«Թիֆլիս» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ →‎Թատրոնները: clean up, replaced: ադրբեջան → Ազրպէյճան using AWB
Տող 27.
[[7-րդ դար]]ուն Վրաստանի արևելեան մասը կը մտնէ [[Արաբական խալիֆայութիւն|Արաբական Խալիֆայութեան]], իսկ արևմտեան մասը՝ [[Բիւզանդիա]]յի տիրապետութեան տակ։ Խալիֆայութեան կազմին մէջ կը ստեղծուիէ Արմինիա կուսակալութիւնը, որուն մէջ կը մտնեն [[Հայաստան]]ը, [[Վրաստան]]ը, [[Աղուանք]]ը։ Թիֆլիսը առանձին ամիրայութեան կեդրոն կը դառնայ [[737]] թուականին։
 
[[735]]-[[737]] թուականներուն արաբ ոստիկան Մըրվան II-ը և Իբն Մուհամէտը գրաւեցին քաղաքը։ Արաբական տիրապետութեան օրով՝ Թիֆլիսը նոր զարգացմա մէջ ապրեցաւ։ Այս տարածաշրջանին մէջ վրաց մայրաքաղաքը դարձաւ Արաբական ամիրայութեան կեդրոններէն մէկը ([[Դւին]], Թիֆլիս, [[Պարտաւ]])։ [[764]] թվուականին խազարներներու դիրքը թուլացաւ Թոֆլիսի մէջ։ [[853]]-ին Խալիֆայութեան իշխանութիւնն ամրապնդելու նպատակով թուրք ոստիկան Բուղայի հրամանատարութեամբ արաբական զօրքերը կեդրոնացուեցան Թիֆլիսի մէջ։
 
Վրացական թագաւորութիւնը կը վերածնի հայ [[Բագրատունիներ]]էն սերող [[վրաց Բագրատունիներ]]ու (Բագրատիոնի) շնորհիւ։ Վերականգնուած պետութեան սահմաններուն մէջ, կը մտնէին անոնց տոհմական տիրոյթները՝ [[Տայք]]ը ({{lang-ka|ტაო}}՝ Տաօ), [[Կղարջք]]ը ({{lang-ka|კლარჯეთი}}՝ Կլարջեթի), որոնք միասին կը կոչուէին [[Տայք-Կղարջքի կիւրոպաղատութիւն]] ({{lang-ka|ტაო-კლარჯეთის სამეფო}}՝ Տաո-Կլարջեթի իշխանութիւն) և Քարթլին ({{lang-ka|ქართლი}})։ Թբիլիսին մնում էր թագավորության սահմաններից դուրս։ Տայքի Բագրատ կիւրոպաղատը [[963]] թուականին կը հիմնադրէ Օշկվանքը ({{lang-ka|ოშკი}}), իսկ անոր որդին՝ [[Դաւիթ Կիւրոպաղատ]]ը, կը շարունակէ անոր շինարարութիւնը և աւարտին կը հասցնէ [[973]] թուականին։ Այդ ժամանակներէն Տայքը և [[Գուգարք]]ի արևմտեան հատուածը՝ Կղարջքը և [[Ջավախք]]ը ({{lang-ka|ჯავახეთი}}), կը դառնան Վրաստանի անբաժան մասը։ Գուգարքի արևելքին մէջ, հայ Բագրատունիներու մէկ այլ պետութիւն կար՝ [[Տաշիր-Ձորագետի թագաւորութիւն]]ը։
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Թիֆլիս» էջէն