«Արտաշէս Աբեղեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
 
'''Աբեղեան Արտաշէս''' ([[1 Յունուար]], [[1878 թուական|1878]], [[Աստապատ]]-[[1955 թուական|1955]], [[Միւնիխ]]{{ԱԾ}}), դոկտ. [[փիլիսոփայութիւն|փիլիսոփայութեան]]։ [[Հայերէն]]ի դասախօս [[Պերլին]]ի համալսարանի կին Արեւելեան Լեզուաց Ճեմարանին։
 
== Կենսագրութիւն ==
Ծնած է [[1 Յունուար]] [[1878 թուական|1878]] [[Աստապատ]] (տե՛ս)։ Տարրական կրթութիւնը ստացած հայրենի գիւղին ծխական (մինչեւ [[1887]]) եւ ապա ([[1887]]-[[1890]]) [[Շուշիի Թեմական Դպրոց]]ին մէջ, իսկ միջնակարգ եւ բարձր ուսումը՝ [[Թիֆլիս]]ի [[Ներսիսեան Դպրոցին]]ին ([[1890]]-[[1895]]) եւ Էջմիածնի Գէորգեան Ճեմարանին ([[1895]]-[[1899]]) մէջ։ [[1899]]-[[1900]] ուսուցիչ Շուշիի [[Թեմական դպրոց|Թեմական Դպրոցին]]։
 
[[1900]]-[[1904]] բարձրագոյն ուսմանց հետեւած [[Գերմանիա]] (Մարպուրկ, [[Լայպցիկ]], Պերլին)։ [[1904]] Դեկտ. աւարտած Մարպուրկի Համալսարանը, Տոքթ. փիլ. տիտզոսով։ [[1905]] Յունուարէն մինչեւ Օգոստ. աշխատած Ս. Բեդերսպուրկ, բրոֆ. Ն. Մառի քով։ [[1905]]-[[1919]] ուսուցիչ, [[1919]]-[[1915]] նաեւ փոխ տեսուչ Թիֆլիսի Ներսիսեան Դպրոցին։ Պաշտօնավարած Թիֆլիսի Յովնանեան օրիորդաց վարժարանին մէջ եւս (որպէս ուսուցիչ կամ հոգաբարձութեան փոխ-նախագահ)։ Անդամակցած կովկասահայ շարք մը հանրային կազմակերպութեանց եւ ընկերութեանց վարչական մարմիններուն։ Խմբագրութեան անդամ Նոր Դպրոց մանկավարժական ամսագրին ([[1908]]-[[1913]]), Թիֆլիս։ Աշխատակից տեղւոյն Յառաջ եւ յաջորդող թերթերուն ([[1905]]-[[1909]]), [[Հորիզոն]]ի ([[1909]]-[[1918]]) եւ հայ մամուլի այլ օրկաններու։