Բացել գլխավոր ցանկը

Պօղոս Լեւոն Զէքիեան

Պօղոս Լեւոն Զեքիեան (ծն.՝ 21 Հոկտեմբեր 1943(1943-10-21), Իսթանպուլ[1]), հայագէտ, փիլիսոփայ, Մխիթարեան միաբանութեան անդամ, վարդապետ (1959-1987),Կոստանդնուպոլսոյ համալսարանի փրոֆէսոր (1973), ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամ (1994), Վենետիկեան ակադեմիայի անդամ (1992), Վենետիկեան ակադեմիայի իսկական անդամ (2005)։

Պօղոս Լեւոն Զէքիեան
Ծնած է 21 Հոկտեմբեր 1943(1943-10-21) (76 տարեկան)
Ծննդավայր Իսթանպուլ, Թուրքիա[1]
Քաղաքացիութիւն Flag of Turkey.svg Թուրքիա
Ազգութիւն Հայ
Կրօնք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի եւ Հայ Կաթողիկէ Եկեղեցի
Մասնագիտութիւն փիլիսոփայ, կաթոլիկ քահանա
Վարած պաշտօններ կաթոլիկ եպիսկոպոս, կաթոլիկ արքեպիսկոպոս եւ titular archbishop

Ուսում. Նախակրթութիւն՝ Սաքըզաղաճի Մխիթարեան դպրոց, Միջնակարգ՝ Վենետիկ, Ս. Ղազարու Դպրեվանք (1955-59), Համալսարան՝ Հռոմ, Վատիկանի Գրիգորեան Համալսարան, մագիստրոսութիւն Փիլիսոփայութեան (1962), Աստուածաբանութեան (1967), Մասնագիտացում՝ ՎԳՀ, Արեւելեան աստուածաբանութիւն և հոգեւորութիւն (1966-1968), Դոկտորական (PhD)՝ Իսթանբուլի Պետական Համալսարան, 1973, աւարտաճառի նիւթ՝ «Ս. Օգոստինոսի ճանաչողական դրութեան մէջ ներգոյութեան սկզբունքը և ենթակայի ինքնաճանաչումը»:

Ուսուցիչ՝ Փանկալթիի Մխիթարեան և «Ազգային Կեդրոնական» Վարժարաններ (Իսթանբուլ, 1971-74), Իտալական Լիկէոն (Իսթանբուլ, 1971-72), Մուրատ-Ռափայէլեան Վարժարանը (Վենետիկ, 1974-85): Համալսարանի դասախօս՝ Վենետիկի Պետական Համալսարան - Հայոց Լեզու և Գրականութիւն (1976-), Վատիկանի Արեւելագիտական Ինստիտուտ - Հայ Եկեղեցւոյ Պատմութիւն և Հոգեւորութիւն (1988-), Սան Բեռնարդինոյի Էկումենական Ինստիտուտ - Հայ Եկեղեցւոյ աստուածաբանութիւն (1996-1999):

Աշխատանքի տարիներԽմբագրել

  • Այցելու դասախօս՝ Ամերիկահայ Միջազգային Կոլեջ (Լա Վեռն, ԿԱ, 1988-92):
  • Տնօրէն՝ Մուրատ-Ռափայէլեան Վրժ. (Վենետիկ, 1982-85):
  • Գիտական ու Վարչական Պատասխանատուութիւններ՝ Քարտուղար Մխիթարեան Հայրերու Վենետիկի Հայկական Ճեմարանին (1974-81), Աշխատակից «Հայ Մշակոյթի Վաւերագրութեան և Ուսումնասիրութեան Կեդրոն»ին, (Միլան, 1976-90), «Կոմիտէ»ի անդամ AIEA/ՀՈՄԸ-յի (Assocation Internationale des Études Arméniennes/Հայկական Ուսմանց Միջազգային Ընկերակցութիւն, 1982-89, 1997-); Նախագահ ՀՈՄԸ-յի “Armenian Studies 2000” e “Armenian Studies 2004” յանձնաժողովներուն։
  • Աւագ խմբագրի փոխանորդ՝ «Բազմավէպ»ի (1974-79):
  • Աւագ խմբագիր՝ «Հայ Ընտանիք» (1974-82); «Բազմավէպ» (1980-85)[2]:

Գիտական աշխատանքԽմբագրել

Խմբագիր՝ 15 գիտական հրատարակութիւններու, ընդ որում՝ Գործեր Հայ Արուեստի Ա. (տպ. 1978) և Ե. (տպ. 1992) Միջազգային գիտաժողովների. Ղեկավար՝ «Հայերէն Խօսինք» լսատեսողական ծրագրի ծրագրի (տեսերիզ, 137 րոպէ, 1993), լազերային սկաւառակի փոխանցուած (Երեւան, 2001): Գլխաւոր Կազմակերպիչ՝ «Հայերը իտալական մշակոյթի մէջ» գիտահաւաքների (Վենետիկ, 1982, 1983, 1984), նոյնի թելադրիչ և խորհրդական (Բարի, 1986), Հայ Արուեստի Ա. (տպ. 1978) և Ե. (տպ. 1992) ՄԻջազգային գիտաժողովների (հիմնականում Վենետիկ, նիստեր ունենալով նաեւ Միլան, Վիչենցա, Բոլոնիա և Ֆիրենցէ քաղաքներում, 29 Մայիս3 Յունիս 1988): Համակարգող / Գիտական ղեկավար՝ Ցուցահանդէս «Հայերը Իտալիայում» (Պադովա-Վենետիկ, 1990); Շաբաթական գիտահաւաք «Հայաստանի կրօնական պատմութիւնը» (2001): Հիմնադիր և Վարիչ՝ «Հայ Լեզուի և Մշակոյթի Ամառնային Խտացեալ Դասընթացք»ի (Վենետիկ, Մուրատ-Ռափայէլեան Վարժարան., 1984-86, Վենետիկի Պետական Հմլսն., 1986-): Համահիմնադիր և Նախագահ՝ Պո-Արաքս Մշակութային Ընկերակցութեան (1987-): Համահիմնադիր և Փոխ-Նախագահ՝ “Italiarmenia”/«Իտալիարմենիա» Ընկերակցութեան (1991-97), Նոյնի վարչութեան անդամ (1997-2000), Նոյնի Պատուաւոր անդամ (1999-): Դասախօսութիւններ և բանախօսութիւններ՝ 368, հետեւեալ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Արգենտինա, Աւստրիա, Բրազիլ, Գերմանիա, Եգիպտոս, Թուրքիա, Իսրայէլ, Իտալիա, Լիբանան, Կանադա, Հայաստան, Հոլանդիա, Մեծն Բրիտանիա, Նորվեկիա, Շուայցերիա, Սիրիա, Ֆրանսիա:

Միջազգային գիտական ասպարէզԽմբագրել

  • Գիտաժողովներ, գիտահաւաքներ, կլոր սեղաններ՝ 233, որոնցից 207-ին մասնակցել է զեկուցումով։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Արգենտինա, Աւստրիա,Պելճիքա, Գերմանիա, Դանիա, Եգիպտոս, Թուրքիա, Իսրայէլ, Իտալիա, Լիբանան, Կանադա, Հայաստան, Հոլանդիա, Մեծն Բրիտանիա, Յունաստան, Նորվեկիա, Շուայցերիա, Շուետիա, Սիրիա, Ֆրանսիա:
  • Մենագրութիւններ՝ 13, Գիտական յօդուածներ՝ 180, Հանրագիտարանային յօդուածներ՝ 32,
  • Համահեղինակութիւններ՝ 3, Խմբագրած հատորներ՝ 29:

Միջազգային ճանաչում և գնահատանք՝ Թղթակից անդամ Գիտութիւնների, Արուեստների և Գրականութեան Վենետեան Կաճառի (1992), Արտասահմանեան անդամ ՀՀԳԱԱ-յի (1994), Պատուաւոր Պրոֆեսոր Երեւանի «Հրաչեայ Աճառեան» Համալսարանի (1994), Ոսկէ մեդալ Երեւանի պետական համալսարան-ի (2000); Պատուաւոր Դոկտոր Երեւանի պետական համալսարան-ի (2000), Պատուաւոր Դոկտոր Երեւանի «Հայ Բուսակ» Համալսարանի (2002):

  • Յիշւում է հետեւեալ կենսահանրագիտարաններում՝ Marquis Who's Who in the World սկսած 9րդ հրտ.ից (1989). Barons Who’s Who Europe 500 Leaders for the New Century. Barons Who’s Who The Global 500. 2000 Outstanging Scholars of the 21st Century (International Biographical Centre, Cambridge, UK):

ԾանօթագրութիւններԽմբագրել

Արտաքին ՅղումներԽմբագրել