Բացել գլխավոր ցանկը

Սուզան Քոլինզ (անգլերէն՝ Suzanne Collins, ծնած է 10 Օգոստոս, 1962 թուականին:), ան Ամերիկացի գրող եւ հեղինակ մըն է, որ ճանչցուած է իր The Hunger Games վիպաշարով (այս վիպաշարը կը բաղկանայ երեք գիրքերէ, որոնք են՝ The Hunger Games, Catching Fire եւ Mockingjay):

Սուզան Քոլինզ
Suzanne Collins David Shankbone 2010 (cropped).jpg
Ծննդեան անուն անգլերէն՝ Suzanne Marie Collins
Ծնած է 10 Օգոստոս 1962(1962-08-10)[1][2][3] (57 տարեկան)
Ծննդավայր Հարթֆորդ, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Քաղաքացիութիւն Flag of the United States.svg Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4][5]
Կրօնք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ուսումնավայր Ինդիանայի համալսարան
Թիշչ արվեստի դպրոց
Երկեր The Hunger Games
Ժանրեր ֆանտաստիկա
Մասնագիտութիւն գրագէտ, վիպասան, սցենարիստ, գիտաֆանստաստիկ գրող, մանկագիր
Պարգեւներ եւ
մրցանակներ
Երեխաների գրախանութի մրցանակ Geffen Award
Կայքէջ suzannecollinsbooks.com
Ստորագրութիւն
Tumblr 002.JPG

ԿենսագրութիւնԽմբագրել

Սուզան Քոլինզ ծնած է Հարթֆորտ, Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ, 10 Օգոստոս, 1962 թուականին: Անոր մայրն է՝ Ճէյն Պրատի Քոլինզ (1932) իսկ հայրը՝ Մայքըլ Ճոն Քոլինզ (1931-2001), որ ծառայած էր Վիեթնամի եւ Քորէական պատերազմերուն ընթացքին: Քոլինզ ունի 3 քոյր եւ եղբայրներ՝ Քաթրին (1957), Անտրու (1958) եւ Ճոան (1960):

Սուզան իր մանկութիւնը անցուցած է Ամերիկայի Միացեալ Նահանգերուն մէջ[6], եւ ետքը իր ընտանիքին հետ տեղափոխուած է բազմաթիւ տարբեր քաղաքներ: Ան 1980 թուականին աւարտած է Ալապամայի արուեստի դպրոցը[7]: 1985 թուականին Քոլինզ շարունակած է իր ուսումը Ինդիանայի համալսարանին մէջ, ստանալով բարձրագոյն վկայականը թատրոնի բաժնին ու ճիւղին մէջ[8][9][10]:

ԳործընթացքԽմբագրել

Քոլինզ իր [հեղինակի գործընթացքը եւ մասնագիտութիւնը սկսաւ 1991 թուականին, որպէս փոքրիկներու հեռուստաշարներու գրող[11], օրինակ՝ Clarissa Explains It All, The Mystery Files of Shelby Woo, Little Bear, եւ Oswald[11][11][12]:

Քանի մը տարի ետք, Սուզան կ'որոշէ գրել մանուկներու գիրք մը[11] ու այսպիսով 2003-2007 թուականներուն[11][12] ընթացքին կը թողարկէ 5 գիրքեր՝ Underland Chronicles-ի վիպաշարը: Gregor the Overlander, Gregor and the Prophecy of Bane, Gregor and the Curse of the Warmbloods, Gregor and the Marks of Secret, եւ Gregor and the Code of Claw[11]:

Սեպտեմբեր 2008 թուականին, Scholastic Press հրատարակչութեան կողմէ, հրատարակուեցաւ Սուզանին The Hunger Games գիրքը որ առաջին գիրքն է այս վիպաշարին մէջ[6][13]: Վիպաշարին երկրորդ գիրքը (Catching Fire) հրատարակուեցաւ սեպտեմբեր, 2009 թուականին, իսկ երրորդը (Mockingjay) հրատարակուեցաւ 14 Օգոստոս, 2010 թուականին[14]: Գիրքը 14 ամսուայ ընթացքին վաճառուեցաւ աւելի քան 1.5 միլիոն օրինակներով[15]:

2011 թուականին, գիրքը վերածուեցաւ ֆիլմի ու գլխաւոր կերպարին դերը (Քաթնիս Էվըրտին) կատարեց Ճենիֆըր Լորընսը[16], Ճոշ Հաչըրսըն կատարեց Փիթա Մալլարք կերպարին դերը, եւ Լիամ Հեմսուըրթը կատարեց Կէյլ Հաուսթրոն կերպարին դերը[17]:

ՀրատարակութիւններԽմբագրել

The Underland Chronicles վիպաշարը
  1. Gregor the Overlander (2003)
  2. Gregor and the Prophecy of Bane (2004)
  3. Gregor and the Curse of the Warmbloods (2005)
  4. Gregor and the Marks of Secret (2006)
  5. Gregor and the Code of Claw (2007)
The Hunger Games վիպաշարը
  1. The Hunger Games (2008)
  2. Catching Fire (2009)
  3. Mockingjay (2010)
Ուրիշ գիրքեր
  • Fire Proof: Shelby Woo #11 (1999)
  • When Charlie McButton Lost Power (2005)
  • Year of the Jungle (2013)

ՄրցանակներԽմբագրել

  • 2011 – California Young Reader մրցանակն ու մետալը[18]:
  • 2010 – Georgia Peach գիրքի մրցանակը[19]:
  • Publishers Weekly-ի մրցանակը, տարուայ լաւագոյն գիրքին[20]:
  • American Library կազմակերպութեան՝ պատանիներու լաւագոյն 10 գիրքերու մրցանակը[21]:
  • ALA Notable փոքրիկներու գիրքի մրցանակը[22]:
  • 2008 թուականի CYBIL մրցանակը[23]:
  • KIRKUS մրցանակը լաւագոյն պատանիներու գիրքը 2008 թուականի[24]:
  • Horn Book Fanfare մրցանակը[25]:
  • School Library Journal մրցանակը՝ լաւագոյն գիրքերը 2008 թուականի[26]:
  • A Book List Editor's Choice մրցանակը, 2008[27]:
  • 2004 NAIBA փոքրիկնկերու վէպի մրցանակը[28]:

ԾանօթագրութիւններԽմբագրել

  1. Internet Speculative Fiction Database — 1995.
  2. Encyclopædia Britannica
  3. filmportal.de — 2005.
  4. http://web.archive.org/web/20170323070910/http://jeugdliteratuur.org/auteurs/suzanne-collins
  5. LIBRIS — 2017.
  6. 6,0 6,1 Collins Suzanne։ «A Conversation with Suzanne Collins, Q & A.»։ Scholastic։ արտագրուած է՝ February 9, 2010 
  7. Harvey Alec (March 23, 2012)։ «Did you know 'Hunger Games' author Suzanne Collins has an Alabama connection?»։ Birmingham News։ արտագրուած է՝ September 13, 2012 
  8. «Suzanne Collins Interview by Deborah Hopkinson on BookPage»։ BookPage։ September 2009։ արտագրուած է՝ December 15, 2009 
  9. «'Hunger Games' author Suzanne Collins graduated from IU»։ Indiana University։ March 22, 2012։ արտագրուած է՝ March 25, 2012 
  10. «Suzanne Collins»։ biography.com։ A&E Networks։ արտագրուած է՝ September 13, 2013 
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 «Biography»։ www.suzannecollinsbooks.com։ արտագրուած է՝ December 14, 2008 
  12. 12,0 12,1 «Suzanne Collins Biography»։ Scholastic։ արտագրուած է՝ December 14, 2008 
  13. Collins Suzanne։ Planning the Trilogy։ Scholastic Canada (Interview: Video)։ (Interview)։ արտագրուած է՝ December 14, 2008 
  14. Staskiewicz Keith (February 11, 2010)։ «Final 'Hunger Games' novel has been given a title and a cover»։ Entertainment Weekly։ արտագրուած է՝ February 11, 2010 
  15. Collins Suzanne։ «Suzanne Collins's Third Book in The Hunger Games Trilogy to be Published on August 24, 2010.»։ Scholastic։ արտագրուած է՝ February 9, 2010 
  16. Weinstein, Joshua L. "Jennifer Lawrence Gets Lead Role in 'The Hunger Games'", TheWrap.com. March 16, 2011. Retrieved March 17, 2011.
  17. «Hunger Games Peeta and Gale Casting»։ HungerGamesfan.com։ արտագրուած է՝ April 9, 2011 
  18. «Winners»։ California Young Reader Medal։ արտագրուած է՝ May 8, 2011 
  19. «2010 Georgia Peach Book Award for Teen Readers Winner Announced»։ Georgia Library Media Association։ արտագրուած է՝ July 1, 2010 
  20. "Best Children's Books of 2009." Publishers Weekly November 2, 2009: n. pag. Web. January 29, 2010.
  21. "2009 Best Books for Young Adults." American Library Association. ALA, Web. January 29, 2010.
  22. "ALSC Announces 2009 Notable Children's Books." ALA. February 10, 2009. American Library Association, Web. January 29, 2010.
  23. ""The 2008-9 Cybils Winners." Cybils: The 2008-9 Cybil Winners. Cybils, Web. January 29, 2010.
  24. "The Best Young-Adult Books of 2008." Kirkus Reviews. December 1, 2008. Kirkus Reviews, Web. January 29, 2010.
  25. "Horn Book Fanfare Best Book." Goodreads. 2010. Goodreads Inc, Web. February 4, 2010.
  26. "Review of the Day: The Hunger Games by Suzanne Collins ." School Library Journal. 2010. Reed Business Information, Web. February 4, 2010.
  27. ""The Hunger Games." Booklist Online. Oct 2008. American Library Association, Web. February 4, 2010.
  28. "NAIBA Book of the Year Awards." NAIBA. 2009. New Atlantic Independent Booksellers Association, Web. February 8, 2010.