«Յարութիւն Ալամդարեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
Չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{ԱՀ}}
{{Արևելահայերեն|Հարություն Ալամդարյան}}
'''Ալամդարեան Յարութիւն (Գէորգ) Մանուկի''' ([[1795]]-[[1834]]), [[հայ]] [[բանաստեղծ]], մանկավարժ, հասարակական-քաղաքական եւ եկեղեցական գործիչ։
 
== Կենսագրութիւն ==
Ծնած է [[հունուար 14]] (25)-ին, [[Աստրախան]]ի մէջ, արհեստաւորի ընտանիքի մէչ։ Աւարտած է [[Աղաբաբեան դպրոց]]ը<ref>[http://lraber.asj-oa.am/2965/1/1981-1(52).pdf Из истории астраханской агабабовской школы]</ref>։ [[1813]] թուականին կը հրաւիրուի [[Մոսկուա]]. Կ'ըլլայ դպիր՝ [[Լազարեաններ]]ու մօտ, ապա՝ [[Լազարեան ճեմարան]]ի առաջին տեսուչը եւ ուսուցիչ։
 
Միաժամանակ դասախոսութիւններու կը լսէ [[Մոսկուայի համալսարան]]ին մէջ։ [[1824]]-[[1830]] թուականներուն [[Թիֆլիս]]ի [[Ներսիսեան դպրոց]]ի տեսուչն էր. այդ տարիները դպրոցի պատմութեան մէջ հայտնի են «դար Ալամդարեան» անունով։
 
Ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Ալամդարեանն կ'օգնէ հայ կամաւորական գումարտակի կազմակերպմանը ([[1827]])։ Ալամդարեանն ունէր ռուսական կողմնորոշում, բայց կը պաշտպանէ հայ եկեղեցական եւ ազգային-լուսաւորական հաստատութիւններու ինքնուրոյնութիւնը՝ փաստորեն դիմադրելով ցարիզմի ձուլման քաղաքականութեանը։
 
Կը մեղադրուի որպէս [[Ներսես Աշտարակեցի|Ներսես Աշտարակեցու]] գաղափարակից, եւ Ի. Պասկեւիչի թելադրանքով [[Էջմիածին|Էջմիածնի]] [[Սինոդ]]ը անոր կ'աքսորէ [[Հաղպատ]] ([[1830]])։ Կեանքի վերջին տարիներուն կ'ապրի [[Նոր Նախիջեւան]]ի Սուրբ Խաչ վանթին մէջ (1832-1834), որտեղ եւ դաւադրաբար կի սպաննուի [[մայիս]] [[25]] ([[հունիս 6]])-ին։
 
== Ստեղծագործութիւններ ==
Ալամդարեանը կը գրէ քնարական-սիրային [[բանաստեղծութիւն]]ներ, ձոներ, առ[[ակ]]ներ, պատմական ողբերգութիւն («Հռադամիզդ եւ Զենոբիա», [[1824]]-[[1828]], անաւարտ)։ Մեզ հասած բանաստեղծութիւններուն<ref name=poet>{{ռուսերեն գիրք |автор= |часть= |заглавие=Краткая литературная энциклопедия |ссылка=http://feb-web.ru/feb/kle/kle-abc/ke1/ke1-1301.htm|ответственный=Гл. ред. А. А. Сурков |издание= |место= М.|издательство= |год=1962 |том=1 |страницы=130}}</ref> առաջինը կը գրէ կնոջ մահուան ազդեցութեամբ, ողբացել իր վաղանցիկ սէրը («Նազելուոյս դէմքն էր ճերմակ ու կարմիր», [[1821]])։
 
Նման տրամադրութեամբ են համակուած նաեւ «Կոծ», «Սուգ», «Ողջոյն հրաժեշտի զաւակաց իմոց» եւ այլ բանաստեղծութիւններ։
 
Ալաւերդեանը կ'օգտագործէ «վարդի ու սոխակի» աւանդական մոտիվը, կը բացահայտէ թշուառ մարդու տառապանքը («Թշուառութիւն սոխակի», «Վարդակորոյս», «Կոկովանք վարդի», «Սոխակի յոգնարս», «Պարերգութիւն»)։
 
=== Կրօնական տաղեր ===
Ալամդարեանը կը գրէ կրօնական տաղեր, որտեղ միստիկ մտածողութեան հետ առկա է նաեւ բողոքը ճակատագրի դէմ։ [[Հին կտակարան]]ի մոտիւներով գրուած բանաստեղծութիւններուն մէջ մարդկային ողբերգութիւնը, կ'ըմբոստէ մահուան դէմ («Աղոթք», «Կողկողանք առ խաչ Փրկչին», «Ողբերգութիւն Իսրայելի» են)։ Ալամդարեանը հայկական կլասիցիզմի դէպի սենտիմենտալիզմ եւ ռոմանտիզմ անցման շրջանի բանաստեղծ է։
 
Կը թողէ բազմաթիւ նամակներ, ճառեր, հոդուածներ, կը թարգմանէ հատուածներ Տ. Տասսոյի «Ազատագրուած Երուսաղեմ»-ի մէջ, կը զբաղի բառարանագրութեամբ եւ լեզուի հարցերով, կարեւոր է համարել ռուսաց լեզուի ուսուցումը («Համառօտ բառարան ի ռուսաց լեզուի ի հայ», [[1821]], «Ռուս-հայերէն գործնական համառոտ քերականութիւն», [[1814]]-[[1816]], Երեւանի [[Մեսրոպ Մաշտոց]]ի անուան [[Մատենադարան]], ձեռքի համար 3754)։
 
=== Գաղափարներ ===
Տող 30.
== Ծանօթագրութիւններ ==
{{ծանցանկ}}
 
 
{{ՀՍՀ}}
 
{{DEFAULTSORT:Ալամդարեան, Յարութիւն}}
[[Կատեգորիա:Հայ բանաստեղծներ (արւմտ․)]]
[[Կատեգորիա:1795 ծնունդներ (արւմտ․)]]