«Հայոց Ձոր» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ →‎top: removed: {{Արևելահայերեն|Հայոց Ձոր}} using AWB
Չ removed: (արեւմտահայերէն) (9), (արւմտ․) using AWB
Տող 1.
'''Երուանդունիք''' (նաեւ՝ '''Հայոց Ձոր'''), գաւառ [[Մեծ Հայք (արեւմտահայերէն)|Մեծ Հայք]]ի [[Վասպուրական]] նահանգի կազմին մէջ, [[Վանայ լիճ]]էն հարաւ-արեւելք, Հայոց ձոր (այժմ՝ Խոշաբ) գետի ընդարձակ հովտի էն ներս<ref name="Կարապետյան">{{Գիրք:Կարապետյան:Հայոց Ձոր}}</ref>։
 
== Աշխարհագրութիւն ==
Վանայ լիճին հարաւ–արեւելեան եզերքէն կը տարածուի մինչեւ [[Հայկական Տաւրոս]]ի լեռնաշղթան։ Հիմնականօրէն կը համապատասխանէ հին Երուանդունիք գաւառին։ Հիւսիսէն սահմանակից էր՝ Տոսպ, հարաւ–արեւելքէն՝ [[Ռշտունիք (արեւմտահայերէն)|Ռշտունիք]], արեւելէն՝ Կուղանովիտ գաւառներուն։ Կլիման բարեխառն է, հողը՝ արգաւանդ։ Հարուստ է յատկապէս հացահատիկով։
 
== Պատմութիւն ==
Անունը ծագած է [[Երուանդունիներ|Երուանդունի]] արքայատոհմի անունէն։ Երուանդունիները սկզբնապէս Ք․Ա․ 6–4 դարեր Երուանդունիքի մէջ եւ հարակից շրջաններուն մէջ ծաւալած են իրենց քաղաքական գործունէութիւնը։
 
Երուանդունիքի մէջ կը գտնուէր Հայք ամրոցը, որուն անունը կապուած է առաւելապէս [[Հայկ Նահապետ (արեւմտահայերէն)|Հայկ նահապետ]]ի հետ։ Այստեղ ըստ [[Մովսէս Խորենացի]]ի, Հայկը սպանած է Տիտանեան [[Բել (արեւմտահայերէն)|Բել]]ը։
 
Ըստ աւանդական պատմութեան, Հայոց ձորի մէջ տեղի ունեցած է հայոց նախնի [[Հայկ Նահապետ (արեւմտահայերէն)|Հայկ]]ի յաղթական ճակատամարտը աշշուրա–բաբելական աշխարհակալ Բելի դէմ։ Ճակատամարտի տեղը Հայկը կառուցած է Հայք կամ Հայկաբերդ դաստակերտը, որուն անունով այնուհետեւ գաւառը կոչուած է Հայոց ձոր։ Միջին դարերուն մտեր է [[Վասպուրական (արեւմտահայերէն)|Վասպուրական]]ի իշխանութեան, ապա՝ թագաւորութեան մէջ։ Մինչեւ 19 դարու վերջը գաւառը եղած է գրեթէ միատարր՝ հայաբնակ։ Քիւրտական ցեղերն այնտեղ հաստատուեցան յատկապէս [[1896]]–ի հայկական կոտորածներէն ետք։ Հայոց ձորի հայերը բնաջնջուեցան, իսկ փրկուածները տեղահանուեցան [[1915]]–ին՝ [[Մեծ Եղեռ (արեւմտահայերէն)|Մեծ Եղեռ]]նի ժամանակ։
 
== Տե՛ս նաեւ ==
* [[Վասպուրական (արեւմտահայերէն)|Վասպուրական]]
* [[Մեծ Հայքի Վարչական Բաժանում (արեւմտահայերէն)]]
 
== Գրականութիւն ==
Տող 25.
 
[[Կատեգորիա:Վասպուրական նահանգի գաւառներ]]
[[Կատեգորիա:Հայոց Ձոր (արւմտ․)]]
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Հայոց_Ձոր» էջէն