«Կիրակոս Ազարեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «{{ԱՀ}} {{Արևելահայերեն|Կիրակոս Ազարյան}} {{Տեղեկաքարտ Բժիշկ | անուն = Կիրակոս Ազարեան | բնօրինակ անուն...»:
(Տարբերութիւն չկայ)

16:37, 22 Փետրուար 2015-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ

Կիրակոս Ազարեան
Ծնած է 1878
Ծննդավայր Հյուսեյնիկ, Օսմանեան կայսրութիւն
Մահացած է 1915
Մահուան պատճառ Հայոց ցեղասպանութիւն
Մասնագիտութիւն բժիշկ, ակնաբոյժ
Ռազմական ծառայութիւն Օսմանեան կայսրութեան զինուած ուժեր

Կիրակոս Ազարեան (1878, Հյուսեյնիկ, Օսմանեան կայսրութիւն - 1915, Կարին լեռան մոտ), հայ բժիշկ։

Կենսագրութիւն

Կիրակոս Ազարեանը ծնված է 1878 թուականին, Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Հյուսեյնիկ գիւղի մէջ` Ֆերմանեան ընտանիքի մէջ։ Մանուկ տարիքին կորցրած է հորը։ Մայրը երկրորդ անգամ ամուսնացած է Խարբերդի նահանգի Մեզիրե (Մեզրե) քաղաքի ավետարանականներու հոգևոր հովիվ վերապատվելի Ազարեանին եղբոր հետ։ Նախնական կրթութիւնն ստացած է Խարբերդի մէջ, ապա ավարտերէ ամերիկացի միսիոներների` քաղաքի մէջ հիմնած Եփրատ քոլեջը։ 1897 թուականին մեկնած է ԱՄՆ` կրթութիւն ստանալու: Սկիզբը աշխատած է գործարաններու մէջ, այնուհետև սովորած է Չիկագոյի, ապա` Սենթ Լուիզի բժշկական համալսարաններու մէջ։ Բժշկական կրթությիւնն ավարտելէ յետոյ կարճ ժամանակ սորված է նաև Թենեսի նահանգի Նեշուիլ քաղաքի աստվածաբանական ճեմարանի մէջ։ 1911 թուականին վերադարձած է Մեզիրե, ամուսնացած է Զապել Ազարեանի հետ։ Մեզիրեում բացած է սեփական բժշկական կլինիկա։ Հետագային կրկին մեկնած է ԱՄՆ և Սենթ Լուիզի բժշկական համալսարանի մէջ մասնագիտացած է ակնաբուժութեան գծով։ 1913 թուականին վերադառնալով Մեզիրե` զբաղուած է համաքաղաքացիներու բուժմամբ։

Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես, 1914 թուականի աշնանը զորակոչված է օսմանեան բանակ և զինվորական բժիշկ ծառայելու ուղարկուած է Կարինի ռազմաճակատը։ Վեց ամիս ծառայելէ յետոյ, դեռևս նախքան Կարինի հայերու տարագրութիւնը, ձերբակալուած է և բանտարկուած է Կարինի բանտին մէջ։ 1915 թուականի գարնանը իր բախտակից 250 մտավորականներու (բժիշկներ, դեղագործներ, այլ մասնագետներ) հետ աքսորվեր է Մուշ։ Հասնելով Կարին/Խոփ (Քոփ) լերան մոտ, բոլորը, այդ հերթին` 37 տարեկան Կիրակոս Ազարեանը, գնդակահարեր են։

Աղբիւրներ

Գրականութիւն

  • «Հայ բժշկութեան տուած զոհերը», ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919
  • Կարոյեան Գ. «Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները)», Պոսթոն, 1957
  • Թէոդիկ «Յուշարձան նահատակ մտաւորականութեան», Բ տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985

Կատեգորիա:Հայ բժիշկներ Կատեգորիա:Հայոց Ցեղասպանության զոհեր Կատեգորիա:1878 ծնունդներ Կատեգորիա:Հյուսեյնիկ գյուղում ծնվածներ Կատեգորիա:1915 մահեր