Սթրասպուրկի համալսարան

Սթրասպուրկի համալսարան, ֆրանսական համալսարան, որ կը պատկանի Սթրասպուրկի ակադեմիային: 1970 թուականին Սթրասպուրկի համալսարանը բաժուած է երեք առանձին ճիւղի. 1՝ ինը պատկաներ է Լուի Փասթիօրին, 2՝ րդը՝ Մարք Պլօքին եւ 3՝ րդ՝ Ռոպեր Շումանին: 2009 թուականի 1 Յունուարին՝ ատոնք կրկին միաւորուեր են մէկ կազմի մէջ: Միաւորման գործընթացը նախատեսուած էր աստիճանաբար աւարտել մինչեւ 2012 թուականը: 2015 թուականին այն համաշխարհային համալսարաններու վարկանիշի մէջ 87՝ րդ տեղը զբաղեցուցած է[4]: 2017 թուականին Ֆրանսայի մէջ համալսարանը զբաղեցուցած է աշխարհի կշիռով կամ չափով 4՝ 6՝ րդ տեղը եւ 150՝ րդ տեղը՝ համաշխարհային համալսարաններու կազմի մէջ[5]: Համալսարանը ընդգրկուած է Ութրեխթի ցանցի եւրոպական համալսարաններու եւ եւրոպական հետազօտական համալսարաններու լիկայի մէջ: Իր գոյութեան ընթացքին Սթրասպուրկի համալսարանը թողարկեր է 18 մրցանակ տարբեր ոլորտներու մէջ:

Սթրասպուրկի համալսարան
Université de Strasbourg.svg
Absolute Palais Universitaire 01.JPG
Տեսակ Ֆրանսայի համալսարան
Հիմնադրուած է 14 Օգոստոս 1621
Հիմնադրիր Johannes Sturm?
Ընդհանուր անձնակազմ 5767 մարդ
Անդամակցութիւն Եվրոպայի համալսարանների միություն[1], Ուտրեխտի ցանց, Couperin[2], Renater[3], Coordination of French research universities, League of European Research Universities եւ Q3151121?
Երկիր Flag of France.svg Ֆրանսա
Տեղագրութիւն Սթրասպուրկ եւ Կրանթ Էսթ
Կայք unistra.fr
University of Strasbourg Վիքիպահեստում

ՊատմութիւնԽմբագրել

Սթրասպուրկի համալսարանի ձեւաւորման պատմութիւնը սկիզբ առած է բողոքական հանրակրթական միջնակարգ ուսումնական հաստատութիւնէն, որ հիմնադրուեր է 1538 թուականին Եոհան Սթուրմի կողմէ, ըստ որուն՝ համալսարանը հետագային կոչուեր է բողոքական ակադեմիա:

1566 թուականին կայսր Մաքսիմիլիան II՝ ը հանրակրթական միջնակարգ ուսումնական հաստատութեան տուեր է ակադեմիայի կարգավիճակ, 1621 թուականին այն դարձեր է համալսարան, իսկ 1631 թուականին՝ թագաւորական համալսարան:

1681 թուականին Լուի Արեւ արքայի զօրքերը գրաւեր են Էլզասը, եւ ըստ Ուեսթֆալեան հաշտութեան պայմանագրի Հռենոսի արեւմտեան ափը՝ ներառեալ համալսարանը, դուրս եկեր են Ֆրանսայի կազմէն:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներուն, երբ Ֆրանսան գրաւեր էր նացի Գերմանիան, համալսարանը տեղափոխուեր է Քլերմոն Ֆերան քաղաք:

1970 թուականի Սթրասպուրկի համալսարանը բաժնուեր է երեք առանձին համալսարանի.

  • Լուի Փասթերի համալսարան,
  • Մարք Պլօքի համալսարան,
  • Ռոպեր Շումանի համալսարան:

2009 թուականին անոնք կրկին դարձեր են մէկ համալսարան:

ԲաժիններԽմբագրել

  1. Փիլիսոփայութիւն
  2. Հոգեբանութիւն
  3. Տնտեսագիտութեան կաճառ
  4. Իրաւագիտութեան կաճառ
  5. Մանկավարժութիւն
  6. Պատմութիւն
  7. Գիտարուեստութեան կամ արուեստագիտութեան կաճառ
  8. Ուսուղութիւն մաթէմաթիք
  9. Բնագիտութիւն Physics
  10. Բժշկութիւն
  11. Ատամնաբուժութիւն
  12. Դեղագործութիւն

ԳրութիւնԽմբագրել

Դասընթացքը ֆրանսերէն է:

Յայտնի անձնակազմ եւ շրջանաւարտԽմբագրել

1.Նեսթոր Ամպոտիք-Մաքսիմովիչ՝ ռուս մանկաբարձ

2.Ատոլֆ Պայեր՝ գերմանացի քիմիկոս

3.Թեոբալդ ֆոն Բեթման Հոլվեգ՝ գերմանացի հասարակական գործիչ

4.Մարք Պլօք՝ ֆրանսացի պատմիչ

5.Ֆերտինանտ Պրաուն՝ գերմանացի ֆիզիկոս

6.Լօիօ Պրենթանօ՝ գերմանացի տնտեսագետ

7.Գէորգ Պիուխներ՝ գերմանացի բանաստեղծ եւ դրամատուրգ

8.Արսեն Վենկեր՝ ֆրանսացի ֆուտբոլային մարզիչ

9.Շառլ Ադոլֆ Վյուրց՝ ֆրանսիացի քիմիկոս

10.Եոհան Վոլֆկանկ ֆոն Կէոթէ՝ գերմանացի բանաստեղծ եւ մտածող

11.Պորիս Կոլիցին՝ ռուս ֆիզիկոս

12.Գեորգ Զիմել՝ գերմանացի փիլիսոփայ եւ ընկերաբան

13.Անրի Փօլ Կարտան՝ ֆրանսացի մաթեմաթիկոս

14.Էռնսթ Ռոպերթ Քուրցիուս՝ գերմանացի բանասէր

15.Մաքս Լաուէ՝ գերմանացի ֆիզիկոս

16.Քլեմենս Վենցել Լոթար Մեթեռնիխ՝ աւստրիացի պետական գործիչ

17.Լուի Պասթիօր՝ ֆրանսիացի քիմիկոս եւ կենսաբան

18.Վիլհելմ Ռենտգեն՝ գերմանացի ֆիզիկոս

19.Միխէիլ Սաակաշվիլի՝ Վրաստանի նախագահ

20.Լիւսիէն Ֆեւր՝ ֆրանսացի պատմիչ

21.Հերման Էմիլ Ֆիշեր՝ գերմանացի ֆիզիկոս

22.Քառլ Շուարցշիլտ՝ գերմանացի ֆիզիկոս

23.Ալպերթ Շուայցեր՝ գերմանացի փիլիսոփայ, բժիշկ

24.Քարլ Շմիտթ՝ գերմանացի իրաւաբան եւ փիլիսոփայ

25.Կուստավ ֆոն Շմոլլեր՝ գերմանացի տնտեսագէտ, պատմաբան, հասարակական գործիչ

26.Ժան Քլօտ Եունկեր՝ Լիւքսեմպուրկի վարչապետ

ԾանօթագրութիւններԽմբագրել

Արտաքին յղումներԽմբագրել