Ջերմուկ․  Արեւմտեան Հայաստանի Տիարպեքիր նահանգի Արղն գաւառի գաւառակ։  Ջերմուկ եւ Չնքուշ գաւառակները մաս կը կազմէին Պատմական Հայաստանի Ծոփք նահանգին։ Ջերմուկ հարուստ եղած է տաք հանքային աղբիւրներով։

Հակիրճ տեկեղութիւններ Խմբագրել

Դիրքը Խմբագրել

Ջերմուկ կը գտնուի Տիարպեքիր նահանգի հիւսիս արեւմտեան, Եփրատ գետի հարկատուններէն՝ Ջերմիկ գետակի աւազանը։ Վարչական կեդրոնը եղած է Ջերմուկ գիւղաքաղաքը․ կը գտնուի Չնքուշի դիմացի բարձր բլուրին վրայ։  Տուտան կոչուած կիրճը իրարմէ կը բաժնէ երկու պատմական հայահոծ գիւղաքաղաքները՝ Ջերմուկ եւ Չնքուշ։

Անուանում Խմբագրել

Հին ժամանակին, Ջերմուկ գիւղաքաղաքը անուանուած էր Շողջուր (շոգ ջուր)։ Անունը յառաջ եկած է շրջանը գտնուող հանքային բուժիչ աբիւրներէն։

Բանկչութիւն Խմբագրել

Մինչեւ 1915, Ջերմուկ գաւառակին հայ բնակչութեան թիւն էր 12 418, որոնցմէ 2 000 Ջերմուկ գիւղաքաղաքին մէջ։ 

Հայ բնակչութիւնը կը զբաղէր այգեգործութեամբ, երկրագործութեամբ (բամպակ, հացահատիկ, բրինձ, միրգեր) եւ զանազան արհեստներով՝ դարբին, կոշկակար եւ ջրաղացպան։

Ջերմուկ գաւառի երբեմնի հայաբնակ գիւղերու ցանկ Խմբագրել

Ագրակ (թրք․ Ekrek), Ալոս (կամ Ալիվոս), Աղրմատ (կամ Գոնաքի), Աղմատ, Անկաճ (կամ Էնգեչ), Բագվենք կամ Բաղվանք (թրք․՝ ՝ Bağvenk), Բաղնիք (թրք.՝ Pağnik կամ Panik), Բեդվան կամ Բերդվան (Վերին եւ Ներքին, թրք.՝ Bedvan), Բեդրոս կամ Պետրոս (թրք.՝ Bedros), Բոկսոր կամ Բոխ(ե)ձոր (թրք.՝ Poksor), Բուրուտ (թրք.՝ Bürüt), Զերգյոզ (թրք.՝ Zergöz) կամ Ծառկոց եւ կամ Ծառկից, Զիմմեկ կամ Ծմակ (թրք.՝ Zemayek կամ Zimmek), Թիրվիրեկ կամ Տիրավերակ (թրք.՝ Tirvirek), Թթենիկ (ամայի), Խանդակ (թրք.՝ Handek), Խաչմելիք կամ Խաչմեռուկ (թրք.՝ Hacımelik), Կիրակոս (թրք.՝ Giregös կամ Giregöz), Հաբըրման կամ Հավուռման (ունէր աւերակ եկեղեցի, թրք.՝ Haburman), Հասնօ (թրք.՝ Hasno) կամ Հասարան, Հացուտ կամ Հասութ (ուներ աւերակ եկեղեցի), Հաստօ կամ Հացտուն (թրք.՝ Hasto),   Նշենիկ (թրք.՝ Nişenik), Շինտոօ կամ Շենտուն (թրք.՝ Şinto),  Շեյխան կամ Շեխլար (Վերին եւ Ներքին), Սարսափ, Սզնուկ (թրք.՝ Süznük) կամ Սզնիք եւ կամ Սզենիք, Սինակ կամ Սինեկ (թրք.՝ Sinek), Տերտերիգեղ (թրք.՝ Derdereköy), Փոխսոր (թրք․՝ Pohsur)։

[1] [2] [3] [4] [5]

Ծանօթագրութիւններ Խմբագրել

Արտաքին յղումներ Խմբագրել

  1. Ջերմուկ