«Տիրան Աճէմեան»ի խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Ավելացվել է 3490 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
{{ԱՀ}}
{{Արևելահայերեն|Տիրան Աճեմյան}}
'''Աճէմեան Տիրան''', դերասան, ծաղրանկարիչ, ծնած [[Հալէպ]] 21 Յուլիս [[1902]]ին: Ուսումը կը ստանայ տեղւոյն գերմանական վարժարանը, սկիզբէն ի յայտ կը բերէ արուեստագէտի խառնուածք եւ հակում դէպի գծագրութիւն, ինչ որ հետզհետէ կը փոխուի ծաղրանկարչութեան: Ատոր միջոցաւ է որ կը մօտենայ բեմին՝ որուի կը նուիրուի սրտեռանդ: [[1919]]ին [[Պոլիս]] կ’երթայ ու Կավռօշի իբրեւ ծաղրանկարիչը դիբիք ծաղրանկարներ կը հրատարակէ: Պոլսոյ Հայ Տրամադիկը, նաեւ Կովկասէն դարձող Սեւումեան խորապէս կը տպաւորեն զինք բեմին կապուելու համար: Հալէպ դարձին՝ կը կազմէ Երիտասարդաց Միութեան Թատերախումբը. [[1921]]էն սկսեալ բեմադրելով զանազան թատերախաղեր՝ որոնցմէ յիշենք Կործանուածը, Աւերակների վրայ, Պատուի համար, Արցունքի հովիտը, Հին Աստուածները եւայլն: Աճէմեան օժանդակած է Հալէպ այցելող դերասաններուն, [[1922]]ին Շահան Սարեան եւ Օննիկ Վոլգէրի, [[1924]]ին «Եգիպտահայ Գոմիտէի խումբ»ին: [[1923]]ին կը կազմէ «Հալէպի Ամադէօրներու Տրամադիկ թատերախումբ»ը եւ այլ ներկայացումներ կու տայ մինչեւ Բ. Աբովեանի Հալէպ ժամանումը, որուն հետ եւս կը խաղայ՝ պատասխանատու դերեր ստանձնելով: Ֆիլիփ Արփիարեան դերասան-ծաղրանկարիչը կը թելադրէ Տիրանին ամբողջովին ծաղրանկարչութեան ճիւղին նուիրուիր:
{{Տեղեկաքարտ Անձ (արեւմտահայերէն)
| անուն ազգանուն = Տիրան Մարտիրոս Աճէմեան
| բնագիր ԱԱՀ =
| պատկեր = Diran Ajemian.png
| չափ = 150px
| նկարագրութիւն =
| ծնած է = [[21 Յուլիս]] [[1902]]
| ծննդավայր = [[Հալէպ]]
| վախճանած է = [[10 Սեպտեմբեր]] [[1991]] (89 տարեկան հասակին)
| վախճանի վայրը = [[Պէյրութ]]
| քաղաքացիութիւն =
| հպատակութիւն =
| ազգութիւն = Հայ
| ալմա մատեր =
| կրօնք =
| ազդուած է =
| ազդած է =
| գրքեր =
| աշխատանք =
| կարողութիւն =
| մասնագիտութիւն = Դերասան
| ամուսին =
| ծնողներ =
| երեխաներ =
| պարգեւներ և մրցանակներ =
| կայքէջ =
| ստորագրութիւն =
}}
'''Տիրան Աճէմեան''' ([[21 Յուլիս]] [[1902]], [[Հալէպ]] - [[10 Սեպտեմբեր]] [[1991]], [[Պէյրութ]]), դերասան, ծաղրանկարիչ:
 
Ուսումը կը ստանայ տեղւոյն գերմանական վարժարանը, սկիզբէն ի յայտ կը բերէ արուեստագէտի խառնուածք եւ հակում դէպի գծագրութիւն, ինչ որ հետզհետէ կը փոխուի [[Ծաղրանկարչութիւն|ծաղրանկարչութեան]]: Այս մէկը պատճառ կը հանդիսանայ մօտենալու բեմին՝ որուն կը նուիրուի սրտեռանդ:
 
[[1919]]ին կ’անցնի Պոլիս ու Կավռօշի իբրեւ ծաղրանկարիչը՝ դիբիք ծաղրանկարներ կը հրատարակէ: Պոլսոյ Հայ Տրամադիկը, նաեւ Կովկասէն դարձող Սեւումեան խորապէս կը տպաւորեն զինք բեմին կապուելու համար: Հալէպ դարձին՝ կը կազմէ Երիտասարդաց Միութեան Թատերախումբը։
 
[[1921]]էն սկսեալ կը բեմադրէ զանազան թատերախաղեր՝ որոնցմէ յիշենք Կործանուածը, Աւերակների վրայ, Պատուի համար, Արցունքի հովիտը, Հին Աստուածները եւայլն:
 
Աճէմեան օժանդակած է Հալէպ այցելող դերասաններուն, [[1922]]-ին Շահան Սարեան եւ Օննիկ Վոլգէրի, [[1924]]-ին «[[Եգիպտոս (արեւմտահայերէն)|Եգիպտահայ]] Գոմիտէի խումբ»ին: [[1923]]-ին կը կազմէ «Հալէպի Ամադէօրներու Տրամադիկ թատերախումբ»ը եւ այլ ներկայացումներ կու տայ մինչեւ Բ. Աբովեանի Հալէպ ժամանումը, որուն հետ եւս կը խաղայ՝ պատասխանատու դերեր ստանձնելով: Ֆիլիփ Արփիարեան դերասան-ծաղրանկարիչը կը թելադրէ Տիրանին ամբողջովին նուիրուելու ծաղրանկարչութեան ճիւղին<ref>Թէոդիկ, Ամէնուն Տարեցոյց, 1928, էջ 589</ref><ref>Սուր․ Տար․, 1925, էջ 181</ref>:
 
1925 թուականին տեղափոխուած է [[Պեյրութ]], ծաղրանկարներով հանդէս եկած է [[Հայաստան (արեւմտահայերէն)|հայկական]], [[ֆրանսա]]կան եւ արաբական մամուլին մէջ<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref><ref>{{Cite web|url=http://avproduction.am/?ln=am&page=person&id=2286&name=%25D5%258F%25D5%25AB%25D6%2580%25D5%25A1%25D5%25B6_%25D4%25B1%25D5%25B3%25D5%25A5%25D5%25B4%25D5%25B5%25D5%25A1%25D5%25B6|title=AV Production - Տիրան Աճեմեան|last=Baghdasaryan|first=Aram|website=avproduction.am|accessdate=2016-07-21}}</ref>։
 
«Հայ Գիր» մանկապատանեկան հրատարակչութիւնը լոյս ընծայած է [[Յովհաննէս Թումանեան]]ի «Քաջ Նազար»ը՝ Տիրան Աճէմեանի երգիծանկարներով<ref>{{Cite web|url=http://asbarez.com/arm/209340/%25D5%25B0%25D5%25A1%25D5%25B5-%25D5%25A3%25D5%25AB%25D6%2580-%25D5%25B4%25D5%25A1%25D5%25BF%25D5%25A5%25D5%25B6%25D5%25A1%25D5%25B7%25D5%25A1%25D6%2580%25D5%25A8-%25D5%25AC%25D5%25B8%25D5%25B5%25D5%25BD-%25D5%25A8%25D5%25B6%25D5%25AE%25D5%25A1%25D5%25B5%25D5%25A5%25D6%2581-%25D5%25B5-%25D5%25A9%25D5%25B8/|title=«Հայ Գիր» Մատենաշարը Լոյս Ընծայեց Յ. Թումանեանի «Քաջ Նազար»ը՝ Տիրան Աճէմեանի Երգիծանկարներով|date=2014-12-03|language=en-US|accessdate=2016-07-21}}</ref>:
 
== Ծանօթագրութիւններ ==
{{ծանցանկ}}
 
== Աղբիւրներ ==
* Հայ Հանրագիտակ, [[Մկրտիչ Պոտուրեան|Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրեան]], 1938, Պուքրէշ, Հատոր ԱԱ․, էջ 116:
 
{{DEFAULTSORT:Աճէմեան, Տիրան}}
[[Կատեգորիա:1902 ծնունդներ (արւմտ․)]]
[[Կատեգորիա:21 Յուլիս ծնածներ]]
[[Կատեգորիա:Հալէպ ծնածներ]]
[[Կատեգորիա:1991 մահեր (արւմտ․)]]
[[Կատեգորիա:10 Սեպտեմբերի մահացածներ]]
[[Կատեգորիա:Պէյրութ մահացածներ]]
[[Կատեգորիա:Հայ դերասաններ (արւմտ․)]]
[[Կատեգորիա:Հայ ծաղրանկարիչներ (արւմտ․)]]