«Պետրոս Ադամեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
→‎Գրական վաստակ: կատեգորիայի հեռացում
No edit summary
Տող 1.
{{Անաղբիւր}}
{{Տեղեկաքարտ Անձ
 
{{Տեղեկաքարտ Թատերական գործիչ (արեւմտահայերէն)
| Անուն =
| Բնօրինակ անուն =
| Ի ծնե տրված անունը = Պետրոս Հերոնիմոսի Ադամեան
| Պատկեր = Petrosadamian.jpg
| Լայնությունը =
| Պատկերի նկարագիրը =
| Ծննդավայր = [[Կոստանդնուպօլիս]]
| Մահվան վայր = [[Կոստանդնուպօլիս]]
| Մասնագիտութիւն = դերասան, բանաստեղծ, գրող, նկարիչ և հասարակական գործիչ
| Ազգութիւն = [[հայ]]
| Կրթութիւն = Պօլսի Ղալաթեաի Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու դպրոց
| Ակտիվ տարիներ =
| Վիքիպահեստ = Petros Adamian
}}
'''Պետրոս Հերոնիմոսի Ադամեան''' ([[21 Դեկտեմբեր]] [[1849]], Կոստանդնուպոլիս - [[3 Յունիս]] [[1891]], Կոստանդնուպոլիս), հայ մեծ դերասան, բանաստեղծ, գրող, նկարիչ եւ հասարակական գործիչ։
 
== Կենսագրութիւն ==
Ծնած է [[Պոլիս|Կ․ Պոլսոյ]] Ղալաթիա թաղին մէջ [[1849]]-ին։ 8-9 տարեկանին զինք կ՛ուղարկուի թաղական վարժարան, սակայն Պետրոս չհետաքրքրուելով դպրոցով, 14 տարեականին կը սկսի այցելել Արեւելեան թատրոն։ Առաջին անգամ բեմ կը բարձրանայ, «Վիլհելմ Աշխարհակալ» գործին մէջ՝ սպայի մը դերով։ Այնքան ազդու կերպով կ՝ արտասանէ, որ իր միակ ըսելիք «մեռիր դաւաճան» խօսքերը, մէկ անգամուան մէջ իրեն սպասած ապագայի վճիռը կ՛որոշէ։ Առաջին անգամ [[1867]]-ին բեմ դուրս կու գայ, իբրև դերասան, խաղալով Ս․ Հէքիմեանի առաջնորդած դերը։ [[1869]]-ին խաղալով Վարդովեանի խումբին մէջ, կ՛անցնի [[Ռուսաստան|Ռուսիա]]՝ [[Նոր Նախիջևան|Նոր Նախիջեւան]] ու կու տայ շարք մը ներկայացումներ։ Այդտեղ լսելով, որ [[Պոլիս|Կ․ Պոլսոյ]] հրդեհը լափած է իր հօր կարողութիւնը՝ Պոլիս կը վերադառնայ։
 
[[1879]]-ին [[Տփղիս]]էն ստացած հրաւէրի համաձայն կու գայ [[Կովկաս]], ուր «Սէր Առանց Համարման» թատերախաղով հիմք կը դնէ շարք մը ներկայացումներու։ Կարճ ժամանակի մէջ Ադամեանի անունն այնքան կ՝ ընդհանրանայ, որ թատրոնը կը լեցուի ո՛չ միայն հայերով, այլ նաե՛ւ օտարազգիներով։ [[1880]] եւ [[1881]]ի ամառները կ՝ անցնէ [[Կովկաս]]եան գաւառական հայ քաղաքներու մէջ, իսկ [[1882]]-ին կ՝ երթայ [[Ռուսաստան|Ռուսիա]] եւ կը խաղայ Ն․ [[Նովգորոդ|Նովկորոտ]], [[Մոսկվա|Մոսկուա]]յի եւ այլ քաղաքներու մէջ։ [[1884]]-ին դերեր կ՝ առնէ [[Պետերբուրգ|ԲեդեսպուրկիԲեդեսպուրկ]]ի մէջ, ուր մեծ յաջողութիւն գտնալով կ՝ այցելէ բազմաթիւ մեծ քաղաքներ։ Վերջապէս [[1886]]-ին նորէն Տպղիս կը վերադառնայ, ուր խումբ կազմելով դարձեալ Ռուսիա կ՝ երթայ, իսկ ձմրան թատերաշրջանին կը խաղայ Տպղիսի մէջ։ [[1887]]-ին Պաթումով կրկին Ռուսիա կ՝ երթայ այցելելով Կէրճ, Սիմֆերոպոլ, Թէոդոսիա եւ [[Օդեսա|Օտեսա]], իսկ [[1888]]-ին [[Մոսկվա|Մոսկուա]], Կազան եւ [[Պոլիս|Կ․ Պոլիս]], ուր նոյնպէս խումբ կազմելով կը սկսի խաղալ արդիական նոր թատրոնին մէջ։ Այնտեղի յաջողութիւններէն ոգեւորուած, [[1889]]-ին կ՝ անցնի [[Զմյուռնիա|Զմիւռնիա]] եւ շարք մը ներկայացումներ կու տայ, սակայն, այդտեղէն արդէն, հիւանդ Կ․ Պոլիս կը վերադառնայ։ [[1890]]-ին բժիշկները կը յայտնեն, որ ան թոքախտ ունի։
 
Կ․ Պոլսոյ ռուս դեսպանը, որ Ադամեանին շատ կը յարգէր, կը սկսի այդ հիւանդութեան առաջքը առնել տեղաւորելով զայն ռուս Ս. Նիկողայեսեան հիւանդանոցին մէջ։ Սակայն չնայած ամենամեծ եւ լուրջ խնամքին՝ Ադամեանը չի բուժուիր եւ 2 Յունիս, [[1891]]-ին կը մահանայ [[Կ․ Պոլիս|Կ․ Պոլսոյ]] մէջ։
 
== Բեմական գործունէութիւն ==
[[1888]] դեկտ․ 3-ին տօնուեցաւ Ադամեանի բեմական գործունէութեան 25 ամեայ յօբելեանը։ Ադամեան շատ անգամ խաղցած էր ռուս եւ այլազգի դերասաններու հետ, իր դերը խաղալով հայերէն կամ ֆրանսերէն եւ փորձած էր նոյնիսկ ռուսերէն խաղալ, սակայն չէր յաջողած։ Պետրոս Ադամեան ե՛ւ նկարիչ էր, ե՛ւ բանաստեղծ, ե՛ւ վիպասան, լեզուաբան, քննադատ եւ այլն։ Ան խաղցած էր զանազան դերեր՝ Համլէթ, Քին, Քօրրատօ, Օթելլօ, Ուրիէլ Աքոսթա, Լիր, Նարցիս եւ այլ դերեր։
 
== Գրական վաստակ ==
 
* Շէքսպիր եւ իր Համլէթ ոբերգութիւնը տպուած [[1887]]
* Նամակներ առ Սանտրօ եւ Բարեաւ մնաք իմ յոյսեր, տպուած [[1894]]
Տող 37 ⟶ 23՝
 
{{DEFAULTSORT:Ադամեան, Պետրոս}}
 
[[Կատեգորիա:1849 ծնունդներ (արւմտ․)]]
[[Կատեգորիա:1891 մահեր (արւմտ․)]]
[[Կատեգորիա:Պոլիս ծնածներ]]
[[Կատեգորիա:Պոլիս մահացածներ]]
[[Կատեգորիա:Հայ դերասաններ]]
[[Կատեգորիա:Հայ հասարակական գործիչներ]]