Սեպտեմբեր
(Վերայղուած է Սեպտեմբեր (արեւմտահայերէն)-էն)
Սեպտեմբեր, տարուան իններորդ ամիսը, ըստ՝ գրիգորեան օրացոյցի, ունի 31 օր։ Հիւսիսային կիսագունդի տարածքին՝ աշնան առաջին ամիսը, իսկ հարաւային կիսագունդին՝ գարնան առաջին ամիսը։
Սեպտեմբերն իր անունը լատիներէն septem՝ (եօթ) բառէն ստացած է[1], քանի որ ըստ հին հռովմէական օրացոյցի եօթերորդ ամիսը համարուած էր, երբ Մարտը (լատիներէն՝ Martius) տարուան առաջին ամիսը եղող պարագային մինչեւ Ք.ա. 153-ը[2]: Օրացուցային բարեփոխումէն ետք, երբ որպէս առաջին ամիս աւելցուցին Յունուարն ու Փետրուարը, Սեպտեմբերը դարձաւ իններորդ ամիսը, սակայն պահպանեցաւ իր անունը:
- Սեպտեմբեր ամսուայ կենդանաշրջանի նշաններն են՝ մինչեւ 22-ը՝ Կոյս, 23-էն ետք՝ Կշիռք
Հայաստանի մէջ Խմբագրել
- Սեպտեմբեր 1-ին՝ կը սկսի ուսումնական տարեշրջանը
- Սեպտեմբերի 2-ին՝ կը նշուի Արցախի Անկախութեան օրը
- Սեպտեմբերի 21-ին՝ կը նշուի Անկախութեան օրը
Սեպտեմբեր ամսուան նշանաւոր օրերը Խմբագրել
- Սեպտեմբեր 1՝
- Ուզպեքստան՝ Անկախութեան Օր
- Ռուսիա՝ Գիտելիքներու Օր
- Սեպտեմբեր 2՝
- Երկրորդ Համաշխարհային Պատերազմի Աւարտը
- Սեպտեմբեր 3՝
- Դրօշակի Օր (Աւստրիա)
- Անկախութեան Օր (Քաթար)
- Սեպտեմբեր 5՝
- Բարերարութեան Համաշխարհային Օր
- Սեպտեմբեր 6՝
- Անկախութեան Օր (Սուազիլընտ)
- Սեպտեմբեր 7՝
- Անկախութեան Օր (Պրազիլ)
- Սեպտեմբեր 9՝
- Քրիսանթեմի Օր (Ճափոն)
- Անկախութեան Օր (Տաճիկիստան ԽՍՀՄ-էն 1991-ին)
- Սեպտեմբեր 12՝
- Ազգային Օր (Կիպրալթար)
- Ինքնասպանութիւններու Կանխարգիլման Համաշխարհային Օր
- Քաթալոնիոյ Ազգային Օր
- Սեպտեմբեր 12՝
- Անկախութեան Օր (Կուաթեմալա, Հոնտուրաս, Նիքարակուա, Սալվատոր, Քոսթա Րիքա)
- Սեպտեմբեր 16՝
- Օզոնի Շերտի Պահպանութեան Համաշխարհային Օր
- Սեպտեմբեր 17՝
- Կղզիի Լեզուի Օր (Օքինավա, Ճաբօն)
- Սեպտեմբեր 24՝
- Աշնանային գիշերահաւասարի օր
- Սեպտեմբեր 29՝
- Սուրճի Օր (Տարբեր Երկիրներ)
- Սեպտեմբեր 30՝
- Թարգմանիչի Օր
Շարժական Տօներ Խմբագրել
- Վերջին Կիրակին՝ Խուլերու Օր
- Տարուան 28=256րդ օրը, որ կը համընկնի Սեպտեմբեր 12-ին, իսկ նահանջ տարիները՝ 13-ին, կը համարուի Ծրագրաւորողներու Օր
- Սեպտեմբեր ամսուան կը սկսի աշխարհի ամէնէն մեծ ժողովրդական տօնախմբութիւնը՝ Օքթոպերֆեսթը (՝ Oktoberfest) եւ կ'աւարտի Հոկտեմբերին:
Ծանօթագրութիւններ Խմբագրել
- ↑ Հրաչեայ Աճառեան, Հայերէն Արմատական Բառարան, Ե.1926 [1]
- ↑ Հովըրտ Սքալըրտ, Festivals and Ceremonies of the Roman Republic (Cornell University Press, 1981), p. 84;
Gary Forsythe, Time in Roman Religion: One Thousand Years of Religious History (Routledge, 2012), p. 14.