«Հռոմկլա» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ →‎top: removed: {{Արևելահայերեն|Հռոմկլա}} using AWB
Չ removed: (արեւմտահայերէն) (2), (արւմտ․) using AWB
Տող 1.
[[Պատկեր:Hromkla Halfeti.jpg|300px|մինի|աջից|Հռոմկլայի բերդը]]
'''Հռոմկլա''', Հռոմ-Քար, Կլան Հռոմէական։ Բերդաքաղաք Եփրատեսիա նահանգին մէջ, Եփրատ գետի աջ ափին, Փարզման (այժմ՝ Մերզումեն) վտակի միախառնման տեղին մէջ, սեպաձեւ հրուանդանի վրայ։ Շրջափակուած էր դժուարամատչելի ժայռերով, երեք կողմէն կ՛ողողուէր Եփրատի ու Փարզմանի ջուրերով, ուներ քառաշարք պարիսպ ու աշտարակաձեւ, երկհարկանի մաշիկուլներով 7 դարպաս։ Ժայռերուն խարսխուած բարձր պարիսպներն ամրացուած էին ուղղանկիւն կտրուածքի աշտարակներով։ Բերդի ներսը պահպանվուած են աշխարհիկ շենքերու աւերակներ։ Հռոմկլան հռչակաւոր էր ձիթենիի, [[Թզենի (արեւմտահայերէն)|թզենի]]ի, պիստակենիի ծառերով, ձմերուկի, սեխի, դդումի մշակութեամբ։
 
Հռոմկլայի հիմնադրման մասին տեղեկութիւններ չեն պահպանուած։ Բիւզանդական տիրապետութեան ժամանակ եղած է կարեւոր գետանց եւ սահմանապահ բերդ (այստեղէն ալ եկած է անոր Հռոմկլա՝ հոռոմներու կամ յույներու բերդ անունը)։
Տող 6.
ու11-րդ դարի 2-րդ կեսէն ենթարկուած է Փիլարտոս Վարաժնունիի, այնուհետեւ՝ Գող Վասիլի հայկական իշխանութիւններուն։ Մեծ իշխան Գող Վասիլի մահէն (1112) յետո Եդեսիայի դուքս Բոլդուինը Տղա Վասիլիէն Հռոմկլան գրաւուած եւ պարգեւած է իր ազգական Ջոսլին Բ․ Կուրնեին։ 1151-ին Ջոսլինի այրին՝ Բեատրիս դքսուհին, Հռոմկլան վաճառած է Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունիին։ Վերջինս վերակառուցած է Հռոմկլայի ամրութիւնները, հիմնած երկու հոյաշեն եկեղեցի (Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Աստուածածին) եւ հայոց կաթողիկոսական աթոռը Ծովք դղյակէն տեղափոխած է այստեղ։ Ավելի ուշ Հռոմկլայիի մէջ կառուցուեցաւ նաեւ Ս. Փրկիչ եկեղեցին։ 1178-ին եւ 1179-ին Հռոմկլայի մէջ գումարուած ժողովները, որոնց մասնակցած են գրեթէ բոլոր հայ արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, քննարկած եւ մերժած են բիւզանդական եկեղեցւոյն միանալու Հռոմի պապի առաջարկը, ճանչած Հռոմկլայի կաթողիկոսութեան համահայկական ընդհանրական իրաւունքը։ Մինչեւ 13-րդ դարի սկիզբը Հռոմկլան եղել է Հայոց կաթողիկոսի կալվածքը։ Հայոց թագաւոր Լեւոն Բ Մեծագործն այն միացուց արքունի տիրույթներին։ Մինչեւ 1292-ը Հռոմկլայի մէջ եղած է Հայոց կաթողիկոսական աթոռը։ Կաթողիկոս [[Ներսէս Շնորհալի]]ի օրով (1166-1173) Հռոմկլան դարձած է համահայկական մշակութային կենդրոն։ Այնտեղ հաւաքած, բազմացած եւ պատկերազարդուած են բազմաթիւ հին ձեռագրեր, ստեղծուած նորերը։ Հռոմկլան հռչակուած է իր ուրոյն ու բարձրարվեստ մանրանկարչական դպրոցով։ Հռոմկլայի մէջ գործած են կաթողիկոսներ Ներսէս Դ Կլայեցին, Գրիգոր Դ Տղան, Կոստանդին Ա Բարձրբերդցին, մանրանկարիչներ Կիրակոսը, Հովհաննեսը եւ ուրիշներ։
 
[[1292]] Մայիսին [[Եգիպտոս (արեւմտահայերէն)|Եգիպտոս]]ի սուլթան Մելիք Աշրաֆը խոշոր ուժերով պաշարեց Հռոմկլան, որու բնակչութիւնը եւ պահակազորքը 33 օր հերոսաբար կը դիմադրէին թշնամիին։ Դուրսի օգնութիւնէն զրկուած պաշտպանները Յունիսի 28-ին քաղաքը հանձնեցին թշնամիին։ Պահակազորքը սուրէ քաշուեց, քաղաքը կողոպտուեցաւ, բնակչութեան զգալի մասը, ինչպէս՝ Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսը, գերուեցին։ Հռոմկլայի անկումը ժամանակակից պատմիչները համարած են հայ կեանքի մեծագոյն աղետ։ Այնուհետեւ կաթողիկոսական աթոռը հաստատուած է մայրաքաղաք Սիս։ 16-րդ դարէն յետոյ՝ օսմանեան
թուրքերու տիրապետութեան ժամանակ, Հռոմկլայի Ս. Աստվածածին եկեղեցին փոխուեցաւ մզկիթի, միւսներն աուիրուեցան։ Հռոմկլան վերջնականապէս աուերվուեցաւ 1839-ին՝ Եգիպտոսի Իպրահիմ փաշայի ռմբակոծութիւնէն։ Հռոմկլայի Ս. [[Գրիգոր Լուսաւորիչ]] եկեղեցւոյն մէջ ամփոփուած են Գրիգոր Գ. Պահլավունիի եւ Ներսէս Դ․ Կլայեցիի աճիւնները։ Մինչեւ ու20-րդ դարի սկիզբը կիսաւեր այդ եկեղեցին հայերու ու եզիտիներու համար ուխտատեղի էր (եզդիներն այն կ՛անուանէին Տէր Ներսէս)։
 
Տող 16.
{{ՀՀՀ}}
 
[[Կատեգորիա:Հայկական բերդեր (արւմտ․)]]
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Հռոմկլա» էջէն