«Լեւոն Արոնեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ clean up, replaced: Փարիզ (արեւմտահայերէն) → Փարիզ, removed: {{ԱՀ}} using AWB
Չ clean up, replaced: Ռուսիա (արեւմտահայերէն) → Ռուսիա, Հայաստան (արեւմտահայերէն) → Հայաստան using AWB
Տող 1.
'''Լեւոն Գրիգոր Արոնեան''' (ծնեալ՝ [[6 Հոկտեմբեր]] [[1982 թուական|1982]], [[Երեւան]]), հայ ճատրակ խաղցող, գմելինաքար (grandmaster)։ 2005-ի աշխարհի բաժակակիր, [[Հայաստան (արեւմտահայերէն)|Հայաստան]]ի հաւաքականին կազմով 37-րդ, 38-րդ եւ 40-րդ համաշխարհային ողիմպիադներու, 2011 թ. աշխարհի խմբային (team) առաջնութեան յաղթող, բազմաթիւ «Գերբաժակ»ի Մրցաշարքերուն, ՖԻՏԷ-ի (FIDE - World Chess Federation) Մեծ մրցանակին, Ուէյք Աան Զէյի (Wijk aan Zee) մրցաշարքին քառակի յաղթող (2007, 2008, 2012 եւ 2014), 2009-ի եւ 2013-ի Պիլպաօ–Աւագներ (Bilbao Masters) սաղաւարտի յաղթող, արագ ճատրակի [[2009]]-ի աշխարհի ախոյեան, 2006-ի եւ 2007-ի Ֆիշերի ճատրակի աշխարհի ախոյեան, 2010-ի կայծակնային ճատրակի աշխարհի ախոյեան, 2002-ի Հայաստանի ախոյեան։ 2011-ին [[Մոնաքօ|Մոնաքո]]յին (Monaco) մէջ ան մասնակցեցաւ «կոյր» եւ արագ Ճատրակի (Amber Rapid and Blindfold Chess Tournament) «Ամպեր» (Melody Amber) աւանդական մրցաշարքին եւ դարձաւ անոր վերջին յաղթողը (մրցաշարքը այլեւս տեղի չունենար)։
 
Երկու տարի անընդհատ՝ [[2005 թուական|2005]]<ref>[https://www.a1plus.am/am/sports/2005/12/20/12519 2005 թ. լավագույն մարզիկ]</ref> եւ [[2006 թուական|2006]] թուականներուն<ref>[https://www.azatutyun.am/a/1585762.html 2006 թ. լավագույն մարզիկ]</ref>, մարզական լրագրողներու հարցուփորձով ճանչցուած է Հայաստանի լաւագոյն մարզիկ։ 2015-ի Ապրիլ 1-ի դրութեամբ անհատական վարկանիշով աշխարհի 10-րդ ճատրակ խաղցողն է (2770)։ 2014 թուականին արժանացած է Երեւանի պատուաւոր քաղաքացի կոչման։
Տող 20.
 
=== Մինչեւ 1999 ===
[[1994 թուական]]ին [[Հունկարիա|Հունգարիոյ]] [[Սեկետ]] քաղաքին մէջ Լեւոնը դարձաւ մինչեւ 12 տարեկաններու աշխարհի ախոյեան: Այդ առաջնութեամբ ան իր ետեւ ձգեց ապագայ բարձրակարգ կրանտ-մասթըրներ Էթիեն Պաքրօն ([[Ֆրանսա]]), [[Ռուսլան Փոնոմարիով]]ը ([[Ուքրանիա]]), Ֆրանսիսքօ Վալեխօ Փոնսը ([[Սպանիա]]) եւ Ալեքսանտր Կրիշչուք ([[Ռուսիա (արեւմտահայերէն)|Ռուսիա]]): Այդ առաջնութիւնը յաղթէլուն համար Արոյեանին շնորուեցաւ ՖԻՏԷ-ի վարպետի կոչում:
 
[[1995 թուական]]ին [[Փարիզ]]ի մէջ Արոյեանը յաղթեց մինչեւ 14 տարեկաններու արագ ճատրակի աշխարհի առաջնութեան: