Սիամական երկվորյակներ

Կաղապար:Տեղեկաքարտ Հիւանդություն Սիամական երկվորյակներ, զույգեր, որոնք ոչ ամբողջությամբ են առանձնացվել սաղմնային փուլի ընթացքում և ունեն ընդհանուր մարմնի մասերը կամ ներքին օրգաններ։ Սովորաբար, բեղմնավորված ձվաբջիջը բաժանվում է վեցերորդ օրը, իսկ սիամական երկվորյակների դեպքում բաժանվում է շատ ուշ՝ 14-15 օր հետո։ Այս ընթացքում բջիջները կազմավորվում են այնպես, որ երկվորյակների ամբողջական բաժանումը արգանդում դառնում է անհնարին։ Սիամական երկվորյակների մեծ մասը ծնվում է մահացած։

Սիամական երկվորյակների տեսակներԽմբագրել

ՏորակոպագիԽմբագրել

Միաձուլում կրծքավանդակի շրջանում։ Այն ազդում է սրտի վրա։ Նման միաձուլում նկատվում է 35-40%-ի շրջանում։

ՕմֆալոպագիԽմբագրել

Տեղի է ունենում կրծքավանդակի ստորին մասում։ Սիրտը չի տուժում, բայց երկվորյակները հաճախ ունենում են ընդհանուր լյարդ, մարսողական համակարգ, և այլ օրգաններ։

ԿսիֆոպագիԽմբագրել

Կրծքավանդակի աճառների ներաճում։

ՊարապագիԽմբագրել

Կողերի միակցում։ Այս տեսակի միաձուլումներ հանդիպում է սիամական երկվորյակների 5%-ի շրջանում։

ՑեֆալոպագիԽմբագրել

Ներաճած գլուխ։ Ընդհանուր առմամբ, այդ երկվորյակները երկար չեն ապրում, քանի որ ունեն ուղեղի վնասվածքներ։

Ֆիզիկական առանձնահատկություններԽմբագրել

Սիամական երկվորյակները ունակ են երեխաներ ունենալու։ Տարիքի հետ սիամական երկվորյակները կուտակում են փոխադարձ պահանջներ և դժգոհություններ միմյանց վարքագծի հանդեպ։ Որպես կանոն, եթե սիամական երկվորյակներց մեկը մահանում է, երկրորդի մահը տեղի է ունենում մի քանի օրից կամ ժամից։

Բաժանում վիրաբուժական միջամտությամբԽմբագրել

Կան դեպքեր, երբ առանձնացրել են սիամական երկվորյակներին։ Սակայն, այն կարող է հանգեցնել ճակատագրական հետևանքների։ 2003 թվականին Մոսկվայում վիրահատեցին սիամական քույրերին։ Դա այն բացառիկ դեպքերից էր, երբ երկուսն էլ ողջ մնացին։ Քույրերից մեկը՝ Զիտան մահացավ 2015 թվականի հոկտեմբերի 29-ին։

ԾանոթագրություններԽմբագրել