հասսանին նուիրած են Եարահի պալատն ու Շիրինին[4]:
Հասսանն ու Շիրինը ունեցած են մէկ որդի՝ Ապտուլրահման իպն Հասսան իպն Սապէթը[5]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 newelos։ «Из серии «Матери правоверных». Мария - представительница коптов»։ www.peeep.us։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-09-ին
- ↑ Ибн Исхак, «Сира расулюллах»
- ↑ W. ʿArafat,։ «Ḥassān b. T̲h̲ābit»
- ↑ «Ибн аль-Муаттал преграждает дорогу Хассану с мечом в руке » Информационное агентство Ислам-Инфо»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-08-05-ին
- ↑ ат-Табари, Тарих, С.131.