«Ականջ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 11.
[[Պատկեր:Ear Labeled Armenian.png|500px|մինի|Մարդուն ականջը նշումներով.]]
=== Արտաքին ականջը ===
Արտաքին ականջը կազմուած է ականջակոնքէ-ականջախեցէ (pinna) եւ արտաքին անցուղի-ցնցուղէ (external canal), որ կը վերջանայ բարակ եւ մասամբ թափանցիկ թմբկաթաղանթով (ear drum).<ref name=GRAYS2005>{{cite book|last=Drake|first=Richard L.|title=Gray's anatomy for students|year=2005|publisher=Elsevier/Churchill Livingstone|location=Philadelphia|isbn=978-0-8089-2306-0|pages=855–856|author2=Vogl, Wayne |author3=Tibbitts, Adam W.M. Mitchell |author4=illustrations by Richard |author5= Richardson, Paul }}</ref>:
 
=== Միջին ականջը ===
Միջին ականջը կազմուած է օդով լեցուն ականջախոռոչէ (middle ear cavity) եւ լսափողէ-Եւստաքեան խողովակէ (Eustachian tube), որ առաձգական խողովակ մըն է եւ կը բացուի քթաըմբանին (nasopharynx) մէջ: Անիկա կ՛օդաւորէ միջին ականջը եւ կը նպաստէ միջին ականջի հեղուկի արտաքսումին դէպի քթաըմբան: Ականջախոռոչի արտաքին պատն է թմբկաթաղանթը, իսկ անոր ներքին պատին վրայ կան երկու պզտիկ բացիկներ-պատուհաններ, որոնք կը կազմեն ներքին ականջին սկզբնաւորութիւնը: Այս պատուհանները կը կոչուին ձուաձեւ պատուհան (oval window) եւ կլոր պատուհան (round window): Ականջախոռոչին մէջ կը գտնուին երեք ոսկրիկներ, որոնք կը կոչուին մուրճ (maleus), սալ (incus) եւ ասպանդակ (stapes): Երեք ոսկրիկները իրարու միացած են շարժական յօդերով: Մուրճը առաջին ոսկրիկն է եւ նստած է թմբկաթաղանթին վրայ, իսկ ասպանդակը երրորդ ոսկրիկն է եւ նստած է ձուաձեւ պատուհանին վրայ<ref name=GRAYS2005 /><ref>{{cite book|last1=Mitchell|first1=Richard L. Drake, Wayne Vogl, Adam W. M.|title=Gray's anatomy for students|date=2005|publisher=Elsevier|location=Philadelphia, Pa.|isbn=978-0-8089-2306-0|page=858}}</ref>:
 
 
=== Ներքին ականջը ===
Ներքին ականջը բարդ կառուցուածք մըն է եւ անոր համար կը կոչուի բաւիղ (labyrinth): Ներքին ականջը կազմուած է անդաստակէ (vestibule), խխունջէ (cochlea) եւ երեք կիսաբոլոր խողովակներէ (semicircular canals): Խխունջը ինքն իր վրայ պարուրուած է 2.5 անգամ: Անոր մէջ կը գտնուի լսողութեան Քորթեան օրկանը (organ of Corti), որ ծածկուած է տարբեր երկարութեամբ եւ հաստութեամբ շուրջ 30,000 լարերով, որոնց վրայ կը գտնուին ձայնազգաց թելանման մազային եւ յենարան բջիջները: Այս բջիջներուն միացումով կը կազմուին լսողութեան ջղային թելիկները, որոնց միացումով կը կազմուի լսողութեան ջիղը: Բարձր ձայները կ՛ընկալուին խխունջի յատակի լայն բաժինին կողմէ, իսկ մեղմ ձայները կ՛ընկալուին խխունջին գագաթի բաժինին կողմէ: Կիսաբոլոր խողովակներուն մէջ զետեղուած են թելանման բջիջներ, որոնք մարմինի շարժումի ուղղութիւնը եւ արագութիւնը փոխուելու միջոցին կը գրգռուին: Ասոնք հաւասարակշռութեան ջիղի սկզբնական բջիջներ են<ref name=GRAYS2005 /><ref>{{cite book|last1=Mitchell|first1=Richard L. Drake, Wayne Vogl, Adam W. M.|title=Gray's anatomy for students|date=2005|publisher=Elsevier|location=Philadelphia, Pa.|isbn=978-0-8089-2306-0|pages=864–867}}</ref>:
 
== Յաւելեալ ==
Տող 26.
 
== Տե'ս Նաեւ ==
*[[Ականջապնդագարութիւն]]
*[[Ականջ (արեւմտահայերէն)]]
*[[Փայծաղ (արեւմտահայերէն)]]
*[[Ականջային Արիւնահոսութիւն]]
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Ականջ» էջէն