«Տիրան Աճէմեան»ի խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Ավելացվել է 180 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
| չափ = 150px
| նկարագրութիւն =
| ծնած է = [[21 Յուլիս]] [[1902 թուական|1902]]
| ծննդավայր = [[Հալէպ]]
| վախճանած է = [[10 Սեպտեմբեր]] [[1991 թուական|1991]] (89 տարեկան հասակին)
| վախճանի վայրը = [[Պէյրութ]]
| քաղաքացիութիւն =
| ստորագրութիւն =
}}
'''Տիրան Աճէմեան''' ([[21 Յուլիս]] [[1902 թուական|1902]], [[Հալէպ]] - [[10 Սեպտեմբեր]] [[1991 թուական|1991]], [[Պէյրութ]]), դերասան, ծաղրանկարիչ:
 
Ուսումը կը ստանայ տեղւոյն գերմանական վարժարանը, սկիզբէն ի յայտ կը բերէ արուեստագէտի խառնուածք եւ հակում դէպի գծագրութիւն, ինչ որ հետզհետէ կը փոխուի [[Ծաղրանկարչութիւն|ծաղրանկարչութեան]]: Այս մէկը պատճառ կը հանդիսանայ մօտենալու բեմին՝ որուն կը նուիրուի սրտեռանդ:
 
[[1919 թուական|1919]]ին կ’անցնի Պոլիս ու Կավռօշի իբրեւ ծաղրանկարիչը՝ դիբիք ծաղրանկարներ կը հրատարակէ: Պոլսոյ Հայ Տրամադիկը, նաեւ Կովկասէն դարձող Սեւումեան խորապէս կը տպաւորեն զինք բեմին կապուելու համար: Հալէպ դարձին՝ կը կազմէ Երիտասարդաց Միութեան Թատերախումբը։
 
[[1921 թուական|1921]]էն սկսեալ կը բեմադրէ զանազան թատերախաղեր՝ որոնցմէ յիշենք Կործանուածը, Աւերակների վրայ, Պատուի համար, Արցունքի հովիտը, Հին Աստուածները եւայլն:
 
Աճէմեան օժանդակած է Հալէպ այցելող դերասաններուն, [[1922 թուական|1922]]-ին Շահան Սարեան եւ Օննիկ Վոլգէրի, [[1924 թուական|1924]]-ին «[[Եգիպտոս (արեւմտահայերէն)|Եգիպտահայ]] Գոմիտէի խումբ»ին: [[1923 թուական|1923]]-ին կը կազմէ «Հալէպի Ամադէօրներու Տրամադիկ թատերախումբ»ը եւ այլ ներկայացումներ կու տայ մինչեւ Բ. Աբովեանի Հալէպ ժամանումը, որուն հետ եւս կը խաղայ՝ պատասխանատու դերեր ստանձնելով: Ֆիլիփ Արփիարեան դերասան-ծաղրանկարիչը կը թելադրէ Տիրանին ամբողջովին նուիրուելու ծաղրանկարչութեան ճիւղին<ref>Թէոդիկ, Ամէնուն Տարեցոյց, 1928, էջ 589</ref><ref>Սուր․ Տար․, 1925, էջ 181</ref>:
 
1925 թուականին տեղափոխուած է [[Պեյրութ]], ծաղրանկարներով հանդէս եկած է [[Հայաստան (արեւմտահայերէն)|հայկական]], [[ֆրանսա]]կան եւ արաբական մամուլին մէջ<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref><ref>{{Cite web|url=http://avproduction.am/?ln=am&page=person&id=2286&name=%25D5%258F%25D5%25AB%25D6%2580%25D5%25A1%25D5%25B6_%25D4%25B1%25D5%25B3%25D5%25A5%25D5%25B4%25D5%25B5%25D5%25A1%25D5%25B6|title=AV Production - Տիրան Աճեմեան|last=Baghdasaryan|first=Aram|website=avproduction.am|accessdate=2016-07-21}}</ref>։