«Լեւոն Հախվերդեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ →‎top: clean up, replaced: {{Անավարտ → {{անաւարտ using AWB
No edit summary
Տող 1.
{{Անաղբիւր}}{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Լեւոն Յովհաննէսի Հախվերդեան''' (26 Դեկտեմբեր1924 , [[Ղարաքիլիսա]] (այժմ՝ [[Վանաձոր]]) - 6 Փետրուար 2003), [[Հայեր|հայ]] [[գրականագետ]], [[թատերագետ]], [[թարգմանիչ]], [[հրապարակախօս]]։ Բանասիրական գիտութիւններու դոկտոր (1967 ), փրոֆեսոր (1987 )։ ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1952-էն: ԽՄԿԿ անդամ 1955-էն: ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1972)։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)<ref>{{Cite web|url=https://www.sci.am/membersview.php?id=140&d=1&l=16&langid=1|title=ՀՀ գիտություններու ազգային ակադեմիա|last=|first=|date=|website=www.sci.am|publisher=|accessdate=2018-12-26}}</ref>։
 
== Կենսագրութիւն ==
'''Լեւոն Հախվերդեան '''([[26 Դեկտեմբեր]] [[1924 թուական|1924]], [[6 Փետրուար]] [[2003 թուական|2003]]), գրականագէտ, թատերագէտ, եւ թարգմանիչ։
Լեւոն Հախվերդեանը ծնած է Ղարաքիլիսա: Ուսանած է Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան միջնակարգ դպրոցը: 1949-ին աւարտած է Երեւանի գեղարուեստա-թատերական ուսումնարանի թատերագիտութեան բաժինը։ 1955-1959-ականներուն եղած է «Խորհրդային արուեստ» ամսագիրի քարտուղար, 1956-էն՝ ՀՀ ԳԱԱ արուեստի ուսումնարրանի աշխատակից (1965-1987-ականներուն՝ թատրոնի եւ պատկերասրահի բաժինի վարիչ), 1987-2003-ականներու՝ նոյն ուսումնրանի տնօրէն: 1956-ին «Մեր օրերի հայ դրամատուրգիան» թեմայով քննախօսութիւն պաշտպանած եւ ստացած բանասիրական գիտութիւններու թեկնածուի աստիճան: 1967-ին «Թումանեանի աշխարհը» թեմայով քննախօսութիւն պաշտպանած եւ ստացած բանասիրական գիտութիւններու դոկտորի աստիճան: Հախվերդեանի «Թումանեան» գիրքը 1969-ին [[Երեւան|Երեւանի]] մէջ լոյս տեսած է [[ռուսերէն]], [[անգլերէն]], [[ֆրանսերէն]] եւ [[գերմաներէն]]<ref />: 1980-2001-ականներուն դասաւանդած է Երեւանի գեղարուեստա-թատերական ուսումնարանէն ներս:
 
Հախվերդեանի յօդուածներն ու գիրքերը կը վերաբերին լեզուի, հայ դասական եւ ժամանակակից գրականութեան (''Թումանեանի աշխարհը, Երեւան, 1966 թ., Թումանեան, Երեւան, 1969'' թ., նաեւ անգլերէն, ֆրանսերէն, գերմաներէն, ''Մտորումներ, Երեւան, 1984 թ., Զրոյցներ լեզուի մասին, Երեւան, 1993 թ., Թումանեանը եւ իր ժամանակը, Երեւան, 1995'' թ.), թատրոնի հարցերուն (''Մեր օրերի հայ դրամատուրգիան 1945-1955 թթ., Երեւան, 1955 թ., Սուրէն Քոչարեանի արուեստը, Երեւան, 1959 թ., Հայ թատրոնի պատմութիւն. 1901-1920 թուականներ, Երեւան, 1980 թ., Տաղանդ եւ բնաւորութիւն. Վարդան Աճեմեանը կեանքում եւ արուեստում, Երեւան, 1989'' թ.), ուր հեղինակի վառ արտայայտուած անհատականութիւնը կը համադրուի գիտական ստոյգ իմացութեան։ Թարգմանած է Ն. Կունի, Անտօն Չեխովի, Ստեփան Ցուայգի, Իոսիֆ Եուզովսկու եւ ուրիշներու երկերէն<ref />։
Ծնած է Ղարաքիլիսէ (այժմ՝ [[Վանաձոր]] )։ Բարձրագոյն ուսման հետեւած է՝ մասնագիտանալով թատերագիտութեան մէջ։
 
== Երկեր ==
Գրած է մէծ թիւով գործեր թատերական եւ գրական հարցերու շուրջ։ Իր «Զրոյցներ Լեզուի Մասին» գիրքը ուղղուած է նոր սերունդին՝ մայրենի լեզուն սիրելու, զայն պահպանելու ու անոր մաքրութեան վրայ գուրգուրալու՝ սրտագին կոչ մըն է գործը։
 
* Մեր օրերի հայ դրամատուրգիան (1945-1955), Ե., Հայպետհրատ, 1955, 198 էջ:
* Սուրէն Քոչարեանի արուեստը, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1959, 220 էջ:
* Կլասիկան եւ մեր օրերը (Վարդան Աճեմեանի արուեստը), Ե., ՀԽՍՀ ԳԱ 1962, 192 էջ:
* Երկեր եւ կերպարներ, Ե., Հայպետհրատ, 1964, 254 էջ:
* Թումանեանի աշխարհը, Ե., «Հայաստան», 1966, 500 էջ:
* Հայ խորհրդային թատրոնի պատմութիւն (հատորի դերասանական արուեստին վերաբերող գլուխները գրած է Լեւոն Հախվերդեանը), Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1967, 648 էջ:
* Թումանեանի կեանքը, Ե., «Հայաստան», 1969, 92 էջ:
* Թումանեան, Ե., «Հայաստան», 1969, 102 էջ:
* Սունդուկեանի անուան թատրոնը, Ե., «Հայաստան», 1972, 27 էջ:
* Ինչպէս դիտել ներկայացումը, Ե., «Հայաստան», 1972, 31 էջ:
* Իսահակեանի կեանքն ու գործը, Ե., «Հայաստան», 1974:
* Ժամանակի հետ (յօդուածներ), Ե., «Հայաստան», 1976, 355 էջ:
* Դերեր եւ դերասաններ, Ե., Հայկական թատերական ընկերութիւն, 1977, 272 էջ:
* Հայ թատրոնի պատմութիւն (1901-1920), Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1980, 378 էջ:
 
=== Թարգմանութիւններ (ռուսերէնէն) ===
 
* Կուն Ն., Հին Յունաստանի լեգենդներն ու առասպելները, Ե., Հայպետհրատ, 1956, 624 էջ:
* Հին Հռոմ, Ե., Հայպետհրատ, 1958, 384 էջ:
* Ցուայգ Ստեփան, Մարդկութեան աստեղային ժամերը (պատմական մանրապատումներ), Ե., «Հայաստան», 1974, 184 էջ:
* Եուզովսկի Եուրի, Դարն ու կերպարը, Ե., Հայկական թատերական ընկերութիւն, 1975, 204 էջ:
* Կոկլէն-Աւագ, Դերասանի արուեստը, Ե., Հայկական թատերական ընկերութիւն, 1978, 66 էջ:
* Կուն Ն., Հին Յունաստանի լեգենդներն ու առասպելները, Ե., «Սովետական գրող», 1979, 591 էջ:
 
== Մրցանակներ ==
 
* ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1972 թ.)
* ՀԽՍՀ պետական մրցանակ (1983 թ.)
* Նալբանդեանի անուան մրցանակ (1988 թ.)
 
== Արտաքին յղումներ ==
 
* Լեւոն Հախվերդեան. Հրանտ Մաթեւոսեանի արձակը` ինչպէս որ մէզ կը ներկայանայ
 
== Ծանօթագրութիւններ ==
{{անաւարտ}}