«Հայկ Բժշկեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{ԱՀ}}
{{Արևելահայերեն|Հայկ Բժշկյանց}}
[[Պատկեր:Գայ (Հայկ Բժշկյանց).JPG|250px|մինի|աջից|'''Հայկ Բժշկեան''']]
'''Հայկ Բժշկեան'''ի մասին լոյս տեսած են առ նուազն երկու պատկառելի գիրքեր, գիտական ուսումնասիրութիւններ եւ բազմաթիւ յօդուածներ:
Տող 19 ⟶ 17՝
Մի մեղադրեք ինձ սիրելի ընկ. Մելքոն: Ձեր արեւով երդւում եմ րոպէ անգամ ժամանակ չեմ ունենում ազատ շունչ քաշելու, երեւակայացէք իմ դրութիւնը թէ շտապի կառավարիչ թէ ադիւտանդ հրամանատարին թէ քարտուղար, թէ բանակի գործերուն հսկող, ահա թէ ինչն է պատճառը որ չեմ կարողանում Ձեզ հետ նամակակցել: Մեր բանակի գործերը այժմ շատ լաւ է. ունենք 5 հարիւրակ՝ որոնց հրամանատարներն են.- Ա. հարիւրակ՝ [[Նշան Երեցեան]], Դ. հարիւրակ՝ [[Արամ Գրիգորեան]], Ե. հարիւրակ՝ Հայկ Բժշկեան: Մեր շտապը կազմուած է այսպէս.- [[Աղունիկ Ջանփոլատեան]]՝ հրամանատար, [[Միքայէլ Սէֆէրեան]] (Պանդուխտ)՝ օգնական, Հայկ Բժշկեան՝ շտապի կառավարիչ եւ հարկապահ, [[Արամ Մելիքեան]] (Հաճի)՝ ծախսարար, [[Ռուբէն Գրիգորեան]]՝ հանդերձապահ, 3 գրագիրներ եւ մի շարք մանր ծառայողներ: Հաւանական է որ ամսոյն վերջին գնանք ռազմաբեմ անդառնալիօրէն: Ամէն օր հրացանաձգութեան ենք գնում եւ Կարսի մթնոլորտը դղրդեցնում հնչակեան ռազմի երգերով: Շատ ուրախալի լաւ մարզուած անցնում եմ քաղաքի փողոցներով ՙՀեռաւոր Երկիր՚ը ընթերցնելով. տեսնել է պէտք: Այժմ մեզ մօտ են ընկ. Արծուիկը, Լազօն, ընկ. Ալեքսանը: Եթէ կարելի էր դուք էլ գայիք շատ լաւ կը լիներ. մի քանի օրով միայն: Ինչպէս միշտ, նոյնպէս եւ այժմ, մեր տղերքից մի քանիսի մէջ թեթեւ տարաձայնութիւններ են լինում երբեմն, միշտ հաշտեցնում ենք եւ հարցը փակւում է: [[Ազգային Պիւրօ]]ն մեզ չի օգներ դարձեալ, բայց մենք երջանիկ ենք եւ չափից դուրս գոհ, որ առանց ծանրանալու ազգի վրայ, առանց նրա անունով ծածկուելու, պարզ ճակատով, հնչակեան դրօշը պարզած կատարում ենք մեր պարտքը եւ զարմացնում մարդկանց թէ ինչպէս մենք քաղցած, տկլոր եւ անփող, բանակ կառուցել ենք ահռելի ու չափազանց օրինակելի: Մոռացայ ասելու պետական, դումայի անդամ Պ. Պապաջանովն էր եկել այստեղ մեզ տեսնելու, զարմացաւ մարդը երբ պարադ-զօրահանդէս սարքեցինք, զինուորական պատիւներ տուեցինք, խօստացաւ ամէն կերպ օգնել. նուիրեց 150 րուպլի: Ուրիշ նորութիւններ չկան. ձրի թերթեր ստանում ենք: Եղբայրս մօտս է: Ուղարկում եմ պատկերս:...անձամբ էր գրուած: Խոնարհ ողջոյններս տիկնոջդ եւ ջերմ համբոյրներ Ձեզ ու զաւակներիդ: [[Սերգեյ]]ը այստեղ էր. գնաց Թիֆլիս: Քո Հայկ՚:
 
Կամաւորական Զ. գունդը կը կռուի Էրզրումի դժուարին ճակատին վրայ ու շարք մը յաղթական ճակատամարտերէ ետք, ռուսական բանակին կողքին կը մասնակցի Էրզրումի գրաւման մարտերուն: Հ. Բժշկեան, [[ՙԷրզրումի]] Ճակատէն՚ եւ ՙԴէպի Էրզրում՚ ընդհանուր խորագիրներուն տակ, ռազմաճակատային թարմ լուրերով կ’աշխատակցի Թիֆլիս կուսակցական օրկան ՙԳաղափար՚ին:
Հ. Բժշկեան իր գրած յօդուածներուն մէջ կու տայ ռազմաճակատին մասին պատմական վաւերական տուեալներ, հանդէս կը բերէ գրական ճաշակ, հայրենասիրական եւ մարդասիրական խորը համոզումներ, հայոց պատմութեան մասին գիտելիքներ եւ հաւատք հայ ժողովուրդի ազգային ձգտումներուն հանդէպ: Պատմելով Էրզրումի ճակատին վրայ խումբ մը ռուս սպաներու հետ իր ունեցած ընկերական հանդիպումին մասին, Հ. Բժշկեան կը գրէ.- ՙՍկսեցի պատմել տեսածս գերեզմանների մասին, համառօտակի պատմելով նմանապէս հայ ազգի սպասելիքները այս պատերազմից, նրա ջանքերը, զոհողութիւնները եւ տուած նիւթական, ֆիզիքական զոհերը: Բանից երեւաց, որ երիտասարդ սպաները հայ կեանքի վերաբերմամբ եւ մանաւանդ վերջին երկու տարուայ շարժման (կամաւորական.- Ե.Ճ.) մասին շատ թիւր հասկացողութիւն են ունեցել, որի պատճառով մեծ հետաքրքրութեամբ լսում էին ինձ երբ սկսեցի պատմել հայերի տառապանքը Տաճկահայաստանում, նրա ապստամբական շարժումները եւ հայկական դատի յառաջացման պատճառներն ու հետեւանքները՚: