«Փոքր Կովկաս» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ →‎top: clean up, replaced: Ադրբեջան → Ազրպէյճան using AWB
Տող 1.
 
 
'''Փոքր Կովկաս''', ծալքաբեկորաւոր լեռնաշղթաներու համակարգ [[Հայկական լեռնաշխարհ]]ի հիւսիս-արեւելքի մէջ։ Հիւսիս-արեւմուտքէն հարավ-արեւելք մօտ 600 Քմ երկարութեամբ, մինչեւ 9 Քմ լայնութեամբ աղեղնաձեւ կը ձգուի [[Սեւ ծով]]ի հարավ-արեւելյան ափէն մինչեւ [[Արաքս]]ի հովիտը։ [[Մեծ Կովկաս]]էն կը բաժնուի Հարավային Կովկասի միջլեռնային իջվածքով։ Դէպի հարավ-արեւելք աստիճանաբար բարձրանալով՝ Մռավի լեռնաշղթայի մէջ կը հասնի 3724 մ ([[Արիութեան լեռ]]) բարձրութեան։
 
[[Հայկական լեռնաշխարհ]]ը հիւսիսէն կ'եզերեն [[Մեսխեթի լեռնաշղթա|Մեսխեթի]] եւ [[Թրիալեթի լեռնաշղթա]]ները։ Անոնցմէ հիւսիս [[Ռիոնի հովիտ]]ն է։ Այս լեռնաշղթաներուն կը հարեն նաեւ [[Շավշեթի լեռնաշղթա|Շավշեթի լեռները]], որոնք կը գտնուին [[Թուրքիա]]յի տարածքի մէջ։ Մեսխեթի լեռնաշղթան, որ յայտնի է նաեւ որպէս Աջարա-իմերեթյան, կը ձգուի Սեւ ծովի աջարական ափէն մինչեւ [[Կուր]] գետի [[Բորժոմ]]ի կիրճը։ Երկարութիւնը 150 Քմ է, բարձր կետը՝ մինչեւ 2850 մ (Մեփիսծղարո)։ Թրիալեթի լեռնաշղթայի երկարութիւնը նոյնպես մօտ 150 Քմ է, բարձր կետը՝ Շավիկլդե լեռը, նոյնպես ունի 2850 մ բացարձակ բարձրութիւն։ Այս լեռնաշղթաները կազմուած են առաւելապէս ֆլիշային եւ հրաբխածին ապարներէ։ Հիւսիսային լանջերը անտառապատ են։ Կը Գերակշռեն բարձր լեռնային տափաստաններն ու ենթալպեան մարգագետինները։
 
 
Փոքր Կովկասը Վրաստանի եւ Թուրքիայի սահմանին զուգահեռ կը ձգուի արեւելք։ Վրաստանի հարաւին, իսկ Հայաստանի Հանրապետութեան [[Լոռու մարզ|Լոռիի]], [[Շիրակի մարզ|Շիրակի]] մարզերու սահմանագլուխին կը գտուի [[Ջավախքի լեռնաշղթայ]]։ Երկարութիւնը մոտավորապես 50 կմ է եւ ձգվում է [[Թրիալեթ]]ից մինչեւ [[Բազումի լեռնաշղթայ]]։ Այստեղ են [[Աշոցքի սարահարթ|Աշոցքի]] եւ [[Լոռվա սարահարթ]]երը։ Ամենաբարձր գագաթը [[Աչքասար]]ն է ՀՀ տարածքի մէջ, որ ունի ծովի մակերեւոյթէն 3196 մ բարձրութիւն։ Ջավախքի լեռնաշղթան յայտնի է նաեւ իր [[ջրվէժ]]ներով։ Լեռնաշղթան հիմնականին մէջ ծածկուած է [[ալպեան մարգագետին]]ներով եւ կանաչ [[արոտավայր]]երով։ Բազմաթիւ են փոքրիկ լճերը Ջավախքի լեռնաշղթայի վրայ եւ անոր շրջակայքին մէջ։
Տող 12 ⟶ 9՝
Հայաստանի Հանրապետութեան [[Լոռիի մարզ]]ի մարզին մէջ կը գտնուին Բազումի, Փամբակի եւ Վիրահայոց լեռնաշղթաները։ Հարաւ-արեւելքի մէջ [[Ծաղկունեաց լեռնաշղթա]]ն է։ [[Գուգարաց լեռնաշղթա|Գուգարաց լեռները]] բնական սահման են Լոռիի եւ [[Տաւուշի մարզ]]երու միջեւ։ Տաւուշի մէջ կը գտնուին [[Միափորի լեռներ|Միափորի]], [[Հախումի լեռնաշղթա|Հախում]], [[Տավուշի լեռներ|Տավուշ]], [[Խնձորուտի լեռնաշղթա|Խնձորուտ]] եւ այլ լեռնաշղթաներ։ Հիւսիսային Հայաստանի այս լեռնաշղթաներէն ամենաբարձրը [[Թեժլեռ]]ն է (3101 մ)։
 
[[Սեւանի լեռնաշղթա]]ն սահմանաբաժան է Հայաստանի եւ [[ԱդրբեջանականԱզրպէյճանական Հանրապետութիւն|Ազրպէյճանի]] միջեւ։ Սեւանէն արեւելք կը ճիւղաւորուին մի քանի լեռներ, որոնք ընդհուպ մինչեւ 1980-ական թուականներու վերջը մեծաւ մասամբ հայաբնակ էին։ Այսօր այդ տարածքները՝ պատմական [[Գարդման]], [[Շակաշեն]] եւ այլ գավառներ, կը գտնուին Ազրպէյճանի կազմին մէջ։ Սեւանի լեռնաշղթայի ամենաբարձր կէտը [[Սատանախաչ լեռ|Սատանախաչն]] է (3319 մ), ՀՀ տարածքի մէջ է [[Փերեզակ լեռ|Փերեզակը]] (3290 մ)։
 
Աւելի հարաւ կը ճիւղաւորուին երկու լեռնաշղթաներ՝ [[Զանգեզուրի լեռնաշղթա|Զանգեզուրի]] եւ [[Արցախի լեռնաշղթա|Արցախի լեռները]]։ Զանգեզուրի լեռնաշղթան [[Վայոց ձորի մարզ|Վայոց ձորի]] եւ [[Սյունիքի մարզ]]երի, ապա՝ Հայաստանի Հանրապետութեան եւ [[Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւն|Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան]] բնական սահմանն է։ Բարձր կէտը Կապուտջուղն է (3906 մ)։ Արցախի լեռերը կազմուած են երկու բազուկներէ՝ [[Մռավի լեռնաշղթա|Մռավի]] ու [[Արցախի լեռնաշղթա]]ներէն, որոնք կը բաժնուին Թարթառի միջլեռնային իջուածքով։ Անոնք գրեթէ ամբողջութեամբ կը գտնուին հայկական երկրորդ պետութեան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տարածքին մէջ։ Անոնք ամբողջովին անտառապատ են, տեղ-տեղ՝ կուսական։ Ամենաբարձր գագաթը [[Գոմշասար]]ն է կամ Մռավ լեռը (3724 մ)։