Շիքակօ (անգլերէն՝ Chicago) Ամերիկայի Միացեալ Նահանգներու մեծ քաղաքներէն մէկը, որ կը գտնուի Իլինոյս նահանգը:

Բնակավայր
Շիքակօ
անգլերէն՝ Chicago
Դրօշակ Զինանշան


Urbs In Horto I Will
Երկիր  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Mayor of Chicago? Brandon Johnson?[1]
Օրէնսդրական մարմին Chicago City Council?
Տարածութիւն 606,424 քմ²
ջրայինը 2,7676 տոկոս
ԲԾՄ 179 մեթր
Պաշտօնական լեզու անգլերէն
Բնակչութիւն 2 746 388 մարդ (1 Ապրիլ 2020)[2]
Կը գտնուի ափին Չիկագո? եւ Միչիգան լիճ?
Ժամային գօտի UTC-6? եւ UTC-5
Հեռախօսային ցուցանիշ 872, 312 եւ 773
Փոստային ցուցանիշ 60601–60827
Հիմնադիր Jean Baptiste Point du Sable?
Պաշտօնական կայքէջ chicago.gov(անգլերէն)

Քաղաքը երկրի երկրորդ խոշոր ֆինանսական կեդրոնն է (Նիւ Եորքէն յետոյ) եւ Հիւսիսային Ամերիկայի խոշորագոյն փոխադրամիջոցի հանգոյցը: Կը գտնուի Միշիկըն լիճին հարաւ-արեւմտեան ափին, Իլինոյս նահանգը: Վարչական կեդրոնը Քուք շրջանն է:

Շիքակոյի բնակչութիւնը (2014 թուականին դրութեամբ) կը կազմէր 2 722 389 մարդ: Շիքակոյի ակլոմերացիան (տարբեր արուարձաններու հետ միասին) կը կոչուի «Մեծ Շիքակօ» կամ «Շիքակօ Երկիր» (անգլերէն՝ Chicagoland, անունը առաջարկած է Chicago Tribune թերթը 20-րդ դարու սկիզբին)։ Ակլոմերացիա կը բնակին 9 551 031 մարդ: Այն բնակչութեան թիւով երկրին 37-րդ տեղը կը զբաղեցնէ:

Շիքակօն նաեւ կը համարուի Միջին Արեւմուտքի տնտեսական, արդիւնաբերական, փոխադրամիջոցական եւ մշակութային մայրաքաղաքը: Ոչ պաշտօնապէս այն նաեւ կ'անուանուի «Երկրորդ Քաղաք» եւ «Քամիներու Քաղաք»: Առաջին անգամ Շիքակօ անուանուած է «Քամիներու Քաղաք» 1858 թուականին «Chicago Tribune» թերթի յօդուածը:

Պատմութիւն Խմբագրել

17-19-րդ դարեր Խմբագրել

 
Շիքակոյի մեծ հրդեհի պատկերը
 
Գրառում, որտեղ Շիքակոն առաջին անգամ կոչուած է «Քամիներու քաղաք»։

1674 թուականին ժամանակակից Շիքակոյի տեղը ֆրանսացի ճիզուիտ Ժագ Մարքետի կողմէն հիմնադրուած է միսիոներական կէտ:

Շիքակօն քարտէսի վրայ ի յայտ եկած է 1833 թուականին, որպէս 350 հոգի բնակչութիւն ունեցող գիւղ մը[3]: «Շիքակօ» անունը իրմէ կը ներկայացնէ ֆրանսացիներուն կողմէն տեղական հնդիկիներուն լեզուի shikaakwa բառի փոփոխուած բառ, որը թարգմանաբար կը նշանակէ «վայրի սոխ» կամ «սխտոր»[4][5][6][7]:

1837 թուականին Շիքակօն քաղաքի կարգավիճակ ստացած է, իսկ արդէն 1840 թուականին բնակչութիւնը կազմուած է աւելի քան 4 հազար մարդէ: Գրաւելով յարմար աշխարհագրական դիրք ԱՄՆ-ի արեւմուտքի եւ արեւելքի միջեւ, Շիքակոն շատ արագ կը դառնայ երկրի փոխադրամիջոցի հանգոյցը, ինչ որ իր հերթին կը զարգացնէ քաղաքի արդիւնաբերութիւնը, ինչպէս նաեւ կը գրաւէ ներգաղթեալներու աճ: 1856 թուականին քաղաքային մունիցիպալիտետը հաւանութիւն տուած է ԱՄՆ-ի առաջին կոյուղիի կառուցման նախագիծը[8]:

1871 թուականին քաղաքի մեծ մասը այրած է Շիքակոյի մեծ հրդեհի ժամանակ: Ան հնարաւորութիւն տուած է վերակառուցել քաղաքը եւ առիթ հանդիսացած է ԱՄՆ-ի նոր շինարարական պոռթկումին համար, ինչ որ քաղաքը դարձուցած է ԱՄՆ-ի ճարտարապետական կեդրոն[9]:

Բնութենաաշխարհագրական Բնութագիր Խմբագրել

Աշխարհագրական Դիրք Խմբագրել

Շիքակօ տեղակայուած է Իլինոյս նահանգի հիւսիս- արեւելքը, Միշիկըն լիճի հարաւ-արեւմտեան ափին: Քաղաքը կը գտնուի Շիքակոյի գետի Կալումետ գետի ափերուն: Շիքակոյի սանիտարա-նաւային ջրանցքը կը միացնէ Շիքակոյի գետը Տես ՓլԷյնս գետի հետ, որ կը հոսի քաղաքի մէջէն: Նախկին նաւարկութեան համար կ'օգտագործուէր Շիքակօ գետը, իսկ այժմ այդ նպատակներով հիմնականը կ'օգտագործուի Միշիկըն լիճը:

Բնակչութիւն Խմբագրել

Տարի Բնակչութիւն
1833 350 մարդ
2010 2 695 598 մարդ [10][11]
Տարի Բնակչութիւն
2014 2 722 389 մարդ
2017 2 716 000 մարդ
Տարի Բնակչութիւն
2020 2 746 388 մարդ [2]

Կլիմայ Խմբագրել

Շիքակօն կը գտնուի խոնաւ ցամաքային կլիմայական գօտիի վրայ (ըստ Կիոպենի կլիմաներու դասակարգման՝ Dfa)։ Ամառը երկարատեւ է եւ անձրեւոտ, խոնաւ եւ տաք. ձմեռը համեմատաբար ցուրտ է, բայց կարճատեւ եւ փոփոխական: Յուլիսին օրական միջին ջերմաստիճանը կը կազմուի 23.3˚C, Յունուարին՝ -4.6˚C։

  • Տեղումներու տարեկան քանակը կը կազմէ 940 մմ։
  • Օդի տարեկան միջին քանակութիւնը՝ 9.9˚C
  • Քամիի միջին արագութիւնը՝ 4,3 մ/վ
  • Օդի յարաբերական խոնաւութիւնը՝ 71%

Քոյր քաղաքներ Խմբագրել

Շիքակոն ունի 27 քոյր-քաղաք.[12]

Գործընկեր Քաղաքներ

Շիքակոյի Համայնապատկերներ Խմբագրել

 
 
 
 

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. https://www.chicago.gov/city/en/depts/mayor.html
  2. 2,0 2,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / խմբ. ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո
  3. «Timeline: Early Chicago History»։ Chicago: City of the Century։ WGBH Educational Foundation And Window to the World Communications, Inc.։ 2003։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-03-25-ին։ արտագրուած է՝ 2009-05-26 
  4. "Origin of the word Chicago"// History of Chicago, A. T. Andreas, Chicago (1884) pp 37–38.
  5. Swenson, John F. (Winter 1991)։ «Chicagoua/Chicago: The origin, meaning, and etymology of a place name»։ Illinois Historical Journal 84 (4): 235–248։ ISSN 0748-8149։ OCLC 25174749 
  6. McCafferty, Michael (December 21, 2001)։ «"Chicago" Etymology»։ The LINGUIST List։ արտագրուած է՝ 2009-10-22 
  7. McCafferty Michael (Summer 2003)։ «A Fresh Look at the Place Name Chicago»։ Journal of the Illinois State Historical Society (Illinois State Historical Society) 96 (2)։ ISSN 1522-1067։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-05-05-ին։ արտագրուած է՝ 2009-10-22 
  8. «Chicago Daily Tribune, Thursday Morning, February 14»։ Jonathanriley.net։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-07-31-ին։ արտագրուած է՝ 2009-05-04 
  9. Bruegmann, Robert (2004—2005). Built Environment of the Chicago Region. Encyclopedia of Chicago (online version).
  10. United States. Bureau of the Census 2010 U.S. Gazetteer FilesWashington, D.C.: U.S. Census Bureau, 2010.
  11. United States Census 2010 / խմբ. ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո
  12. Chicago Sister Cities (անգլերէն)
  13. Փարիզի քաղաք-գործընկերները (ֆր.)