«Պուլկարիոյ Սփիւռքահայ Երաժշտութիւն» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ 10 տարբերակ: Importing from hy.wikipedia.org
Չ →‎top: removed: {{ԱՀ}} using AWB
Տող 1.
{{ԱՀ}}
[[Պատկեր:Varna-Collage-TB.jpg|250px|մինի|Վառնա]]
'''Պուլկարահայ''' համայնքին մէջ [[19-րդ դար]]ու վերջաւորութեան յայտնի են «[[Դայլայլիկ]]» և «[[Մեղեդի]]» ([[Պլովտիւ]]), [[Վահան Մանուէլեան]]ի, [[Բարսեղ Կանաչեան]]ի ([[Վառնա]]), «[[Կոմիտաս]]» ([[Ռուսէ]]), «[[Քնար]]», «[[Երեւան]]» ([[Սոֆիա]]) և այլ երգչախումբերը։ Խմբավար եւ երգահան [[Նաթան Ամիրխանեան]]ը նաեւ՝ Սոֆիայի օփերային թատրոնի Խմբավար]]), [[Վառնա]]յի «[[Գուսլա]]» երաժշտական ընկերութեան հիմնադիրներէն է, գրած է օփերաներ։ Ճանչցուած են Նաեւ երգահան Սարգիս Պալթայեանը, դաշնակահարուհիներ Զարուհի Սարեանը, Հերմինէ Ասատուրը, Մալվինա Խաչատուրեանը, ջութակահարներ՝ Ստեփան Խանճեանը, Յակոբ Աղասեանը, խմբավար՝ Վիլլի Գազազեանը, թաւջութակահարուհի Սեդա Պալթայեանը, երգչուհիներ՝ Ալիս Պաղտասարեանը, Պէաթրիս Պոյաճեանը, Մարի Գրիգորեանը և ուրիշներ։ [[Ռումինիա|Ռոմանիոյ]] հայերը երաժշտութեան ասպարէզի մէջ ունեցած են ակնառու յաջողութիւններ։ Ռոմանական, երաժշտագիտութեան պատմութեան հիմնադիրը [[Ռումինիա|Ռոմանիոյ]] ԳԱ ակադեմիկոս ([[1877]] թուականէն) հայազգի Թէոտոր Պուպանտանն է, որ նաեւ ռոմանական, առաջին երաժշտական բառարանի հեղինակն է եւ ազգային ազգագրական երաժշտագիտութեան հիմնադիրներէն մէկն է։ [[20-րդ դար]]ու նշանաւոր երգահաններէն են Մաթէյ Սոկորը եւ Միհայիլ Ժորան։ [[19-րդ դար]]ու 2-րդ կէսի յայտնի ջութակահարներ էին Արտաշէս եւ Յովհաննէս Պլըղլեան եղբայրները։ Կատարողական արուեստին մէջ, աւելի ուշ, ճանչցուած են ջութակահար՝ Կարպիս Աւագեանը, Վարուժան Կոկիկեանը, երգիչներ՝ Արաքս Սվաճեանը, Կարպիս Զոպեանը, Դաւիթ Յովհաննէսեանը, Շաքէ Շիշմանեանը, Մագլէն էքմէքճեանը, էտուարտ Թումաճանեանը եւ ուրիշներ։ ժամանակակից երաժշտութեան յայտնի դէմքերէն են Այտա Կարուգարեան ու Հէրի Տաւիղեանը։ Երաժշտագիտական աշխատութիւններ գրեր են Միսիր Նիկոլեան, Չոմակ էմանուէլը և ուրիշներ։