«Վալանս» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
(Տարբերութիւն չկայ)

11:13, 22 Օգոստոս 2014-ի տարբերակ

Վալանս (ֆրանսերէն՝ Valence [va.lɑ̃s], օքս.՝ Valença, լատ.՝ Valentia), քաղաք Ֆրանսիայի մէջ, Ռոն գետի ձախ ափին։ Դրոմ դեպարտամենտի վարչական կեդրոնն է։ Ունի 70,3 հազար բնակիչ (1978

Վալանսը հրաշալի ճարտարապետական քաղաք է

Տնտեսութիւնը

Տրանսպորտային հանգոյց է։ Կա մետալուրգիական, սնունդի և տեքստիլ, կաշվի, թուղթի արդյունաբերութիւն, ժամացոյցներու արտադրութիւն։

Հայերը Վալանսի մէջ

Վալանսի մէջ հայերը սկսած են հաստատուել 1923-1925 թուականեն․ իրենց մեծ մասը գաղթած է Խարբերդեն, Մալաթիայեն, ավելի ուշ՝ Բրուսայեն։ 1984 թուականին Վալանսի մէջ կը բնակուէր 5 հազար հայ։ Վալանսահայերը հիմնականում զբաղուած են արտադրութեան մէջ, կան նաեւ ազատ մասնագիտութեան տեր մարդիկ։ Վալանսիի հայ համայնքը Ֆրանսայի լաւ կազմակերպուած համայնքներեն է։ կը Գործեն ՀԲԸՄ (1934 թուականեն), Հայ Կարմիր խաչի, Մալաթիո կրթասիրաց ընկերութեան, Ֆրանսահայ մշակութային միւթեան, Ֆրանսահայ երիտասարդական միւթեան (ԺԱՖ) Վալանսի մասնաճիւղերը, ինչպես նաեւ այլ հասարակական, հայրենասիրական կազմակերպութիւններ։ Ետպատերազմեան տարիներեն ի վեր Վալանսի հայութեան հիմնական, զանգուածը սերտ կապերու մէջ է մայր հայրենիքի՝ Խորհրդային Հայաստանի մշակութային-հասարակական կազմակերպութիւններու ու իրենց ներկայացուցիչներու հետ։ Վալանսի հայերը, որպես Ֆրանսայի քաղաքացիներ, մասնակցեցան երկրորդ համաշխարհային պատերազմին՝ ֆրանսական բանակի շարքերուն և Դիմադրութեան շարժմանը։ 1969 թուականի Յունարին քաղաքի նորաբաց թաղամասերեն մեկը կոչուած է «[[Երեւան՝ մայրաքաղաք Հայաստանի[]]»։


Կատեգորիա:Ֆրանսիայի քաղաքներ