Սանթորինի (Թիրա)
Սանթորինի, Թիրա կամ Սդրոկիլի, (յուն․՝ Σαντορίνη, Θήρα, Στρογγύλη), Էգէական ծովու հրաբխային կղզի, Քիքլատես, Իոսին հարաւը եւ Անաֆիին արեւմուտքը։ Փիրէայի նաւահանգիստէն հեռաւորութիւնը 128 ծովային մղոն է, իսկ 63 ծ․մ․՝ Կրետէէն։ Մայրաքաղաքն է Ֆիրա եւ մեծագոյն նաւահանգիստը Աթինիոս։ Բնակչութեան թիւն է 15 250։ Աշխարհի ամենածանօթ զբօսաշրջիկութեան կեդրոններէն է։
Կղզի | |
---|---|
Սանթորինի | |
Սանթորինի եւ հրաբերանի կղզիակները | |
Երկիր | Յունաստան․ Էգէական ծով, Քիքլատես, |
Տարածութիւն | 79,194 քմ² |
ԲԾՄ | 567 մեթր |
Բնակչութիւն | 15 250, (2011) մարդ |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Հեռախօսային ցուցանիշ | 2286 |
Փոստային ցուցանիշ | 847 00, 847 02 |
Պաշտօնական կայքէջ |
thira.gr(յունարէն) thira.gr/EN(անգլերէն) |
Ընդհանուր տեղեկութիւններ
ԽմբագրելԿղզին Էգէական ծովուն հրաբխային գօտիին կը պատկանի եւ բնորոշուած է իբրեւ աշխուժ հրաբուխ Միլոս եւ Նիսիրոս կղզիներուն ու Մեթանային հետ։ Սանթորինին, ինչպէս նաեւ Թիրասիա եւ Ասփրոսնիսի կղզիները Սդրոկիլի հրաբխային կղզիին մնացորդացն են․ հետեւանք՝ Ք․Ա․ 1613 պատահած հրաբխային պայթումին որ պատճառ եղաւ Մինոասեան քաղաքակրթութեան կործանման։
Ընդհանուր տեղեկութիւններ
ԽմբագրելԱշխարհագրութիւն
ԽմբագրելՏարածութիւնն է 76,19 քլ․², իսկ շրջագիծն է 36 ծ․մ․։ Մակերեսը կազմուած է ընդհանրապէս չեչաքարէ․ իւրայատուկ երկրագործութեան համար։ Սանթորինիին հարաւ-արեւելեան մասին կը գտնուի կղզիին բարձրագոյն գագաթը Փրոֆիթիս Իլիաս (567 մ․) համանուն վանքով ԺԸ․ դար։
Ծոցերն են՝ Ամուտի կամ Այիոս Նիքոլաոս, Արմենիս, Մուզաքի, Ֆիրաս, Աթինիոս եւ Աքրոթիրի։
Անջրդի, չոր, առանց լիճերու, գետերու կամ ձորերու կղզի է, սակայն հողը բարեբեր է ու կը նպաստէ որթատունկի, «ֆավա»յի եւ լոլիկի մշակման, որոնց համբաւը Յունաստանի սահմաններէն դուրս ելած է։
Հրաբուխի մասեր
ԽմբագրելՍանթորինի ծանօթ է իր հրաբուխով, որուն վերջին պայթումը տեղի ունեցած է 1950-ին։ Հրաբուխին մասերն են՝ Փալէա Քամենի (46 - 47), Նէա Քամենի (1707 - 1711), ընդծովեայ Քոլումպօ աշխուժ հրաբուխը (1650) եւ Հրիստիան կղզեխումբը։ Սանթորինին, ինչպէս նաեւ Թիրասիա եւ Ասփրոնիսի կղզիները Սդրոկիլի հրաբխային կղզիին մնացորդացներն են։
Թիրա քաղաքապետութիւն
ԽմբագրելՍանթորինի, ինչպէս նաեւ Թիրասիա, Ասփրոնիսի եւ Անիտրոս, Հրիստիանա կղզեխմբակը, Փալէա եւ Նէա Քամենի կը պատկանին Թիրա քաղաքապետութեան։ Մայրաքաղաքն է Թիրա։ Քաղաքապետութիւնը ունի երկու քաղաքապետական համայնքներ՝ Թիրա եւ Իա։ Թիրա քաղաքապետական համայնքը կ՛ ընդգրկէ 12 տեղական համայնքներ՝ Աքրոթիրի, Էմպորիօ, Էփիսքոփի, Կոնիա, Էքսօ Կոնիա, Իմերովիղլի, Քարթերատոս, Մեղալոհարի, Մեսարիա, Փիրղոս Քալիսթիս, Թերա (վարչական կեդրոնը), Վոթոն եւ Վուրվուլոս։
Ժայռափոր տուներ
ԽմբագրելԿղզիին տարածքին (Իա, Ֆինիքեա, Վոթոնա, Քարթերատոս, Փիրղոս) կը հանդիպինք ժայռափոր տուներու։ Այս տուները հին ժամանակներէն նաւաստիներէ բնակուած են։
Տնտեսութիւն
ԽմբագրելՍանթորինիին գլխաւոր ճարտարարուեստն է զբօսաշրջիկութիւնը, մանաւանդ ամրան ամիսներուն։ Կղզին կ՛ ողողուի զբօսաշրջիկներէն։ Տնտեսութեան գլխաւոր ազդակներէն են երկրագործութիւնը եւ գինեգործութիւնը։
Պատմական ակնարկ
ԽմբագրելԲնակուած է Ք․ա․ 6-րդ հազարամեակէն։ Ք․Ա․ 1613 պատահած հրաբխային պայթումը պատճառ եղաւ Մինոասեան քաղաքակրթութեան կործանման եւ Սդրոկիլի կղզիին մասերու բաժանման՝ Սանթորինի, Թիրասիա, Ասփրոնիսի։
726-ին Փալէա Քամենիին կողմը հրաբխային պայթումին պատճառով նոր կղզի երեւան կու գայ եւ անոր կը միանայ։
Կղզիին պատմութիւնը կը հետեւի Քիքլատեսի պատմութեան[1] ։
Աքրոթիրի հնագիտական վայրը
ԽմբագրելՏե՛ս բուն արձանագրութիւն՝ Աքրոթիրի հնավայր
ԺԹ․ դարուն երկրորդ կիսուն հնագիտական պեղումները յայտնաբերած են Աքրոթիրի նախապատմական բնակավայրը։ Հնագիտական վայրը կը յայտնբաբերուի երբ Սուէզի ջրանցքին համար կը գործաուի Սանթորինիի հողը անոր բացառիկ մեկուսացման յատկութիւններուն համար։ Հնավայրը առաջին անգամ բնակուած է Նոր Քարէ դարավերջը Ք․Ա․4500 եւ Ք․Ա․ 18-րդ դարուն բնակավայրը քաղաքի վերածուած է։ Աքրոթիրի քաղաքը կը կործանուի «Միոնասեան ժայթքում»ին ընթացքին․ Ք․Ա․ 1613 պատահած հրաբխային պայթումին որ պատճառ եղաւ Մինոասեան քաղաքակրթութեան կործանման։
Պատկերասրահ
Խմբագրել-
Սանթորինի, արեւածագ
-
Քալտերա՝ հրաբերանը նկարուած Աքրոթիրիէն
-
Սանթորինի նկարուած Փրոֆիթի Իլիա գագաթէն
-
Սանթորինի հրաբերան
-
Հրաբերանը դիտուած Աքրոթիրիէն
-
Ֆիրա
-
Նէա Քամենի նկարուած Ֆիրայէն
-
Սանթորինի հրաբերանը, նկարուած Սքարոսէն
-
Իմերովիղլի
-
Իա
-
Ֆիրա եւ Սանթորինի․ նկարուած հիւսիսէն
-
Աքրոթիրի
-
Ֆիրա
-
Սանթորինի նկարուած Նէա Քամենիէն
-
Թիրասիա, Փալէա Քամենի, Նէա Քամենի
-
Նէա Քամենի, Փալէա Քամենի
-
Հրիստիանա կղզեխումբ, Ասքանիա
-
Աթինիոս նաւահանգիստին մօտ
-
Այիա Աթինա
-
Այիոս Սթիլիանոս
-
Այիոս Նիքոլաոս
-
Կարմիր ծովափը
-
Սանթորինի, արեւամուտ
-
Իա - արեւամուտ
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Քիքլատես#Պատմական անդրադարձ
- ↑ «Սանթորինիին հրաբխային գործունէութիւնը(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-02-18-ին։ արտագրուած է՝ 2022-02-18
- ↑ «Փալէա եւ Նէա Քամենի(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-02-18-ին։ արտագրուած է՝ 2022-02-18
- ↑ «Երկրաբանութիւն, Սանթորինի(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-11-11-ին։ արտագրուած է՝ 2022-02-18
- ↑ Սանթորինի (Թիրա)(յունարէն)
- ↑ Քաթիմերինի - Սանթորինիին մեծ երկրաշարժը, 1956, 9-7-2012(յունարէն)
- ↑ ΕΡΤ - տեսերիզ, Թիրա դարերու ընդմէջէն, ա․ մաս(յունարէն)
- ↑ ΕΡΤ - տեսերիզ, Թիրա դարերու ընդմէջէն, բ․ մաս(յունարէն)
- ↑ ΕΡΤ - տեսերիզ, Տեսերիզ
- ↑ Սանթորինի քաղաքապետութիւն(յունարէն)
- ↑ Սանթորինի հրաբուխը(անգլերէն)
- ↑ «2011-ի մարդահամար»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-12-07-ին։ արտագրուած է՝ 2022-02-18