«Նաթրիոն» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ removed: (արեւմտահայերէն) (3) using AWB
No edit summary
Տող 1.
'''Նաթրիոն''' քիմիական տարր է, քիմիական բանաձեւն է <big>'''Na'''</big> ({{Լեզու lang-la|Natrium}}-էն), կարգահամարը՝ 11, հիւլէական զանգուածը՝ 22,98977։
 
Նաթրիոնը ({{CAS|7440-23-5}}) [[արծաթ]]ա-ճերմակաւուն, ալքալիական մետաղ է։
 
== Պատմութւն ==
{{Լուսանկարի հատված|պատկեր=Sir Humphry Davy, Bt by Thomas Phillips.jpg|դիրք=left|ստորագրություն ={{resize|85%|Համփրի Տեւի}} |լայնք=160|ընդհանուր=240|վերև=40|աջ=40|ներքև=30|ձախ=40|շրջանակ=ոչ|մեծացնել = }}
Նաթրիոնի միացութիւնները՝ կերակրի աղը եւ սոտան, յայտնի են շատ հին ժամանակներէն։ [[Եբրայերէն]] ''նէթեր'' ({{Լեզու lang-grc|νίτρον}}, {{Լեզու lang-la|nitrum}}) բառը հանդիպած է [[Աստուածաշունչ]]ին մէջ որպէս նիւթի մը անուանում, որը, ըստ Սողոմոնի, եռացած է քացախին մէջ<ref>Алексеев М. Т., Колотов С. С., Менделеев Д. И. Натрий // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.</ref>: [[Եգիպտոս]]ին մէջ սոտան բնութեան մէջ կը հանդիպէ սոտայի լիճերի ջուրերուն մէջ։ Բնական սոտան հին եգիպտացիները օգտագործած են զմռսելու, կտաւներու ճերմակեցման համար, խոհանոցին սնունդի մէջ, ինչպէս նաեւ ներկերու պատրաստման համար։
 
Մետաղական նաթրիոնն առաջինն անջատած է Համփրի Տեւին ({{Լեզու lang-en|Humpry Davy}}, [[1807 թուական|1807]], [[Նոյեմբեր 19]]-ին), ով առաջին անգամ այդ մասին տեղեկացրած է Պէյքըրեան դասախօսութիւններուն ({{Լեզու lang-en|Bakerian Lecture}})<ref>{{cite journal|author=Davy, H.|title=The Bakerian Lecture, on some new Phenomena of chemical Changes produced by Electricity particularly the Decomposition of the fixed Alkalies, and the Exhibition of the new substances which constitute their bases; and on the general Nature of alkaline Bodies|journal=[[Philosophical Transactions]]|volume=98|pages=1-44|year=1808|url=https://books.google.am/books?id=Kg9GAAAAMAAJ&pg=PA1&redir_esc=y#v=onepage&q&f=false}}</ref> (ան նշած է, որ [[1807 թուական]]ի [[Հոկտեմբեր 6]]-ին յայտնաբերած է քաղիւմը, իսկ նաթրիոնը քաղիւմէն՝<ref>{{cite book |author = Davy, John |title = The Collected Works of Sir Humphry Davy |location = London|publisher = Smith, Elder, and Company|year = 1839|volume=I|pages=109|url=https://books.google.am/books?id=3iIzAQAAMAAJ&pg=PA109}}</ref> քանի մը օր անց)։ Ան նաթրիոնը ստացած է խոնաւ [[նաթրիոնի հիտրօքսիտ]]ը ելեկտրոլիզի ենթարկելով։
 
== Բնութեան Մէջ ==
Տող 13.
 
Կը պարունակուէ [[կրանիթ]]ներուն մէջ մինչեւ 2.77 %, [[պազալթ]]ներուն մէջ՝ 1.94 %։ Հողին մէջ եւ նստուածքային ապարներուն մէջ՝ կկաւեր, թերթաքարեր, նաթրիոնի պարունակութիւնը փոքր է (0.63-0.66 %)։ Լուծուելով հոսող ջուրերուն մէջ՝ կը կուտակուէ ծովերուն եւ ովկիանոսներուն մէջ, ուրտեղ հիմնական մետաղական տարրն է (1.035 %)։ Ծովափնեայ, տափաստանային եւ անապատային լիճերուն մէջ շոգիացման հետեւանքով անջատուող նաթրիոնի աղերը կ'յառաջացնեն աղային նստուածքներ։ Նաթրիոնի տարեկան հանոյթը մօտ 10<sup>8</sup> թօն է։
 
== Կենսաբանական Նշանակութիւն ==
Կարեւոր կենսատարր մըն է, կենդանի նիւթին մէջ անոր միջին պարունակութիւնը 0.02 % է։ Մարդու եւ անասուններու օրկանիզմին մէջ կը մասնակցէ հանքային փոխանակութեանը, օսմոթիկ ճնշման եւ թթուահիմնային հաւասարակշռութեան պահպանմանը, նեարդային ազդակներու հաղորդմանը։ Կը պարունակուէ հիմնականին արտաբջիջային հեղուկներուն մէջ (մարդու էրիթրոցիտներուն մէջ՝ մօտ 10 մմոլ/քկ, արեան շիճուկին մէջ՝ 143 մմոլ/քկ)։
 
Նաթրիոնի քլորիտի՝ մարդու օրական պահանջը 2-10 կրամ է։ Նաթրիոնի իոններու համակեդրոնացումը օրկանիզմին մէջ կը կարգավորուէ ալտոսթերոն հորմոնով։
 
== Բնագիտական Յատկութիւններ ==
{{Բազմապատիկ պատկերներ
| գոտի = left/right/center
| ուղղություն = horizontal
| վերնագիր =
| վերնագրի գոտի = left/right/center
| վերնագրի ֆոն =
| նկարագրություն =
| նկարագրության գոտի = left/right/center
| նկարագրության ֆոն =
| լայնություն =
 
| պատկեր1 = Sodium metal chunks in oil.jpg
| լայնություն1 = 140
| նկարագրություն1 = Հանքային իւղին մէջ պահուող մետաղական նաթրիոն։
 
| պատկեր2 = Flametest--Na.swn.jpg
| լայնություն2 = 127
| նկարագրություն2 = Նաթրիոնը բոցին կուտայ [[Դեղինդեղին (գոյն, արեւմտահայերէն)|դեղնաւուն]] գոյն։
}}
 
Սենեակային ջերմաստիճանին նաթրիոնը ճերմակ, [[արծաթ]]ափայլ մետաղ է։ Բոլոր մետաղներուն պէս ան լաւ կը հաղորդէ [[Ելեկտրականութիւնելեկտրականութիւն|ելեկտրական հոսանքը]]։ Նաթրիոնը փափուկ է՝ հեշտօրէն կը կտրուի դանակով։ Ան փոքր-ինչ թեթեւ է ջուրէն եւ կը պատկանի թեթեւ մետաղներու թիւին։ Նաթրիոնը դիւրահալ մետաղ է։ Եթէ նաթրիոնի մի կտորը տեղաւորենք փորձանօթին մէջ եւ տաքացնենք, ապա ան արագ պիտի հալչի։ Նաթրիոնի հալման ջերմաստիճանն է 98&nbsp;°C, եռմանը՝ 882,9 °С, խտութիւնը՝ 968 քկ/մ<sup>3</sup>, պարամակնիսական է։
 
Նաթրիոնի եւ անոր միացութիւններու շոգիները բոցը կը ներկեն բնորոշ դեղին գոյնով։ Սա յատկութիւնը յաճախ կ'օգտագործwuէ որպէս նիւթին մէջ նաթրիոնի առկայութեան ստուգման միջոց։ Նաթրիոնի շոգիները կարմրածիրանագոյն են։ Քիմիապէս աշխոյժ տարր մըն է, յայտնի բոլոր միացութիւններուն մէջ միարժէք է, օդին մէջ արագ կ'օքսիտանայ՝ յառաջացնելով օքսիտ, գէրօքսիտ, հիտրօքսիտ եւ քարպոնաթ։ Նաթրիոնի նորմալ ելեկտրոտային ներուժը -2,74 վ է, հալոյթին մէջ՝ -2,4 վ։
 
== Քիմիական Յատկութիւններ ==
 
3-րդ պարբերութեան 1-ին խմբի տարր, s-տարր է, հիւլէի ելեքտրոնային թաղանթներու կառուցուածքն է 3s<sup>1</sup>։ K եւ L թաղանթները լրացուած են։
 
Բնական նաթրիոնը բաղկացած է միայն <sup>23</sup>Na կայուն իզոտոպէն։ Ստացուած են 20-22, 24 եւ 25 ռատիոաշխոյժ իզոտոպները (<sup>22</sup>Na-ի T<sub>½</sub> = 2.64 տարի)։
 
{{Սեղմ Պարբերական Աղիւսակ}}
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
{{Արտաքին յղումներ}}
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Նաթրիոն» էջէն