«Մեսրոպ Նուպարեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ 7 տարբերակ: Importing from hy.wikipedia.org
կատեգորիայի հեռացում, replaced: → (5) using AWB
Տող 31.
| ստորագրութիւն =
}}
''' Մեսրոպ Նուպարեան''' ([[3 Դեկտեմբեր]], [[1842]], Զմիւռնիա - [[4 Ապրիլ]] [[1929]], [[Մարսել]]), թարգմանիչ, բառարանագիր, հրապարակագիր։
 
== Կենսագրութիւն ==
Առաջին թարգմանութիւնները տպագրած է «Արշալոյս Արարատեան» թերթին մէջ եւ մասնակցած է «Երկասէր» մանկական հանդէսի հիմնադրութեան ([[1855]])։ Հրապարակախօսական եւ գիտական հոդուածներով աշխատակցած է արեւելահայ եւ սփիւռքահայ [[մամուլ]]ին։ «Ծաղիկ», «Արեւելեան մամուլ», «Մետիորա», «Հայ գրականութիւն», «Հայաստանի կոչնակ» եւ այլ պարբերականներու մէջ առաջ քաշած է հայ ժողովուրդի ազգ․ զարթոնքի եւ առաջադիմութեան հարցեր։
 
[[1877]] թուականին հայերեէն թարգմանած է «Մարսելյեզը»։ Պրոպականդած է Սովետական Հայաստանի նուաճումները, կոչ արած նպաստելու անոր տնտ․ շինարարութիւնը։ «Իմ մանկական յիշատակներէս» («Արեւելեան մամուլ», [[1893]]-[[1894]]) յուշագրութիւնները նուիրուած են [[Մեսրոպեան վարժարան]]ին, արեւմտահայ առանձին գործիչներու (Ա․ Փափազեան, Հ․ Տէտէեան, Գ․ Կոստանեան եւ ուրիշներ)։ Նուպարեանի թարգմանութեամբ լւյս տեսած են Ֆ․ Շատոբրեանի («Ոգի քրիստոնէութեան», 1862), Ռասին-ի («Դատասերք», [[1863]]), Վ․ Հիւկօ-ի («Նոդր-Տամ Փարիզի», Հիւկօ 1-3, [[1871]]-[[1872]]), Ժ․ Մոլիէր-ի («Կատակերգ», հ․ 1- 2, [[1905]]), Ֆ․ Նանսէնի («Դէպի բեւեռ», [[1906]]), Յո․ Գիոթէ-ի («Ֆաուստ»՝ «Մեդէորային մէջ», [[1880]]- [[1881]], առանձին գիրքով՝ [[1909]]), Վ․ Շեյքսպիրի («Ռոմեո եւ Ջուլիետ», [[1912]]) եւ այլ ստեղծագործութիւնները։ Մեծ է Նուպարեանի վաստակը հայ բառարանագրութեան մէջ։ «Բառարան ֆրանսերէն-հայերէն աշխարհիկ» ([[1892]], վերատպութիւն՝ [[1955]], Պէյրութ), «Առձեռն բառարան ֆրանսերէն-հայ աշխարհիկ» ([[1911]]), «Գրպանի բառարան ֆրանսերէն-հայերէն» ([[1928]]) եւ այլ գործերու մէջ Նուպարեան ստեղծած է 5- 6 հզ․ նոր բառեր, որոնցմէ շատերը քաղաքացիութիւն ստացած են։ Բառարանները ունին ասացուածքներու, աշխարհագրական ու դիցաբանական անուններու հաւելումներ։ Նուպարեան ընտրուած է ([[1913]]) ֆրանս․ ակադեմիա-ի պաշտոնակալ։
 
== Աղբիւրներ ==
Տող 44.
 
{{DEFAULTSORT:Նուպարեան, Մեսրոպ}}
 
[[Կատեգորիա:3 Դեկտեմբերի ծնածներ]]
[[Կատեգորիա:1842 ծնունդներ (արւմտ․)]]