Սիմոն Քրքեաշարեան
Սիմոն Միսակի Քրքեաշարեան (7 Դեկտեմբեր 1923[1][2], Աթէնք, Յունաստան[1][2] - 1 Մայիս 2011[3][4]), հայ պատմաբան, թարգմանիչ, բանասիրական գիտութիւններու մասնագէտ (1982), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000), Հռոմի «Տիբերինա» ակադեմիոյ թղթակից անդամ (1987), ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1977-էն։
Սիմոն Քրքեաշարեան | |
---|---|
Ծնած է | 7 Դեկտեմբեր 1923[1][2] |
Ծննդավայր | Աթէնք, Յունաստան[1][2] |
Մահացած է | 1 Մայիս 2011[3] (87 տարեկանին) |
Քաղաքացիութիւն |
Հունաստանի թագավորություն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր |
Աթէնքի Համալսարան[1] Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան[1] Սան Փեթերսպուրկի Համալսարան |
Կոչում | թղթակից անդամ |
Մասնագիտութիւն | պատմաբան, աղբյուրագետ, թարգմանիչ |
Աշխատավայր |
Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոց? Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Պատմութեան Հիմնարկ Երեւանի Պետական Համալսարան Գէորգեան Հոգեւոր Ճեմարան |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն եւ Տիբերինա ակադեմիա?[2] |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Ամուսին | Արշալույս Մարգարյան? |
Կենսագրութիւն
ԽմբագրելՍիմոն Քրքեաշարըան, ծնած է Աթէնք։ 1941-1945 թուականներուն մասնակցած է Յունաստանի դիմադրական շարժման։ 1944-1946 թուականներուն սորված է Աթենքի ազգային համալսարանի մէջ։ 1946-ին Աթէնքի մէջ լոյս տեսած է Քրքեաշարեանի յունարէն գրած «Ցայգալոյս» բանաստեղծութիւններու անդրանիկ ժողովածուն։ 1947-ին, հայրենադարձած է։ 1954-ին, աւարտած է Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան հայկական մանկավարժական հիմնարկըը: Որպէս Հայաստանի ԳԱԱ պատմութեան հիմնարկի շրջանավարտ, սորված է Լենինգրադի համալսարանին մէջ։ 1948-1950 թուականներուն Երեւանի թիւ 48 դպրոցի ուսուցիչ եղած է, 1955-1958 թուականներուն՝ Հայպետհրատի թարգմանիչ, 1962-1968 թուականներուն՝ ՀՀ ԳԱԱ պատմութեան հիմնարկի կրտսեր, 1968-1986 թուականներուն՝ աւագ, 1986-1990 թուականներուն՝ առաջատար, 1990-1992 թուականներուն՝ գլխաւոր գիտաշխատող։ Հիմնական աշխատութիւնները հին Հայաստանի հասարակական կը վերաբերի, տնտեսական եւ քաղաքական պատմութեանը, աղբիւրագիտութեան։ Բազմաթիւ թարգմանութիւններ կատարած է հին յունական աղբիւրներէն։ 1966-1975 թուականներուն եւ 1996-ին դասաւանդած է Երեւանի պետական համալսարանին մէջ, 1976-1992 թուականներուն՝ Էջմիածնի Գէւորգեան ճեմարանին մէջ։ 1977-էն սկսեալ ԽՍՀՄ Գրողներու միութեան մէջ եղած է, 1987-էն՝ Հռոմի «Տիբերինա» ակադեմիոյ թղթակից անդամ[5][6]:
Ստեղծագործություններ
ԽմբագրելՀիմնական աշխատութիւնները հին Հայաստանի հասարակական, տնտեսական եւ քաղաքական պատմութեան եւ աղբիւրագիտութեան կը պատկանի։ Բազմաթիւ թարգմանութիւններ կատարած է հին յունական աղբիւրներէն։ Միաժամանակ հին ու նոր հեղինակներու մեծարժէք ստեղծագործութիւններու հայերէն թարգմանութիւնը կատարած է։ Անոր թարգմանութեամբ Երեւանի թատրոններուն մէջ Եւրիպիդեսի «Իփիգենիա Ավլիսում» բեմադրուած է, Սոֆոկլեսի «Անտիգոնե», ողբերգութիւնները, Արիստոֆանեսի «Լիլիստրատե» կատակերգութիւնը։
Քրքեաշարեան շատ ուշագրաւ նկատումներ ունի Շամիրամի պատմութեան վերաբերեալ։ Անոր կարծիքով, Շամիրամի մասին Խորենացիի պատմածները իրենց հիմքին մէջ Դիոդորոսի երկի ընդարձակ պատումը ունին։ Ըստ պատմաբանի՝ արդէն 5-րդ դարուն Դիոդորոսի գրադարանէն շատ գիրքեր կորսուած էին, եւ Խորենացի անոր երկէն հատուածաբար օգտուած է։ Անոր կարծիքով Դիոդորոսի երկն ազդուած է Խորենացիի աշխարհայացքի վրայ՝ հեթանոսական ժամանակներու նշանաւոր պատմական անձերուն աստուածացնելու աւանդոյթի ընկալումներուն մէջ։
Շամիրամի «Կախեալ պարտէզներու» մասին ան կը գրէ.
Այս «կախեալ պարտէզները» իրականում կառուցել է բաբելոնեան թագաւոր Նեբուկագրեզարը (605-562 թթ.) իր կնոջ՝ մարական իշխանուհի Ամյուհայի համար: Այս մասին հաղորդում է նաեւ հրէայ մատենագիր Յովսեպոս Փլավիոսը[7]: |
Մրցանակներ
Խմբագրել- ՀԳՄ Եղիշէ Չարենցի անուան մրցանակի, 1986
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԳՄ «Կանթեղ» թարգմանական մրցանակ, 2003
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3. — է. 21.
- ↑ 3,0 3,1 3,2 Տեղի ունեցավ Սիմոն Կրկյաշարյանի 90-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ
- ↑ «Կյանքի 88-րդ տարում մահացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հունագետ Սիմոն Կրկյաշարյանը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-06-ին։ արտագրուած է՝ 2016-09-11
- ↑ Սիմոն Միսակի Կրկյաշարյանի կենսագրությունը ՀՀ ԳԱԱ կայքում
- ↑ ՍԻՄՈՆ ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ (Ծննդյան 85-ամյակին)
- ↑ Դիոդորոս Սիկիլիացի, էջ 167: