«Մարք Շակալ»ի խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Առանց խմբագրման ամփոփման
Չ (clean up, replaced: {{Լեզու fr → {{lang-fr, {{Արտաքին հղումներ}} → {{Արտաքին յղումներ}} using AWB)
{{Տեղեկաքարտ Անձ}}
{{Արևելահայերեն|Մարկ Շագալ}}
'''Մարք Շակալ''' ({{ԱԾ}}), ֆրանսացի նկարիչ։ Ազգութեամբ [[հրեաներ|հրեայ]]։
{{Տեղեկաքարտ Անձ
| անուն ազգանուն = Մարք Շակալ
| բնագիր ԱԱՀ = Marc Chagall
| պատկեր = Chagall France 1921.jpg
| չափ =
| նկարագրութիւն =
| ծնած է = [[7 Յուլիս]] [[1887 թուական|1887]]
| ծննդավայր = [[Վիթեպսք]]
| վախճանած է = [[28 Մարտ]] [[1985 թուական|1985]]
| վախճանի վայրը = [[Սեն Պոլ տը Վանս]]
| քաղաքացիութիւն = {{դրոշ|Ֆրանսիա}} [[Ֆրանսա]]
| հպատակութիւն =
| ազգութիւն = [[Հրեաներ (արեւմտահայերէն)|հրեայ]]
| ալմա մատեր =
| կրօնք =
| ազդուած է =
| ազդած է =
| գրքեր =
| աշխատանք =
| կարողութիւն =
| մասնագիտութիւն =
| ամուսին =
| ծնողներ =
| երեխաներ =
| պարգեւներ և մրցանակներ =
| կայքէջք =
| ստորագրութիւն =
}}
'''Մարք Շակալ''' ({{lang-fr|Marc Chagall}}, [[7 Յուլիս]] [[1887 թուական|1887]], [[Վիթեպսք]] – [[28 Մարտ]] [[1985 թուական|1985]]), ֆրանսացի նկարիչ։ Ազգութեամբ [[Հրեաներ (արեւմտահայերէն)|հրեայ]]։
 
== Կենսագրութիւն ==
1907-09 թուականներուն սորված է [[Սանթ Փիթըրսպուրկ|ՓիթըրսպուրկՓիթըրսպուրկի]]ի մէջ։ 1910-14 թուականներուն ապրած է [[Փարիզ]]ի մէջ, ուր կրած է [[ֆօրմալիստական ուղղութիւն|ֆօրմալիստական ուղղութեան]] ազդեցութիւնը, մասնակցած է «Անկախներու» եւ «Աշնանային» սալոններուն, ապա [[Պերլին]]ի մէջ բացած է անհատական մեծ ցուցահանդէս։ 1914-22 թուականներուն Շակալը Ռուսաստանի մէջ էր, 1917-էն՝ [[Վիթեպսկ]]ի Արուեստի դպրոցի ղեկավար։ 1922-23 թուականներուն արտագաղթած է նախ Պերլին, ապա՝ Փարիզ։ [[Մոտեռնիզմ]]ի նշանաւոր ներկայացուցիչ Շակալի արուեստին բնորոշ է իրականութեան ստեղծած ենթակայական ընկալումը։ Անոր ստեղծագործութիւններու մեծ մասի սկզբնաղբիւրը իր մանկութիւնն է, հրէական կենցաղը, որոնցմէ քաղուած պատկերները կը մեկնաբանէ խորհրդանշական եւ խորհրդապաշտ ոգիով։ Շակալի նկարներուն առարկաները անիրական տարածութեան մէջ ոչ տրամաբանական դասաւորութիւն ունին, գծանկարը թերի է ու անորոշ, գունաշարը վառ ու ֆանտաստիկ ("Ես եւ գիւղը", 1911, [[Ժամանակակից արուեստի թանգարան (Երեւան)]], [[Նիւ Եորք]])։ Շակալը նկարազարդած է [[Նիքոլայ Կոկոլ|Կոկոլի]] "Մեռած հոգիները" (օֆորտ, 1923-27), Աստուածաշունչը (վիմագրութիւն, 1931-36)։ Հեղինակ է շարք մը զարդարուն աշխատանքներու՝ [[Իկոր Ստրաւինսկի|Ստրաւինսկիի]] "Հազարան բլբուլ" պալէթի ձեւաւորումը (1944-45), [[Մեցի տաճար (արեւմտահայերէն)|Մեցի տաճար]]ի վիտրաժներու ուրուագիծները (1958)։
 
1973-ին, իր անհատական ցուցահանդէսի առիթով այցելած է [[ԽՍՀՄ]]։ Շակալի աշխատանքները կը գտնուին աշխարհի տարբեր երկիրներու թանգարաններուն մէջ, ինչպէս՝ [[Հայաստանի Ազգային Պատկերասրահ|Հայաստանի ազգային պատկերասրահ]]ին մէջ։
 
== Ստեղծագործութիւններ ==
1907–09 թուականներուն Շակալը Սանթ Փիթըրսպուրկի մէջ աշակերտած է յայտնի բեմանկարիչ [[Լէօն Պակստ]]ին, ստեղծած է «Ննջեցեալ» (1908), «Սեւ ձեռնոցներով հարսնացուն» (1909) նկարները։ 1910–14 թուականներուն [[Փարիզ]]իՓարիզի մէջ մասնակցած է «Անկախներու» եւ «Աշնանային» սալոններու ցուցահանդէսներուն, շփուած է աւանգարդիստ արուեստագէտներու հետ, կատարելագործած է իր ինքնատիպ գեղարուեստական գաղտնիքը, ստեղծած է «Ես եւ գիւղը» (1911), «Ինքնանկար», «Ջութակահար» (երկուքն ալ՝ 1912) եւ այլ գործեր։
 
1914-ին [[Պերլին]]ի մէջ բացած է իր առաջին անհատական ցուցահանդէսը, արժանացած է մեծ ճանաչման։ Նոյն թուականին Շագկլը Վիթեպսկի մէջ կազմակերպած է ցուցահանդէսներ, բացած է թանգարան, իսկ 1917-էն ղեկավարած է Վիթեպսկի արուեստի դպրոցը։ Այս շրջանի լաւագոյն գործերէն են «Րաբբին Վիթեպսկէն» (1914), «Կրկնակի դիմանկար՝ մէկ բաժակ գինիով» (1917), «Ծննդեան օրը» (1913–23) եւ այլն։
1948-ին Շակալը վերադարձած է Ֆրանսա, հաստատուած է Ռիւերայի մէջ։ 1953–56 թուականներու ստեղծագործութեան մէջ կը գերակշռեն Փարիզը եւ Վիթեպսկը պատկերող կտաւները։ 1958-ին նկարիչը ձեւաւորած է Մորիս Ռաւելի «Դափնիս եւ Քլօէ» պալէթի բեմադրութիւնը։ Շակալը հեղինակ է նաեւ շարք մը զարդարուն գործերու (Մոսկուայի հրէական կամերային թատրոնի պաննոն, Մեցի կաթողիկէական տաճարի եւ [[Երուսաղէմ]]ի բժշկական կեդրոնի մի քանի խճանկարներ ու վիտրաժներ)։
 
1964-ին Շակալը մշակած է [[Նիւ Եորք]]իԵորքի մէջ [[ՄԱԿ (արեւմտահայերէն)|ՄԱԿ]]-ի շէնքի ճակատի ապակեպատ հատուածը եւ Փարիզի «Կրանտ օփերա» թատրոնի ներքին ձեւաւորման նոր նախագիծը, 1966-ին աւարտած է Նիւ Եորքի «Մետրոպոլիթէն» օփերային թատրոնի որմնանկարները։ 1967-ին «Մետրոպոլիթէն»ի մէջ ձեւաւորած է Վոլֆկանգ Ամատէուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օփերայի բեմադրութիւնը։
 
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
 
== Արտաքին Յղումներյղումներ ==
* [http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1522 Հայկական Հանրագիտարան]
 
{{Արտաքին յղումներ}}
 
{{DEFAULTSORT:Շակալ, Մարք}}
 
[[Կատեգորիա:Ֆրանսացի նկարիչներ]]
[[Կատեգորիա:Հրեայ նկարիչներ]]
[[Կատեգորիա:Ֆրանսայի հրեաներ]]
[[Կատեգորիա:7 Յուլիսի ծնածներ]]
[[Կատեգորիա:1887 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1985 մահեր]]
[[Կատեգորիա:28 Մարտի մահացածներ]]