«Ազազի Ճակատամարտ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Չ (փոխարինվեց: ]]<nowiki/> → ]] (2) oգտվելով ԱՎԲ)
Չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
'''Ազազի ճակատամարտ''', ռազմական ընդհարում [[Խաչակրաց Արշաւանքներ|խաչակիրներու]] եւ [[սելճուքներ]]ու միջեւ ժամանակակից [[Սուրիա|Սուրիոյ]] [[Ազազ (արեւմտահայերէն)|Ազազ]] քաղաքին մօտ: Տեղի ունեցած է [[11 Յունիս]] [[1125]]-ին:
 
== Նախադրեալներ ==
 
[[1118]]-ին [[Եդեսիոյ Կոմսութիւն|Եդեսիոյ կոմս]] [[Ժոսլէն I (Եդեսիոյ կոմս)|Ժոսլէնը]] [[Հալէպ]]ի աթաբեկ Իլ-Գազիէն գրաւած էր հիւսիսային Սուրիոյ մէջ Ազազ քաղաքը: Յաջորդող տարուան Յունիսին [[Անտիոքի Դքսութիւն|Անտիոքի դքսութեան]] վարիչ Սալերնոյի իշխան [[Ռոժեր դՕտվիլ|Ռոժերի]] գլխաւորութեամբ խաչակիրները ջախջախուեցան Արիւնոտ դաշտի ճակատամարտի ընթացքին, իսկ [[18 Ապրիլ]] [[1123]]-ին Եդեսիա ուղեւորուած ժամանակ գերի ինկաւ [[Երուսաղէմ]]ի արքայ Պալտուինը: [[19 Հոկտեմբեր]] [[1124]]-ին Պալտուին, որ 80,000 տինարի դիմաց ազատած էր [[Խարբերդ (արեւմտահայերէն)|ԽարբերդԽարբերդի]]ի մէջ միամեայ գերութենէն, սկսաւ Հալէպի պաշարումը:
 
== Ճակատամարտ ==
 
Հալէպի օգնութեան հասաւ [[Մոսուլ (արեւմտահայերէն)|Մոսուլի]] աթաբեկ Պուրսուքին: Անոր ճնշման տակ խաչակիրները ստիպուած դադրեցուցին պաշարումը եւ նահանջեցին: Ապա Բուրզուկին պաշարեց Եդեսիոյ կոմսութեան Զերդան բնակավայրը: Պալտուինը, հայոց իշխան [[Լեւոն Ա.]]-ը<ref>Княжество Рубенидов Киликии в международных отношениях на Ближнем Востоке в 20-30е годы XII в. //Византийский временник //Институт истории // հատոր 55; էջ 167; — 1994 թ. [http://www.hist.msu.ru/Byzantine/BB%2055_1%20%281994%29/BB%2055_1%20%281994%29%20171.pdf] {{ref-ru}}</ref>, Ժոսլէնը, [[Թրիփոլի]]ի կոմս Փոնսը ճակատամարտ տուին Պուրզուքիին [[Ազազ (արեւմտահայերէն)|Ազազ]] քաղաքի մօտակայքը: Խաչակիրներու զօրքը կազմուած էր 1100 ասպետներէ եւ 2000 հետեւակայիններէն, իսկ իսլամներու ուժերը բազմակի անգամ կը գերազանցէին անոնց:
Պալտունին ձեւացուց թէ կը նահանջէ եւ սելճուքներուն դուրս բերաւ քաղաքի շրջակայքը գտնուող բաց դաշտ մը, ուր ճակատամարտեցաւ անոնց հետ: Երկարատեւ ու արիւնոտ ճակատամարտի ընթացքին սելճուքները ջախջախուեցան: Վերջիններէն մնացած հարուստ աւարի շնորհիւ Պալտուինը ետ գնեց իսլամներէն բազմաթիւ գերիներ, որոնցմէ են Եդեսիոյ ապագայ կոմս Ժոսլէն Բ․-ը:
 
== Հետեւանքներ ==
 
Ազազի մէջ տարած յաղթանակի շնորհիւ խաչակիրները տարածաշրջանին մէջ մասնակիօրէն վերականգնեցին Արիւնոտ դաշտի ճակամարտի ընթացքին կրած պարտութեան հետեւանքով կորսուած ազդեցութիւնը: [[1128]]-ին Հալէպի եւ Մոսուլի ուժերը միաւորուեցան հզօր հրամանատար Զենկիի գլխաւորութեամբ, եւ խաչակիրները սկսան կորսնցնել իրենց դիրքերը հիւսիսային Սուրիոյ մէջ:
 
== Ծանօթագրութիւններ ==
{{ծանցանկ}}
 
== Լրացուցիչ ընթերցանութիւն ==
* {{citation |last=Smail |first=R. C. |authorlink= |chapter= |title=Crusading Warfare 1097-1193 |year=1995 |origyear=1956 |publisher=Barnes & Noble Books |location=New York |isbn=1-56619-769-4 |pages= |url= }}
 
[[Կատեգորիա:Խաչակիրներու ճակատամարտեր]]