«Արաբական թերակղզի» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ removed: (արեւմտահայերէն) (3) using AWB
No edit summary
Տող 12.
Արաբական թերակղզին վաղուց անջատուած է [[Ափրիկէ]]<nowiki/>ի ցամաքամասէն եւ միացած՝ Եւրասիոյ։ Ափրիկէի եւ թերակղզիին միջեւ առաջացած ճեղքը լեցուած է [[Հնդկական օվկիանոս|Հնդկաց ովկիանոս]]ին ջուրերով, որմէ առաջացած է [[Կարմիր ծով]]ը։ Հիւսիսը՝ Ասիական ցամաքամասին միացման տեղը, [[Հայկական լեռնաշխարհ]]էն հոսող [[Եփրատ]] եւ [[Տիգրիս]] գետերը գետաբերուկներով ձեւաւորած են [[Միջագետք|Միջագետքի դաշտավայրը]]։
Արաբական թերակղզին մեծագոյնն է աշխարհի վրայ իր տարածքով եւ գրեթէ աւելի քան կրկնակին՝ դրացի [[Հինտուստան|Հնդկաց]] թերակղզիին (շուրջ 1,8 միլիոն քառ.քմ)<ref name="Большаков">Большаков О.Г. История Халифата 570-633 гг.., Москва 2000</ref>։
 
=== Ռելիեֆ ===
Արաբական թերակղզին հիւսիսէն [[Առաջավոր Ասիա|Առաջաւոր Ասիոյ]] երեք բարձրաւանդակներուն ([[Իրանական լեռնաշխարհ|Իրանական բարձրաւանդակ]], [[Հայկական լեռնաշխարհ]], Փոքր Ասիոյ կամ [[Անատոլիա|Անատոլիոյ սարաւանդ]]) միացած է [[Միջագետք]]ի դաշտավայրին (արաբերէն՝ ما بين النهرين) եւ [[Սիրիա|Սուրիա]]կան անապատին (արաբերէն՝ بادية الشام) միջոցով։ Հիւսիսը աւազոտ անապատներն են։ Մնացեալ մասերը կ'ողողեն [[Հնդկական օվկիանոս|Հնդկաց ովկիանոսին]] ջուրերը։ Արեւելքը [[Պարսից ծոց]]ն է (արաբերէն՝ الخليج العربي), որ Օմանի ծոցին կը միանայ [[Օրմուզի նեղուց]]ով (արաբերէն՝ مضيق هرمز)։ Հարաւը կը գտնուին [[Ատընի ծոց]]ն (արաբերէն՝ خليج عدن) ու [[Արաբական ծով]]ը (արաբերէն՝ بحر العرب)։ Արեւմուտքը Ափրիկէի ցամաքամասէն անջատուած է [[Կարմիր ծով]]ով (արաբերէն՝ بحر الأحمر)։ Վերջինս Ատընի ծոցին միացած է [[Պապ էլ-Մանտըպի նեղուց]]ով (արաբերէն՝ باب المندب), որ թերակղզիին հարաւ արեւմտեան բեւեռն է<ref name="Большаков"/>։ Արտաքին աշխարհէն մեկուսացուած ըլլալով արաբները զայն կոչած են «Արաբներու կղզի»։
 
[[Պատկեր:Rub al khalid sunset nov 07.JPG|մինի|ձախից|'''Մայրամուտ [[Ռուպ ալ-Խալի]] անապատին մէջ''']]
 
Արաբական թերակղզին, որ կը կոչուի նաեւ Արաբական ենթացամաք, [[ծովի մակերեւոյթ|ծովու մակերեւոյթ]]էն 760 մ. միջին բարձրութիւն ունի։ Անոր հարաւ-արեւմուտքը կը գտնուին [[հնագոյն լեռներ]]ը, որոնք կ'իջնեն դէպի առափնեայ [[դաշտավայր]]ային շերտը։ Թերակղզիին արեւմտեան ափին զուգահեռ [[Հիժազ]]ի լեռնաշղթան է (արաբերէն՝ الحجاز)։ Անոր եւ Կարմիր ծովուն միջեւ ինկած նեղ տարածքը յայտնի է որպէս [[Թիհամայի հարթավայր]] (արաբերէն՝ التهامة)։ Արեւելեան հատուածի [[Թուէյք]] լեռնաշղթան 1200մ.(արաբերէն՝ الطويق ),Պարսից եւ Օմանի ծոցերու ափին կը կիսէ թերակղզին<ref name="Беляев">Беляев Е. А, Арабы, ислам и арабский халифат в ранее средневековье, Москва 1966</ref><ref name="Hitty"/>։ Հիժազը հիւսիսային լայնութեան 20-րդ զուգահեռականէն հարաւ կը վերածուի լեռնային Ասիր շրջանին, իսկ հարաւը՝ Եմէնն է։ Հոս կը գտնուի ամենաբարձր գագաթը՝ [[ալ-Նապի Շուէյպ]] (3666 մ)։ Այդ լեռնաշղթաներուն միջեւ ինկած է [[Նաճտ|Նաժտ]]ի ընդարձակ սարահարթը։ Հոս կը գտնուին երեք անապատներ՝ [[Մեծ Նեֆուդ|Նաֆուտը]] (արաբերէն՝ نفود), [[Դահնա (անապատ)|Ալ Տահնան]] (արաբերէն՝ الدحنة) եւ մեծագոյնը՝ [[Ռուպ ալ-Խալի|Ռըպը ալ-Խալի]]ն (արաբերէն ربع الخالي)<ref name="Հովհաննիսյան">Նիկոլայ Հովհաննիսյան, Արաբական երկրների պատմություն, Երեւան 2003</ref>։